Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամփոփել է Սիրիայում թուրքական բանակի 5-օրյա գործողության արդյունքները

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամփոփել է Սիրիայում թուրքական բանակի 5-օրյա գործողության արդյունքները
13.10.2019 | 21:10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մամուլի ասուլիսում հայտարարել է, թե պատժամիջոցների կամ զենքի վաճառքի արգելքի մասին Արևմուտքի սպառնալիքները չեն կանգնեցի Թուրքիայի գործողությունը: Նա հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության 5 օրում 490 ահաբեկիչ է չեզոքացվել, 440-ը սպանվել են, 26-ը վիրավորվել, ևս 254-ը վայր են դրել զենքը: Թուրքական բանակից 2 զինվոր է զոհվել ու 16 մարտիկ սիրիական ընդդիմադիր բանակից: Սիրիական կողմից ռմբակոծությունների հետևանքով, նրա բերած տվյալներով, Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերում 18 խաղաղ բնակիչ է զոհվել, 147-ը վիրավորվել են: Էրդողանը նշել է, որ թուրքական բանակը 30-35 կմ. խորացել է Սիրիայի տարածք և վերահսկողություն է սահմանել Ռաս ալ-Այն քաղաքի վրա:


Ըստ այլ հաղորդագրությունների՝ թուրքական բանակից մի քանի զինծառայող է զոհվել, քրդամետ ուժերը 56 զինյալ են կորցրել, Սիրիայում խաղաղ բնակչության շրջանում առնվազն 80 զոհ կա: ՄԱԿ-ի տվյալներով մոտավորապես 130 հազար մարդ ստիպված հեռացել է իրենց բնակավայրերից:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ