Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քոչարյանի գործով վճռաբեկ բողոքները զեկուցող դատավոր է նշանակվել Սամվել Օհանյանը

Քոչարյանի գործով վճռաբեկ բողոքները զեկուցող դատավոր է նշանակվել Սամվել Օհանյանը
17.07.2019 | 11:47

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից վճռաբեկ բողոքները զեկուցող դատավոր է նշանակվել Սամվել Օհանյանը։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ խոսքը կալանքի դեմ բերված վճռաբեկ բողոքների մասին է։ Խուդոյանը նշեց, որ սա դեռ չի նշանակում, որ կալանքին առնչվող վերաքննիչի որոշման դեմ բողոքները վճռաբեկը վարույթ է ընդունել։ Հուլիսի 11-ին պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։

Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու որոշման բեկանման դեմ։

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ