Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սամվել Բաբայանի սկսած ստորագրահավաքը ավարտվում է

Սամվել Բաբայանի սկսած ստորագրահավաքը ավարտվում է
17.07.2019 | 11:52

«Ժողովուրդը» գրում է, որ սեպտեմբերի 8-ին տեղի են ունենալու Արցախի ՏԻՄ ընտրությունները. թեժ են լինելու Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, արդեն Արցախում շրջանառվում է տարբեր ուժերի մասնակցությունը այդ ընտրությանը: Ստեփանակերտի ներկա քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այլեւս չի առաջադրելու իր թեկնածությունը, Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն' քաղաքապետի ընտրություններին, հնարավոր է, իրենց թեկնածուներն առաջադրեն թե իշխանական, թե ընդդիմադիր ու արտախորհրդարանական ուժերը:


Առաջիկա օրերին այլ զարգացումներ կլինեն, հուլիսի 18-ին ավարտվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմի սկսած ստորագրահավաքը, որից հետո այն կուղարկվի ԿԸՀ, ու մոտ մեկ ամսում պետք է որոշում կայացվի հարցը խորհրդարան ուղարկելու վերաբերյալ: Ու թե ինչ որոշում կկայացնի խորհրդարանում, դա բոլորին անհանգստացնում է, քանի որ Արցախի իշխանություններն այդքան էլ հակված չեն, որ համապետական ընտրություններին մասնակցի Սամվել Բաբայանը»:

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ