Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գիտնականները բացահայտել են վիթխարի սև անցք, որ չէր կարող լինել

Գիտնականները բացահայտել են վիթխարի սև անցք, որ չէր կարող լինել
02.12.2019 | 11:22

Չինացի աստղագետները հայտնագործել են վիթխարի սև անցք, որի գոյությունը չի տեղավորվում աստղերի ձևավորման որևէ տեսության մեջ: Սև անցքի մասսան երկու անգամ գերազանցում է առավելագույն հնարավորը: Զարմանալի օբյեկտը, որ ստացել է LB-1 անվանումը, 15 000 լուսային տարի հեռու է Երկրից և նախկին աստղ է, որ սպառել է իր ջերմամիջուկային վառելիքը ու կտրուկ սեղմվել իր գրավիտացիայի ազդեցության տակ:

Գրավիտացիոն կոլապսի ժամանակ աստղը պայթում է՝ կորցնելով իր մասսայի մեծ մասը: Այդ պատճառով՝ այդ սեղմման հետևանքով ստացված սև անցքը փաստացի 20 անգամ ծանր է Արևից: LB-1-ի մասսան 70 անգամ գերազանցում է Արևին, գիտնականները չեն կարողանում բացատրել՝ ինչու՞ ու ինչպե՞ս: «Այդպիսի մասսայով սև անցքեր ընդհանրապես չպետք է գոյություն ունենան մեր տիեզերքում՝ աստղերի էվոլյուցիայի ընդունված տեսությունների համաձայն,- ասել է պրոֆեսոր Լյու Ցզիֆենը: - LB-1-ը երկու անգամ ավելի ծանր է, քան մենք հնարավոր համարում էինք: Հիմա տեսաբանները պետք է բացատրեն՝ ինչպե՟ս է այդ սև անցքը ձևավորվել»: Առայժմ կան երկու հիմնական տեսություններ: Առաջինը՝ LB-1-ը ձևավորվել է ոչ թե մեկ աստղի գրավիտացիոն կոլապսի հետևանքով, այլ՝ երկու սև անցքերի, որոնց գոյությունը բացատրելի է հնարավոր մոդելների շրջանակներում: Երկրորդը՝ պայթյունից հետո գերնորի արտանետած մատերիայի մեծ մասը ինչ-որ պատճառներով աստղային քամին չի տարել (ինչպես լինում է սովորաբար), այլ ընկել է հետ՝ աստղի վրա՝ վերածելով սև անցքի: Տեսականում դա հնարավոր է, բայց մինչև այսօր աստղագետերը նման երևույթի չեն հանդիպել:


LB-1-ը բնավ էլ ամենամեծ սև անցքը չէ սկզբունքորեն, ընդամենը ամենազանգվածեղն է իր դասի մեջ: Գերզանգվածեղ սև աստղերը կարող են Արևից միլիարդավոր անգամներ ծանր լինել, բայց նրանք ձևավորման բոլորովին այլ մեխանիզմ ունեն:
BBC


Հ.Գ. Եվ ինչու՞ է գիտնականներին թվում, որ իրենք ամեն ինչ պարտավոր են հասկանալ ու բացատրել: Բոլորովին վերջերս էլ ուզում էին հասկանալ՝ իսկ կա՞ ուրիշ տիեզերք մեր տիեզերքից բացի: Ասենք՝ կա, հետո ի՞նչ: Կամ՝ չկա, ու՝ ի՞նչ: Երկրի վրա իր տեղը գտնելու համար մարդուն պետք չէ Երկրի տեղը պարզել տիեզերքում, երբ կա Աստված:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ