Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «ընդհանուր դժբախտություն»

Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «ընդհանուր դժբախտություն»
22.07.2019 | 21:49

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը հաշվի է առնում ԵՄ աջակցությունը Ուկրաինայի տարածքում իրավիճակի կայունացման հարցում: Նա գտնում է, որ ուկրաինացիները արժանի չեն նրան, ինչ կատարվում է ներկայում: «Մենք ձեզ հետ ընդհանուր դժբախտություն ունենք, կարելի է ասել, որ այդ դժբախտությունը Ուկրաինան է»,- ասել է Լուկաշենկոն: Նա համարել է Ուկրաինայի խնդիրը «անբավարարություն, գլխացավանք», որը պետք է հնարավորինս շուտ վերացվի: Լուկաշենկոն ընդգծել է, որ Կիևը Եվրոպայի աջակցության կարիքն ունի:

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ