Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռեկորդակիր մայրիկը. 74-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել

Ռեկորդակիր մայրիկը. 74-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել
09.09.2019 | 23:14

Հնդկաստանում 74- ամյա կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել ու համաշխարհային ռեկորդ սահմանել: Անդհրա-Պրադեշբլագոդարյա նահանգի բնակչուհի Էրամտի Մանգայման միշտ է երազել մեծ ընտանիք ունենալու մասին, դրա համար էլ երբեք չի հանձնվել ու նույնիսկ տարեց հասակում որոշել է երեխա ունենալ: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Նա 2018-ին դիմել է վերարտադրողականությամբ զբաղվող կլինիկաներից մեկն ու համառորեն պնդել՝ իրեն նախապատրաստեն արհեստական բեղմնավորման: Բոլոր հետազություններից ու բուժման կուրս անցնելուց հետո՝ բժիշկները գնացել են ռիսկային այդ քայլին ու արհեստական բեղմանվորում արել: Կինը հղիացել է: Հղիության ամբողջ ընթացքում նա գտնվել է բժիշկների հսկողության ներքո, և սեպտեմբերի 5-ին կեսարյան հատմամբ երկու աղջիկ է լույս աշխարհ բերել:


Նշենք, որ մինչև Մանգայման տարեց հասակում երեխա ունենալու ռեկորդը պատկանում էր իսպանուհի Մարին դել Կարմեին Բուսադե դե Լրեին: Նա 66 տարեկանում նույնպես երկվորյակ էր ունեցել:

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ