Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների հարցեր

Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների հարցեր
17.07.2019 | 22:21

Վաշինգտոնում Առաջնորդության ֆորումի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և շնորհակալություն հայտնել Նենսի Փելոսիին հայ-ամերիկյան հարաբերություններում տարիներ շարունակ ունեցած ավանդի համար: Ներկայացուցիչների պալատի խոսնակը մեծապես կարևորել է Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները:

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ