Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Առաջիկա օրերին՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առաջիկա օրերին՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.07.2019 | 11:45

5 օր հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հուլիսի 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հուլիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 254

Մեկնաբանություններ