Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չավուշօղլու. Որտեղ մեր շահերն են, այնտեղ էլ կգնանք, և ոչ ոք չի կարող խանգարել

Չավուշօղլու. Որտեղ մեր շահերն են, այնտեղ էլ կգնանք, և ոչ ոք չի կարող խանգարել
22.07.2019 | 21:48

Թուրքիան շարունակում է ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալ, միևնույն ժամանակ իրավունք ունի համագործակցել այլ երկրների հետ, եթե իրեն ձեռնտու է, և ոչ ոք դրան չի կարող խանգարել՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: ԱՄՆ-ը հայտարարել է F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային բացառելու որոշման մասին՝ ի պատասխան Թուրքիայի կողմից С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերմանը: Անկարայի մասնակցությունը ծրագրին վերջնականապես կդադարեցվի մինչև 2020 թվականի մարտի վերջը:


«Թուրքիային ՆԱՏՕ-ից բացառելն անհնարին է, դաշինքում որոշումները կայացվում են կոնսենսուսով, և եթե մի երկիր էլ դեմ հանդես գա, որոշումը չի ընդունվի: Մենք ավելի քան 50 տարի ՆԱՏՕ-ի անդամ ենք, և շարունակում ենք անդամ հանդիսանալ: Բայց միևնույն ժամանակ ոչ ոքի չենք պատկանում: Թուրքիան բաց է ամբողջ աշխարհի համար: Որտեղ մեր շահերն են, այնտեղ էլ կգնանք, և ոչ ոք չի կարող խանգարել»,- ասել է Չավուշօղլուն TGRT հեռուստաալիքի եթերում: Նա նշել է, որ թեև Թուրքիան ցանկանում է Եվրամիություն մտնել, սական «չի նստելու և անվերջ սպասի նրա դռների մոտ»:

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ