Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա­մայնք­նե­րի գրա­գետ կա­ռա­վար­ման այ­բու­բե­նը

Հա­մայնք­նե­րի գրա­գետ կա­ռա­վար­ման այ­բու­բե­նը
16.09.2019 | 23:27

Հա­յաս­տա­նի հա­մայ­նք­նե­րը կա­րող են զար­գա­նալ միայն այն դեպ­քում, երբ դրանց ղե­կա­վար­ներն ա­ռաջ­նորդ­վում են հա­նուն հան­րա­յին շա­հի, այլ ոչ թե սոսկ անձ­նա­կան նեղ հե­տաք­րք­րու­թյուն­ներն ա­մեն գնով պաշտ­պա­նե­լու մո­լուց­քով: Հիմ­նա­կա­նում շա­հում են այն հա­մայ­նք­նե­րը, ո­րոնց ղե­կա­վար­նե­րի կր­թու­թյունն ու­ղիղ հա­մե­մա­տա­կան է գրա­գետ ու ճիշտ ղե­կա­վար­ման կա­րո­ղու­թյա­նը: Այդ դեպ­քում շա­հում է հա­մայն­քը, ե­թե նաև պե­տու­թյունն իր բա­ժին ա­ջակ­ցու­թյամբ հա­մայն­քի կող­քին է: Հազ­վա­դեպ հա­մայ­նք­ներ կան, ո­րոնք ու­նեն սր­տա­ցավ և որ ա­մե­նագլ­խա­վորն է՝ հա­մա­պա­տաս­խան կր­թու­թյամբ ղե­կա­վար­ներ: Նրան­ցից է Շի­րա­կի մար­զի ա­մե­նա­մեծ հա­մայն­քի՝ Ա­զա­տա­նի ղե­կա­վար, մաս­նա­գի­տու­թյամբ գյու­ղատն­տես ՎԱՐ­ԴԱՆ Ի­ԿԻ­ԼԻ­ԿՅԱՆԸ, ո­րի հետ «Ի­րա­տե­սը» զրու­ցեց հա­մայ­նք­նե­րի չլուծ­վող խն­դիր­նե­րի, ա­պաշ­նորհ ղե­կա­վար­նե­րի և կա­ռա­վար­ման ար­դյու­նա­վետ մի­ջոց­նե­րի ու հե­տաքր­քիր ա­ռա­ջարկ­նե­րի շուրջ:

ՀԱ­ՄԱՅՆ­ՔԻ  ԶԱՐ­ԳԱ­ՑՈՒՄ. ԻՆ­ՉԻ՞Ց ՍԿ­ՍԵԼ

Վար­դան Ի­կի­լի­կյա­նի հա­մոզ­մամբ հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման ա­ռա­ջին նա­խա­պայ­մանն է կեն­ցա­ղա­յին տա­նե­լի պայ­ման­ներ ու­նե­ցող բնակ­չու­թյու­նը, ու նաև տն­տե­սու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րի զար­գաց­ման ե­րաշ­խա­վոր­ված ու­ղի­ներ: -Ես ա­ռա­ջար­կել եմ, որ հա­մայ­նք­նե­րի բյու­ջե­նե­րով ի­րա­կա­նաց­վող ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում պե­տու­թյու­նը ա­ջակ­ցի հա­մայ­նք­նե­րին և գո­նե ա­զա­տի ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կից: Սա մեկ: Օ­րի­նա­կով ա­սեմ. մեր շր­ջա­նում կարկ­տա­հա­րու­թյու­նը մեծ վնաս է հասց­նում գյու­ղատն­տե­սու­թյա­նը: 2009 թվա­կա­նին գնել ենք 5 հա­կա­կարկ­տա­յին կա­յան, իսկ մեկ կա­յա­նի գի­նը 7 մլն 800 հա­զար դրամ է: ԱԱՀ-ից ա­զա­տե­լու ա­ռա­ջար­կով դի­մե­ցինք կա­ռա­վա­րու­թյա­նը, որ­պես­զի խնայ­ված մի­ջոց­նե­րով մե­կի փո­խա­րեն մի քա­նի­սը գնենք, սա­կայն մեր ա­ռա­ջար­կը մերժ­վեց: Մի ու­րիշ բան ա­սեմ: Հա­մայն­քին այն­քան անհ­րա­ժեշտ ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման, ջրագ­ծե­րի կամ այլ ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նե­լու դեպ­քում թեև ա­սում են ԱԱՀ-ն վե­րա­դարձ­վում է, սա­կայն եր­կար տա­րի­ներ հա­մա­յան­քա­պետ եմ, բայց չեմ տե­սել, որ վե­րա­դարձ­վեն: Պատ­կե­րաց­րեք, ե­թե 20 % -ն էլ վե­րա­դարձ­վի, դա հա­մայն­քի հա­մար լրա­ցու­ցիչ ե­կա­մուտ է այլ ծրա­գիր սկ­սե­լու հա­մար,- ա­սում է Վ. Ի­կի­լի­կյա­նը: Ա­զա­տա­նի հա­մայն­քա­պե­տի հա­մար ան­հաս­կա­նա­լի է կա­ռա­վա­րու­թյան մի­ջոց­նե­րից տրա­մադր­վող դո­տա­ցիոն գու­մար­նե­րի հաշ­վարկ­ման բա­նաձևը, ըստ ո­րի դո­տա­ցիան տր­վում է բնակ­չու­թյան և հա­մայն­քի սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի թվի հաշ­վարկ­մամբ, ան­կախ նրա­նից, տվյալ հա­մայնքն ու­նի՞ են­թա­կա­ռուց­վածք­ներ, թե՞ ոչ: Նույն թվով բնակ­չու­թյուն ու­նե­ցող հա­մայ­նք­նե­րը ստա­նում են միա­տե­սակ դո­տա­ցիա, ին­չը պա­րոն Ի­կի­լի­կյա­նի հա­մոզ­մամբ սխալ է:

ՀԱՐ­ԿԵ­ՐԸ ՀԱ­ՎԱ­ՔԵԼ «ՄԵԿ ՊԱ­ՏՈՒ­ՀԱ­ՆԻ» ՍԿԶ­ԲՈՒՆ­ՔՈՎ

Հա­մայն­քա­պե­տե­րը, ըստ Վ. Ի­կի­լի­կյա­նի, հայ­տն­վել են ոչ թե հարկ հա­վա­քո­ղի, այլ հարկ խնդ­րո­ղի դե­րում: -Թան­կար­ժեք մե­քե­նա ու­նե­ցող բնա­կի­չը մե­քե­նա­յի հա­մար վճա­րում է 15 հա­զար դրամ գույ­քա­հարկ, նույն­քան հո­ղի հարկ, մինչ­դեռ աղ­բա­հա­նու­թյան 5 հա­զար դրամ կազ­մող վար­ձավ­ճա­րը չի վճա­րում: Հա­մայն­քա­պե­տին պար­տադ­րում են բնակ­չի գոր­ծը հանձ­նել վար­չա­կան վա­րույթ: Իսկ ես ա­ռա­ջար­կում եմ բո­լոր տե­սա­կի հար­կերն ըն­դու­նել «Մեկ պա­տու­հա­նի» սկզ­բուն­քով: Ե­թե քա­ղա­քա­ցին մե­քե­նա­յի գույ­քա­հար­կը չվ­ճա­րե­լու պա­րա­գա­յում պե­տավ­տո­տե­սու­չի կող­մից կա­րող է պատժ­վել, իսկ ի՞նչ ա­նի հա­մա­յան­քա­պե­տը, ե­թե քա­ղա­քա­ցին գու­մար չու­նի հո­ղա­հար­կի և գույ­քա­հար­կի հա­մար, դրա հա­մար մտ­նենք դա­տա­րան որ ի՞նչ: Թեև ա­սեմ, թո­շա­կա­ռուն հար­կե­րի վճար­ման հար­ցում ա­վե­լի պար­տա­ճա­նաչ է, քան ունևո­րը: Ա­զա­տա­նի հա­մայն­քա­պե­տը հա­մոզ­ված է, որ կա­ռա­վա­րու­թյան հար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը սխալ հիմ­քե­րի վրա է այն պա­հից, երբ սկս­վեց հո­ղի հար­կե­րի ան­հա­վա­սար զի­ջում­նե­րի գոր­ծըն­թա­ցը: «2012-ին ո­րո­շում կա­յաց­վեց ամ­բող­ջու­թյամբ զի­ջել հար­կե­րը, այ­սինքն այս պա­րա­գա­յում պար­տա­ճա­նաչ հար­կա­տու­նե­րին` ո­չինչ, էն ան­պար­տա­ճանչ­նե­րը, ով­քեր լավ էին զգում չվ­ճա­րե­լով, շա­հում են: Հի­մա ե­կեք հաս­կա­նանք, պար­տա­ճա­նաչ­ներն ին­չո ՞վ են մե­ղա­վոր, նրանք, ով­քեր ժա­մա­նա­կին վճա­րել են, և դրա շնոր­հիվ բյու­ջեն հարս­տա­ցել է, գործ ենք ա­րել այդ գու­մար­նե­րով, աշ­խա­տա­կազմ ենք պա­հել, են­թա­կա­ռուց­վածք­ներ ենք ստեղ­ծել: Այս ան­հա­վա­սար պայ­ման­նե­րը հան­գեց­րին նրան, որ էն չմու­ծող­ներն ա­սում են, դե, մի ան­գամ էլ կզի­ջեն, ո­չինչ, թեև 2012-ից հե­տո զի­ջում չի ե­ղել»,- ա­սում է Վ. Ի­կի­լի­կյա­նը:

ՀՈՂՆ ԱՆ­ՏԵՐ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ

Գյու­ղե­րում, ան­գամ ջրո­վի ու բարձր բեր­քատ­վու­թյուն ա­պա­հո­վող վայ­րե­րում տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում են չմ­շակ­վող հո­ղա­տա­րածք­նե­րը: Դրանց սե­փա­կա­նա­տե­րե­րից շա­տերն ար­տա­գաղ­թել են: Նրանց մի զգա­լի մա­սը թեև այլ երկ­րի քա­ղա­քա­ցիու­թյուն է ստա­ցել, այ­նու­հան­դերձ գյու­ղում պահ­պա­նել է հո­ղա­տա­րած­քի նկատ­մամբ սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քը: Նման դեպ­քում ըստ Հո­ղա­յին օ­րենս­գր­քի 102-րդ հոդ­վա­ծի՝ հո­ղե­րի ոչ նպա­տա­կա­յին օգ­տա­գործ­ման դեպ­քում դրանք են­թա­կա են օ­տար­ման: Հա­մայն­քա­պե­տա­րան­նե­րին տր­ված է այդ տա­րածք­նե­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես տնօ­րի­նե­լու լիա­զո­րու­թյուն, որ­պես­զի դրանք մշակ­վեն ու ե­կա­մուտ­ներ ա­պա­հո­վեն հա­մայ­նք­նե­րի հա­մար, թեև ոչ բո­լոր ղե­կա­վար­ներն են օգտ­վում դրա­նից: -Այս օ­րեն­քը չի կի­րառ­վում, քա­նի որ հա­մայն­քի ոչ մի ղե­կա­վար չի գնա դրան, ա­ռա­ջին հեր­թին, որ մար­դը հո­ղի սե­փա­կա­նա­տեր է, նա կամ անվ­ճա­րու­նակ է, կամ ան­թա­սիբ է , կամ երկ­րում չէ, նրա սե­րուն­դը ին­չո՞վ է մե­ղա­վոր, որ պետք է զրկ­վի հո­ղից: Մեզ մե­ղադ­րում են մեր լիա­զո­րու­թյուն­նե­րը չի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, ա­յո, չենք ա­նե­լու, ո­րով­հետև ե­թե այ­սօր մար­դուն զր­կում ես սե­փա­կա­նու­թյու­նից, նրա հետ դառ­նում ես դա­րե­դար թշ­նա­մի: Օ­րեն­քը մի քիչ էլ պետք է ճկուն լի­նի,- ա­սում է Ի­կի­լի­կյա­նը: Նրա խոս­քով, կոո­պե­րա­տիվ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին ա­ջակ­ցե­լու հա­մայն­քա­պե­տա­րա­նի փոր­ձը չար­դա­րաց­վեց, քա­նի որ դա ձևա­կան բնույթ էր կրում, օգտ­վե­ցին մի քա­նի­սը, ձեռք բեր­ված գյուղ­տեխ­նի­կան վար­ձա­կա­լու­թյան էին տա­լիս այլ հա­մայ­նք­նե­րին: Ա­զա­տա­նի հա­մայն­քա­պետն ա­ռա­ջար­կում է լի­զին­գով ձեռք բե­րած գյուղ­տեխ­նի­կան տրա­մադ­րել հա­մայն­քա­պե­տա­րան­նե­րին, վեր­ջին­ներս բնակ­չին կա­ռա­ջար­կեն իր հո­ղը հա­մա­տեղ՝ հա­մայն­քա­պե­տա­րա­նի հետ մշա­կե­լու ծրա­գիր ու պայ­ման­ներ: Օ­րեն­սդ­րո­րեն հա­մա­յն­քի ղե­կա­վա­րը հո­ղը ժա­մա­նա­կա­վո­րա­պես վար­ձա­կա­լե­լու ի­րա­վունք և լիա­զո­րու­թյուն է ստա­նում, բեր­քա­հա­վա­քից հե­տո հաշ­վարկ­վում են կա­տար­ված ծախ­սերն ու ստաց­ված ե­կա­մու­տը, ո­րի 30 %-ը կա­վե­լաց­վի հա­մայն­քի բյու­ջեին՝ լի­զին­գով ստա­ցած տեխ­նի­կա­յի ծախ­սե­րը փա­կե­լու հա­մար, իսկ 70 %-ը կհա­մար­վի բնակ­չի զուտ ե­կա­մու­տը: «Ար­դյուն­քում հողն անմ­շակ չի մնում, բա­րիք ար­տադր­վեց, դուրս ե­կանք շու­կա, բնա­կի­չը հո­ղա­հար­կը վճա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցավ, նա չի մնում վար­կե­րի ու տույ­ժի բե­ռան տակ, այ­սինքն հա­մայն­քը սե­փա­կա­նա­տի­րոջ հետ մտ­նում է գոր­ծար­քի մեջ: Մեկ այլ տար­բե­րա­կով, դար­ձյալ օ­րենդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ հա­մայն­քա­պե­տը ի­րա­վունք է ստա­նում վար­ձա­կա­լու­թյան տա­լու սե­փա­կա­նա­տի­րոջ հո­ղը: Այս ա­ռա­ջարկն օ­րեն­քի նա­խագ­ծի տես­քով ներ­կա­յումս գտն­վում է ԱԺ-ի հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վում: Օ­գու­տը երկ­կող­մա­նի է, օգտ­վում է թե սե­փա­կա­նա­տե­րը, թե հա­մայն­քա­պե­տա­րա­նը: Իսկ ե­թե սե­փա­կա­նա­տե­րը հա­ջորդ տա­րի ի վի­ճա­կի է լի­նում ինք­նու­րույն մշա­կե­լու իր հո­ղա­տա­րած­քը, ա­պա այն վե­րա­դարձ­վում է ի­րեն և հանձ­նա­րար­վում հա­մայն­քա­պե­տա­րա­նին մատ­չե­լի գյուղ­տեխ­նի­կա­յով եր­կու տա­րի ժամ­կե­տով ա­ջակ­ցել բնակ­չին: Այս պայ­մա­նով հա­մայ­նք­նե­րում անմ­շակ հո­ղեր չեն լի­նի, մինչ­դեռ հան­րա­պե­տու­թյան հո­ղե­րի 40 տո­կո­սից ա­վե­լին չի մշակ­վում»,- եզ­րա­կաց­նում է Ա­զա­տա­նի հա­մա­յան­քա­պե­տը:

Ա­ՌԵՎՏ­ՐԱ­ՅԻՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ԵՎ ՇՈՒ­ԿԱ­ՅԻ ԿԱՐ­ԳԱ­ՎՈ­ՐՈՒՄ

Ա­միս­ներ ա­ռաջ Վար­դան Ի­կի­լի­կյա­նը Ազ­գա­յին ժո­ղո­վի տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման, գյու­ղատն­տե­սու­թյան և բնա­պահ­պա­նու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վին ներ­կա­յաց­րել է գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման հիմ­նախն­դիր­նե­րի իր տես­լա­կա­նը, հան­դես ե­կել գյու­ղար­տադ­րու­թյան և շու­կա­յի զար­գաց­ման վե­րա­բե­րյալ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով: Նա ա­ռա­ջար­կում է ստեղ­ծել պե­տու­թյան կող­մից վե­րահ­սկ­վող մե­ծա­ծախ առևտրի շու­կա, որ­տեղ կն­վա­զի կամ իս­պառ կբա­ցառ­վի ար­տադ­րո­ղին ու սպա­ռո­ղին ո­չինչ չտ­վող, պե­տու­թյա­նը հարկ չվ­ճա­րող միջ­նոր­դի դե­րը: Օ­րի­նակ, կար­տո­ֆի­լի գի­նը, որն ա­մեն տա­րի տա­տան­վում է՝ նա­խորդ տա­րի 100-150, հա­ջորդ տա­րի՝ 250-350 դրամ, թե­լադ­րո­ղը միջ­նորդն է: Պե­տու­թյան կող­մից վե­րահ­սկ­վող մե­ծա­ծախ առևտրի շու­կա­յի ստեղ­ծու­մը կա­պա­հո­վի գնա­յին կա­յուն քա­ղա­քա­կա­նու­թյուն: «Ի՞նչ է նշա­նա­կում. այ­սօր բեր­քա­հա­վա­քի ժա­մա­նակ ար­տադ­րո­ղի ձեռ­քից հա­ցա­հա­տի­կը գնում են 80-100 դրա­մով, 1 կգ հա­ցա­հա­տի­կից ստաց­վում է 700 գրամ ա­լյուր, ո­րից էլ ստաց­վում է 1 կգ հաց: Ար­տադ­րո­ղի ձեռ­քից գնում են 100 դրա­մով, սպա­ռո­ղին 1 կգ հա­ցը վա­ճառ­վում է 400-450 դրա­մով: Դա ե­ղավ ար­դա՞ր: Պե­տու­թյու­նը պետք է կա­րո­ղա­նա մր­ցակ­ցու­թյունն ա­պա­հո­վել, որ­պես­զի պահ­պան­վի մի­ջին գնա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, այս­պես հնա­րա­վոր է զս­պել նաև հա­ցա­հա­տի­կի գի­նը, և ոչ միայն հա­ցա­հա­տի­կի»,- ա­սում է հա­մայն­քա­պե­տը:

ՊԵՏՔ Է ԿԱՐ­ԳԱ­ՎՈ­ՐԵԼ ՀԱ­ՄԱՅՆ­ՔԻ ՂԵ­ԿԱ­ՎԱ­ՐԻ ԿՐ­ԹԱ­ԿԱՆ ՑԵՆ­ԶԸ

Հա­մայն­քը փոքր պե­տու­թյուն է, ու ե­թե նրա խն­դիր­նե­րը տա­րի­նե­րով մնում են չլուծ­ված, մե­ղա­վո­րը հա­մայն­քի «իշ­խա­նու­թյու­նը» ստան­ձնած այն ղե­կա­վարն է, ով իր հա­մայն­քի չլուծ­ված խն­դիր­նե­րի հա­մար մե­ղադ­րում է պե­տու­թյա­նը, բնա­կիչ­նե­րին, օ­րենքն ու Սահ­մա­նադ­րու­թյու­նը, բո­լո­րին, ի­րե­նից բա­ցի: Մինչ­դեռ նման ղե­կա­վա­րը, ան­տե­ղյակ լի­նե­լով կա­ռա­վար­ման տեխ­նի­կա­յին, ՏԻՄ-ե­րի գոր­ծու­նեու­թյա­նը, այ­նու­հան­դերձ հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է «կա­ռա­վա­րել» ան­գամ 10-15 տա­րի:

Ցա­վոք, նման հա­մայն­քա­պե­տե­րի քա­նա­կը քիչ չէ, ո­րոնց հա­մար, ըստ Ա­զա­տա­նի հա­մայն­քա­պե­տի, պե­տու­թյու­նը պետք է կի­րա­ռի հա­մայն­քա­պե­տե­րի և ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի կր­թա­կան ցեն­զի շա­րու­նա­կա­կան բարձ­րաց­ման մե­խա­նիզմ: -Ես շուրջ 6000-հո­գա­նոց հա­մայնք եմ ղե­կա­վա­րում, իմ ու իմ աշ­խա­տող­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րի գո­նե 80 տո­կո­սը չպատ­կե­րաց­նե՞մ, ո՞նց կլի­նի: Կան հա­մայն­քի ղե­կա­վար­ներ, ով­քեր չու­նեն տար­րա­կան գի­տե­լիք­ներ, ու ոչ էլ ցան­կու­թյուն ու­նեն գո­նե հա­մա­ցան­ցով օ­րենք­նե­րը կար­դա­լու։ Դրա հա­մար պե­տու­թյու­նը պետք է հա­մայն­քի ղե­կա­վա­րի կր­թա­կան ցենզ սահ­մա­նի: Ես շատ եմ կարևո­րում մարդ­կա­յին գոր­ծո­նը, նույն բյու­ջեով ենք սկ­սել աշ­խա­տել, սա­կայն ես շկո­լա եմ ան­ցել, նա­խա­պես ի­մա­ցել եմ, թե ինչ է գոր­ծա­վա­րու­թյու­նը, ու երբ դար­ձա հա­մայն­քի ղե­կա­վար 2-3 տա­րում ու­նե­ցանք 5 հա­կա­կարկ­տա­յին կա­յան, աղ­բա­հա­նու­թյան խն­դի­րը լուծ­վեց, ու բո­լո­րը` տե­ղա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րով: Ա­մեն ինչ չէ, որ կապ­ված է մեծ ծախ­սե­րի հետ: Ե­թե հա­մայնք ես մտ­նում ու մուտ­քի մոտ եր­կու մե­քե­նա աղբ է թափ­ված ու տա­րի­ներ շա­րու­նակ չի մաքր­վում, ո՞վ է մե­ղա­վոր, դա փո­ղի հարց չէ, նա­խա­գա­հը կամ մարզ­պե՞­տը պի­տի մաք­րի: Երբ աղ­բա­ման­ներ էի տե­ղադ­րում, մար­դիկ հարց­նում էին, բա ժո­ղո­վուր­դը որ է­լի թա­փի՞, պա­տաս­խա­նում էի՝ հո միշտ վայ­րե­նի չե՞նք մնա­լու,- ա­սում է Վ. Ի­կի­լի­կյա­նը: Հա­մայ­նք­նե­րի խո­շո­րաց­ման ծրագ­րի վե­րա­բե­րյալ իր մտա­հո­գու­թյուն­նե­րը բազ­միցս է կի­սել ՀՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Վա­չե Տեր­տե­րյա­նի հետ: «Մշ­տա­պես բա­նա­վե­ճի մեջ եմ ե­ղել նրա հետ: Ա­սում եմ` մո­դե­լը սխալ է, պետք է սկ­սել փոքր փն­ջե­րից, ե­թե խո­շո­րաց­ված հա­մայ­նք­նե­րի հա­մար ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը չեն ա­վե­լա­նում, ա­պա ո՞րն է ա­ռա­վե­լու­թյու­նը: Այ­սօր բնակ­չին գցում են կրա­կը, մի փաս­տաթղ­թի հա­մար նա պետք է ողջ օ­րը կամ մի քա­նի օր կորց­նի գյու­ղից քա­ղաք ու հա­կա­ռա­կը գնա­լու հա­մար, ու է­լի հա­զար ու մի հարց կա»: Հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման և հզո­րաց­ման հա­մար Ի­կի­լի­կյանն ա­ռա­ջար­կում է կար­գա­վո­րել հո­ղե­րի քար­տե­զագր­ման գոր­ծըն­թա­ցը, մթեր­ման և ի­րաց­ման խն­դիր­նե­րը, վե­րա­նա­յել հա­մայն­քի ղե­կա­վա­րի լիա­զո­րու­թյուն­նե­րը, հա­մայ­նք­նե­րի խո­շո­րաց­ման հա­յե­ցա­կար­գը. «Ա­սում են, ե­թե հա­մայն­քի ա­վա­գա­նին հա­մա­ձայն չէ, ու ե­թե բնակ­չու­թյու­նը հա­մա­ձայն չէ, չենք ա­նե­լու, բայց այ­սօր ու­ղիղ ձևով հա­կա­ռակն է ար­վում: Ժո­ղո­վուրդն այ­սօր սվին­նե­րով է ըն­դու­նում այդ ա­մե­նը»:

Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Հ.Գ. Հոդ­վա­ծը պատ­րաստ­վել է Հա­յաս­տա­նում միգ­րա­ցիոն քա­ղա­քա­կա­նու­թյան մի­ջազ­գա­յին կենտ­րո­նի գրա­սե­նյա­կի կազ­մա­կեր­պած մե­դիա­տու­րի շր­ջա­նակ­նե­րում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ