Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իջևանում բախումների հետևանքով 11 ոստիկաններ վնասվածքներ են ստացել, կան բերման ենթարկվածներ

Իջևանում բախումների հետևանքով 11 ոստիկաններ վնասվածքներ են ստացել, կան բերման ենթարկվածներ
18.07.2019 | 11:43

Իջևանում երեկ ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախումներից հետո մի քանի տասնյակ անձինք բերման են ենթարկվել, հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ տարբեր վնասվածքներ ստացած 11 ոստիկաններ դիմել են հիվանդանոց՝ բուժօգնության․ վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով և փայտե ձողերով: Հիվանդանոց է դիմել նաև մեկ քաղաքացիական անձ: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ գիշերվանից Իջևանում է: Ճանապարհները բաց են: Իջևանում են Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, որ վերահսկում են իրավիճակը։ Իջևանում բախումների փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի՝ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ և զուգորդվել է իշխանության ներկայացուցչին անձին դիմադրություն ցույց տալով, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով», 316-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով», հատկանիշներով: Գործը քննվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության (ՀԿԳ) գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում: ՀԿԳ գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ կազմվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան: «Այս պահին մի քանի տասնյակ անձինք բերման են ենթարկվել Ոստիկանության Իջևանի բաժին, Երևանի ոստիկանության 6-րդ վարչություն: Քննիչները և ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական անհետաձգելի գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ակցիայի բոլոր մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ», - ասաց Հարությունյանը:


Երեկ Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել են, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը:

Դիտվել է՝ 234

Մեկնաբանություններ