Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արամ Ա-ի սիրտը չի կտրվում Փաշինյանից

Արամ Ա-ի սիրտը չի կտրվում Փաշինյանից
12.07.2019 | 11:38

«Հրապարակը» գրում է. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ով պարբերաբար հանդիպում է ՀՀ վարչապետի հետ և օրերս էլ մեծ պատվով հյուրընկալել էր նրա տիկնոջը, Հայաստանում կատարվող իրադարձություններին ոչ միայն ուշադիր հետևում է, այլև չի թաքցնում, որ ամեն ինչ չէ, որ իրեն գոհացնում է։


Անթիլիասում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ 12 կետից կազմված նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, սակայն չի նշել, թե այդ կետերից որևէ մեկն արդյոք կատարվե՞լ է։ Նա հրաժարվել է ներկայացնել, թե ինչ է գրել այդ 12 կետում՝ ասելով, որ իր նպատակն արդյունքի հասնելն է, այլ ոչ թե հրապարակելը»:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ