Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վախճանվել է Ռուդոլֆ Ղևոնդյանը

Վախճանվել է Ռուդոլֆ Ղևոնդյանը
17.07.2019 | 11:48

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ֆեյսուքյան էջը հաղորդում է. «Խոր ցավով տեղեկացանք, որ երկար հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»։

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ