Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մ6-ի Թումանյան-Բագրատաշեն հատվածում կատարվում են հողային, հորատապայթեցման և այլ աշխատանքներ

Մ6-ի Թումանյան-Բագրատաշեն հատվածում կատարվում են հողային, հորատապայթեցման և այլ աշխատանքներ
10.06.2019 | 13:20

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Թումանյան 38,45 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը 2018 թվականի վերջին ավարտվել է։ Բարձրակարգ ճանապարհահատվածն այժմ ծառայում վարորդներին և ուղևորներին (հիմնանորոգված հատվածը կարող եք դիտել լուսանկարում)։ Մ6-ի Վանաձոր-Թումանյան հատվածում վերանորոգվել է 12 կամուրջ, կառուցվել է 2 նոր կամուրջ, 1 թունել վերակառուցվել է, 2-ը՝ վերանորոգվել։ Ասֆալտապատվել է 31,85 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, կառուցվել և նորոգվել են հենապատերը, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, վերանորոգվել են մայթերը, տեղադրվել են մետաղական արգելափակոցներ և ճանապարհային նշաններ, կատարվել է գծանշում, իրականացվել են բազմաթիվ այլ աշխատանքներ։


Իսկ Մ6 ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կիլոմետրանոց հատվածում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Շինաշխատանքներն այս տեղամասում մեկնարկել են 2018թ. մայիսի 29-ին, ավարտը նախատեսված է շինարարության մեկնարկից հետո 900 օրվա ընթացքում՝ 2020թ. նոյեմբերին։ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածում ներկայում կատարվում են հողային և հորատապայթեցման աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերակառուցում և այլն։ Իսկ Մ6 ավտոճանապարհի՝ Ալավերդի քաղաքի տարածքում կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է մայթերի եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերակառուցման, հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման և ճանապարհային հագուստի կառուցման աշխատանքներ։
Մեզ հետ զրույցում Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը փաստեց, որ շինաշխատանքները Մ6-ի Ալավերդի քաղաքով անցնող տարածքում ընթացքի մեջ են։ Աշխատանքների որակի մասին կարծիք հայտնելուց պարոն Խեչումյանը ձեռնպահ մնաց, քանի որ ինչպես ինքն ասաց, մասնագետ չէ։

Նշենք, որ այլընտրանքային ճանապարհների բացակայության պատճառով ճանապարհաշինական աշխատանքները Մ6-ում կատարվում են ինտենսիվ երթևեկության պայմաններում, ինչը խոչընդոտում է աշխատանքների արագությանը։
Ցանկացած ճանապարհաշինական աշխատանք, բնականաբար, ենթադրում է որոշակի ժամանակավոր անհարմարություններ, սակայն նկատենք, որ Վրաստանի հետ կապող Մ6 միջպետական ավտոճանապարհն ամբողջովին հիմնանորոգումից հետո կդառնա շատ ավելի հարմարավետ։


Լիլիթ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4265

Մեկնաբանություններ