Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արխիպո-Օսիպովկա-Տեշեբս ավտոճանապարհին. զոհվել են ՀՀ քաղաքացիներ

Արխիպո-Օսիպովկա-Տեշեբս ավտոճանապարհին. զոհվել են ՀՀ քաղաքացիներ
18.07.2019 | 11:44

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ որ հուլիսի 16-ին, ժամը 23:30-ին Մ-4 «Դոն» դաշնային ավտոճանապարհի 1453-րդ կիլոմտերին՝ Արխիպո-Օսիպովկա-Տեշեբս հատվածում ավտովթարի հետևանքով զոհվել են ՀՀ քացաքացիներ։ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը և ուղևորներ՝ Դ.Մ.-ն (ծնված 1991 թ.), Մ.Մ.-ն (ծնված 2012 թ.) և Զ.Մ.-ն (ծնված 2014 թ.), տեղում մահացել են:

Դիտվել է՝ 247

Մեկնաբանություններ