«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մայաների անհետացման պատճառը եգիպտացորե՞նն է

Մայաների անհետացման պատճառը եգիպտացորե՞նն է
06.07.2019 | 13:35

Մայաների քաղաքային էլիտայի սերը եգիպտացորենի դիետայի նկատմամբ կարող էր իր ներդրումն ունենալ քաղաքակրթության մայրամուտի մեջ, որ սկսվել է 1300 տարի առաջ՝ հաստատում են նոր ուսումնասիրությունները՝ գրում է Թոմ Քոլինզը Daily Mail-ում: Նախկին ուսումնասիրություններում ակնարկ կա, որ 13-14 դարերի մեզոամերիկյան մշակույթի խորհրդավոր անհետացումը կապված էր կլիմայի փոփոխության հետ: Հիմա փորձագետները բացահայտել են, որ Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի գյուղատնտեսական շրջաններում բնակվող ու առավել բազմազան սնվող մայաներն առավել բարենպաստ վիճակում են եղել քաղաքաբնակներից: Ուսումնասիրողները ենթադրում են, որ կենտրոնանալով մեկ բույսի մշակման վրա՝ քաղաքակրթությունը չի կարողացել հարմարեցնել իր գյուղատնտեսությունը երաշտի շրջաններին:


Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները վերլուծել են ածխածնի ու ազոտի իզոտոպները, որ գտնվել էին պահպանված ոսկրային կոլագենում: Արդյունքներըը ցույց տվեցին, որ ամենաերիտասարդ մնացորդների մեջ առավել բարձր մակարդակի վրա էր ածխածնի իզոտոպների պարունակությունը բույսերի խմբից, որ ներառում է մայաների առաջատար գյուղատնտեսական մշակաբույսը: Խոսքը եգիպտացորենի մասին է, որը մայրցամաքի իսպանական գաղութարարության պատմությունից ու լեզվի վրա երկարամյա ազդեցությունից Հյուսիսային, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում հայտնի է իբրև մաիս: Ածխածնի իզոտոպների խտացումը ամենաբարձրն էր մայաների քաղաքակրթության էլիտայի ներկայացուցիչների մնացորդներում: Էլիտաների ու Միջին նախադասական շրջանի շարքային մայաների մնացորդներում իզոտոպների մակարդակը տարատեսակ դիետաներ է վերհանել: Բայց ժամանակի հետ առավել տարածված է դարձել մաիսի դիետան: Ուշ դասական շրջանում մայաների բնակչությունն աճում է և ուժեղանում է սոցիալական շերտավորումը, խորանում են սնվելու սովորույթների տարբերությունները: Քաղաքի կենտրոններից հեռու ապրած մարդկանց ոսկրային մնացորդներում մաիսին առնչվող ածխածնի մակարդակը ավելի ցածր է: Ուսումնասիրողների կարծիքով՝ քաղաքաբնակներն ավելի շատ են մաիսով սնվել: Մաիսի դիետան պահպանվել է այնքան, մինչև բնակավայրերից վերջնականապես հեռացել են:
Թիմ Քոլինզ, Daily Mail


Հ.Գ. Մայաների, ացտեկների, ինկերի քաղաքակրթությունը իր գաղտնիքները երբեք չի բացի՝ ինչքան էլ գիտնականները ուսումնասիրեն ու ինչ էլ ուսումնասիրեն՝ մաիսի, երաշտի, թե իսպանացինների արշավանքների ազդեցությունը: Թե բոլոր գործոնների միատեղումը ու ճակատագրի 88 աստվածների, որ պաշտում էին նրանք, միասին հեռանալը, թե գերժամանակակից գիտության նվաճումները պատասխան չունեն հարցին՝ ե՞րբ ու ինչու՞ է վերանում քաղաքակրթությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ