Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պոլսո Հայոց պատրիարքի նորընտիր տեղապահը շնորհավորել է Էրդողանին

Պոլսո Հայոց պատրիարքի նորընտիր տեղապահը շնորհավորել է Էրդողանին
17.07.2019 | 11:45

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը շնորհավորական նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հուլիսի 15-ի՝ Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա կապակցությամբ:
«Ակնհայտ է, որ միասնության մթնոլորտի մեջ գտնվելը լավագույն պատասխանն էր ներքին և արտաքին բոլոր շահախնդիրներին: Մեր ազգը իր այս կեցվածքով և ցուցաբերած ազգային պայքարի ոգով պատվավոր հաղթանակի հասավ: Ժողովրդի կամքն ու ժողովրդավարությունը արհամարհողների պարտությունը առաջին իսկ րոպեներին ցույց տվեց մեր ազգի միությունն ու միասնությունը»՝ ասված է նամակում: Պատրիարքական տեղապահը Կրոնական ժողովի, հոգևորականության և Թուրքիայի հայ համայնքի լավագույն մաղթանքներն է հղել նախագահ Էրդողանին և նշել, որ աղոթքներում Աստծուց հաջողություն են խնդրում նրա գործունեության համար: Նախօրեին արքեպիսկոպոս Մաշալյանը Թուրքիայի ոչ մուսուլման մյուս համայնքների հոգևոր և աշխարհիկ առաջնորդների հետ միասին Անկարայում ներկա է գտնվել թուրքական Մեջլիսում հուլիսի 15-ի՝ հեղաշրջման փորձի երրորդ տարելիցի առիթով կայացած նիստին:

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ