Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԱԾ-ին` նրան մո­լո­րեց­նե­լով կամ ձգե­լով յուր կող­մը

ԱԱԾ-ին` նրան մո­լո­րեց­նե­լով կամ ձգե­լով յուր կող­մը
03.12.2019 | 02:47
ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նից դեռ ձեն-ձուն չկա` ոչ Սա­տա­նա­յի հետ ՔյուԱռ կո­դի այս կամ այն առն­չու­թյան, ոչ էլ Սա­տա­նա­յի հետ ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րի և ու­ղի­նե­րի վե­րա­բե­րյալ: Հա­մե­նայն դեպս, հա­սա­րա­կու­թյունն այդ մա­սին դեռ տե­ղե­կաց­ված չէ, ու չգի­տես` ԱԱԾ-ն վե­րոն­շյա­լը պար­զել, վար­չա­պե­տին զե­կու­ցել է, բայց Փա­շի­նյա­նը վա­խից սսկ­վել ու չի ու­զում իր ի­մա­ցա­ծը հա­սա­րա­կու­թյան հետ կի­սե՞լ, թե ԱԱԾ-ն դեռ զբաղ­վում է այդ հար­ցե­րը պար­զե­լով, ու քա­նի դեռ Փա­շի­նյա­նը վար­չա­պետ է, նրա հանձ­նա­րա­րա­կա­նը չի կա­տա­րե­լու, հե­տո էլ…
Ան­հայտ է նաև` ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյո՞ւնն է Սա­տա­նա­յին հաղ­թել կամ հաղ­թե­լու` բա­ցա­հայ­տե­լով նրա հա­մար կարևոր կա­պե­րը, թե՞ Սա­տա­նան` ԱԱԾ-ին` նրան մո­լո­րեց­նե­լով կամ ձգե­լով յուր կող­մը: Բա որ հան­կարծ վեր­ջի­նը լի­նի՞… Այդ դեպ­քում կմ­նա միայն ա­սել` վայ, Փա­շի­նյան, այս ի՞նչ ա­րե­ցիր, ԱԱԾ-ին այս ի՞նչ կրա­կը գցե­ցիր կամ փու­ռը տվե­ցիր, ախր մեր ու­նե­ցած-չու­նե­ցա­ծը մի ԱԱԾ էր…
ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ինչ­պես հի­շում եք, կա­ռա­վա­րու­թյան 2019 թ. նո­յեմ­բե­րի 14-ի նիս­տի ա­վար­տին մոտ ա­սաց բա­ռա­ցիո­րեն հետևյա­լը. «Էն­պես որ, պետք ա սրա­նով լուրջ զբաղ­վել, և հաշ­վի առ­նել նաև ռիս­կե­րը, ռիս­կե­րի մա­սին էլ տե­ղե­կաց­նել և ա­մե­նայն խո­րու­թյամբ ու­սում­նա­սի­րել` ՔյուԱռ կո­դը, ի վեր­ջո, Սա­տա­նա­յի հետ որևէ կապ ու­նի՞, թե՞ չու­նի, երբ որ ար­ձա­նագր­վում է, որ կապ չու­նի, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը, ա­ռանց կա­տա­կի, ես էդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան տվել եմ` պար­զել ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի և Սա­տա­նա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը, ծի­ծա­ղում եմ, բայց, ի­րոք, ե­թե կա պն­դում, պետք է, ի վեր­ջո, դա պարզ­վի՞, չէ՞, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խն­դիր ա, պա­րոն Մար­տի­րո­սյան, հաս­տա­տեք, որ էդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան ստա­ցել եք»:
Իբր թե ին­քը ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան մա­սին այդ­քա՜ն մտա­ծող է…
«Ա­յո, իս­կա­պես, մի քա­նի օր ա­ռաջ էդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան ստա­ցել ենք, կզե­կու­ցենք»,- ար­ձա­գան­քե­լով վար­չա­պե­տի կո­չին կամ պա­հան­ջին, ա­սաց ԱԱԾ տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Է­դուարդ Մար­տի­րո­սյա­նը` այս­պի­սով ար­ձա­նագ­րե­լով, որ վար­չա­պե­տը չի կա­տա­կում և ԱԱԾ-ն իս­կա­պես ստա­ցել է այդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան:
«Շատ լավ, և ով­քեր տե­ղե­կու­թյուն­ներ ու­նեն, կոչ եմ ա­նում Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը դի­մել»,- ՔյուԱռ կո­դի, Սա­տա­նա­յի հետ դրա կա­պի, Սա­տա­նա­յի և ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը պար­զե­լու վե­րա­բե­րյալ տված հանձ­նա­րա­րա­կա­նի առն­չու­թյամբ իր խոս­քը եզ­րա­փա­կե­լով, ա­սաց Նի­կոլ Փա­շի­նյա­նը:
ԱԱԾ տնօ­րե­նի ԺՊ-ին հանձ­նա­րա­րե­լով պար­զել ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի և Սա­տա­նա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը, վար­չա­պե­տը, փաս­տո­րեն, ար­ձա­նագ­րեց, որ Հա­յաս­տա­նում կան Սա­տա­նա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցող շր­ջա­նակ­ներ, նրանց ու Սա­տա­նա­յի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, և ԱԱԾ-ին մնում է պար­զել միայն նշ­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը: Երկ­րի ղե­կա­վա­րի կող­մից կա­ռա­վա­րու­թյան նիս­տում նշ­ված ար­ձա­նագ­րու­մը շատ կարևոր է, քա­նի որ իս­կա­պես հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, հի­շյալ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն էլ վտանգ է ներ­կա­յաց­նում ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը:
Սա­կայն ա­վե­լի ուշ հաս­կա­նա­լով, թե ինչ է խոս­տո­վա­նել կամ հայտ­նել, ՀՀ վար­չա­պե­տը, ըստ էու­թյան, հրա­ժար­վե­լով, կա­ռա­վա­րու­թյան նիս­տում Հա­յաս­տա­նում Սա­տա­նա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցող շր­ջա­նակ­նե­րի, նրանց ու Սա­տա­նա­յի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ ա­սա­ծից, յուր ֆեյս­բու­քյան է­ջում հան­դես ե­կավ ի­րեն բնո­րոշ «կրու­տի­տով».
«Թե­ման, ի­հար­կե, կա­տա­կով սկս­վեց, բայց իս­կա­պես Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը հանձ­նա­րա­րա­կան եմ տվել պար­զե­լու` նախ, որ­քա­նո՞վ են ի­րա­կա­նու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նում Հա­յաս­տա­նում սա­տա­նա­յա­պաշտ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, խմ­բե­րի գո­յու­թյան մա­սին պն­դում­նե­րը, ե­թե իս­կա­պես նման կազ­մա­կեր­պու­թյուն­ներ կամ խմ­բեր կան, ինչ­պե՞ս է ար­տա­հայտ­վում նրանց գոր­ծու­նեու­թյու­նը, և ինչ­քա­նով է այդ գոր­ծու­նեու­թյու­նը վտան­գա­վոր պե­տու­թյան, հան­րու­թյան, այ­լոց կյան­քի, ա­ռող­ջու­թյան, անվ­տան­գու­թյան, ի­րա­վունք­նե­րի հա­մար և ար­դյո՞ք նման վտանգ­նե­րի պո­տեն­ցիալ պա­րու­նա­կում է»:
Նախ, ի­հար­կե, ոչ ա­ռանց հիմ­քի, հենց ներ­սից տե­ղե­կատ­վու­թյուն ու­նե­նա­լով, կա­րող եմ վս­տա­հեց­նել, որ ԱԱԾ-ն վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կա­նը չի կա­տա­րում կամ կա­տա­րում է չա­փա­զանց դան­դա­ղո­րեն, այն­քան դան­դաղ, որ դա կա­րող է ձգ­վել նույ­նիսկ մինչև Քրիս­տո­սի երկ­րորդ գա­լուստ կամ Ա­հեղ դա­տաս­տան։
Երկ­րորդ. Հա­յաս­տա­նում սա­տա­նա­յա­պաշտ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, խմ­բեր իս­կա­պես գո­յու­թյուն ու­նեն, նրանց մա­սին մա­մու­լում գր­վել է դեռ 90-ա­կան թվա­կան­նե­րից, և ե­թե ԱԱԾ-ն իս­կա­պես ԱԱԾ է, պետք է այդ ա­մե­նին տե­ղյակ լի­նի, կար­ծում եմ, Փա­շի­նյա­նը` նույն­պես, քա­նի որ այդ ժա­մա­նակ լրագ­րող էր, հե­տո նաև «Հայ­կա­կան ժա­մա­նակ» օ­րա­թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գի­րը, այ­սինքն` մա­մու­լից հե­ռու կանգ­նած մարդ չէր:
Եր­րորդ. կար­ծում եմ, շատ քչերն է, որ ար­ձա­գան­քե­լով Փա­շի­նյա­նի կո­չին («…ով­քեր տե­ղե­կու­թյուն­ներ ու­նեն, կոչ եմ ա­նում Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը դի­մել»), կդի­մեն ԱԱԾ (ե­թե, ի­հար­կե, ընդ­հան­րա­պես դի­մեն), ո­րով­հետև այս մար­մի­նը «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծից, ա­պա նաև ԱԱԾ տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի` հի­շյալ պաշ­տո­նից սկան­դա­լա­յին հրա­ժա­րա­կա­նից հե­տո, ցա­վոք, սրըն­թաց կեր­պով կորց­րել ու կորց­նում է իր հան­րա­յին վս­տա­հու­թյու­նը:
Անդ­րա­դառ­նա­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նի ֆեյս­բու­քյան վե­րոն­շյալ գրառ­մա­նը, Զա­քար Խո­ջա­բա­ղյա­նը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում գրել է. «Նի­կոլն է­սօր գրա­ռում է ա­րել, թե ԱԱԾ-ին հանձ­նա­րա­րել է պար­զել սա­տա­նա­յա­պաշտ խմ­բե­րի գո­յու­թյան մա­սին պն­դում­նե­րը որ­քա­նո՞վ են ի­րա­կան և ին­չով են վտան­գա­վոր։
Հե­ռու մի գնա­ցեք։ Մի քա­նի տա­րի ա­ռաջ, քո նշա­նա­կած ներ­կա­յիս սո­ցապ փոխ­նա­խա­րար, սո­րո­սա­կան Գե­մա­ֆին Գաս­պա­րյա­նի հիմ­նադ­րած Բուն ՏՎ «քա­րոզ­չա­կան հար­թա­կում» Բլե­յա­նի դպ­րո­ցի (ո­րին կա­ռա­վա­րու­թյու­նը վեր­ջերս ա­ռան­ձին հատ­կա­ցում ա­րեց) դա­սա­տու Թոք­մա­ջյան Վահ­րա­մը մի ամ­բողջ «դա­սա­խո­սու­թյուն» էր կար­դա­ցել սա­տա­նիզ­մի մա­սին՝ դա ներ­կա­յաց­նե­լով որ­պես են­թամ­շա­կույթ։ Որ Բլե­յա­նի ու Գե­մա­ֆի­նի մի­ջո­ցով կոն­տակտ­նե­րը չգտ­նեք, փոր­ձեք Հան­րա­յի­նի Պետ­րո­սից գտ­նել՝ ինքն է հա­ճա­խա­կի ե­թեր հրա­վի­րում Թոք­մա­ջյա­նին՝ Ե­կե­ղե­ցու դեմ ե­լույթ­ներ ու­նե­նա­լու հա­մար։ Ե­թե ի­րե­նից էլ չկա­րո­ղա­նաք կոն­տակտ գտ­նել՝ փոր­ձեք Սո­րո­սի գրա­սե­նյա­կից՝ ի­րենց հետևորդ­նե­րից է։ Իսկ ե­թե էդ­տե­ղից էլ չս­տաց­վի գտ­նել՝ կա­րող եք «Ան­տա­րե­սի» Ար­մե­նի, կամ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի շր­ջա­պա­տից գտ­նել։ «Ան­տա­րե­սի» Ար­մե­նի տվյալ­նե­րը պի­տի որ ու­նե­նաք, վեր­ջերս ա­ռան­ձին դրա­մաշ­նորհ­ներ եք հատ­կաց­րել՝ մտ­քե­րը տա­րա­ծե­լու հա­մար, դե իսկ Ան­կա­խու­թյան տո­նի մի­ջո­ցա­ռու­մը վա­րե­լը ի­րեն վս­տա­հե­լը ար­դեն շատ բա­նի մա­սին է խո­սում։ Վեր­ջի տար­բե­րա­կով, ե­թե էդ­պես էլ չս­տաց­վի գտ­նել, մամ­լո խոս­նակ Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նից (է­լի Լևո­նի շր­ջա­պա­տից) հարց­րեք։ Էս վեր­ջերս հան­դի­պել էին։ Խա­ռա­տյան Ար­սե­նի ու մյուս սո­րո­սա­կան­նե­րի հետ էլ են հան­դի­պում։ Մի խոս­քով, ի­րենք պի­տի որ շատ լավ տե­ղյակ լի­նեն, թե սա­տա­նիզ­մից, թե դրա պրո­պա­գան­դա­յից ու թե՝ էդ թե­ման շր­ջա­նա­ռու­թյան մեջ դնե­լուց, դնող­նե­րից ու դրանց պատ­վի­րա­տուր­նե­րից…
Հա, մի բան էլ, Թոք­մա­ջյա­նին որ սա­տա­նիզ­մից հարց­նեք, վեր­ջում մի հարց էլ տվեք, թե ար­դյո՞ք չի փո­խել իր կար­ծի­քը, ո­րը 2017 թվա­կա­նի ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ էր հրա­պա­րա­կել, որ այն գա­ղա­փար­նե­րը, ո­րոնք Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը 1997-ին ա­սում էր, բայց ըն­կա­լե­լի չէին հան­րու­թյան կող­մից, քա­նի որ, ինչ­պես ինքն է նշում՝ կույր հաղ­թո­ղի հո­գե­բա­նու­թյունն էր գե­րիշ­խում, հնա­րա­վոր կլի­նի ի­րա­գոր­ծել հի­մա, քա­նի որ հաղ­թա­նա­կը բեռ է դար­ձել հա­սա­րա­կու­թյան հա­մար։
Հա, մեկ էլ վեր­ջում կա­սեք, ի­մա­նանք, թե դու՞ք ինչ եք մտա­ծում էդ առ­թիվ։ Ին­չի՞ եմ հարց­նում, քա­նի որ հենց ձեր ժա­մա­նակ­նե­րում է ակ­տիվ կեր­պով ե­թեր­ներ հրա­վիր­վում Թոք­մա­ջյա­նը և ձեր մամ­լո խոս­նա­կի, ա­վա­գա­նի­նե­րի, նախ­կին խոր­հր­դա­կան­նե­րի և այլ թի­մա­կից­նե­րի հետ է ակ­տիվ շփում­նե­րի մեջ։ Պար­զենք է­լի, ար­դյո՞ք դուք կի­սում եք էն գա­ղա­փար­նե­րը, ո­րոնք տա­րա­ծում են նրանք՝ ձեր շր­ջա­պա­տի մար­դիկ։
Հ. Գ. Հա, մեկ էլ կա­րիք կա՞ հի­շեց­նե­լու Սո­վետ միու­թյան գլ­խա­վոր դա­տա­խա­զի խոս­քե­րը.
Главное в ходе следственных действий не выйти на самих себя..
Թե բա սա­տա­նիստ, ա­գենտ, դա­վադ­րու­թյուն...
Հե­ռու մի գնա­ցեք, ձեր շուր­ջը մի քիչ լավ նա­յեք։ Լի­քը ին­ֆոր­մա­ցիա կա»։
Փա­շի­նյա­նին իս­կա­պես պետք չէ հե­ռու գնալ, թող իր շուր­ջը մի քիչ լավ նա­յի: Մաս­նա­վո­րա­պես` ինք­նու­րույն պար­զի` ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի ոչ բա­րով նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ո­րը, նույ­նիսկ Երևա­նի պե­տա­կան տիկ­նի­կա­յին թատ­րո­նի տնօ­րե­նի բնո­րոշ­մամբ, «բա­ցա­հայտ սա­տա­նիս­տա­կան քա­րոզ­չա­կան ուղղ­վա­ծու­թյուն ու­նե­ցող» լե­հա­կան «Vader»-ի կա­տա­րում­ներն իր ֆեյս­բու­քյան է­ջում վեր­ջերս հրա­պա­րա­կայ­նո­րեն ներ­կա­յաց­րեց իբրև մշա­կույթ, մշա­կույ­թում ա­զատ ստեղ­ծա­գոր­ծե­լու սահ­մա­նա­փա­կում­ներն ա­նըն­դու­նե­լի հա­մա­րեց ու հայտ­նեց, որ տիկ­նի­կա­յին թատ­րո­նի տնօ­րե­նի հետ ո­րո­շել են հա­մա­տեղ պայ­քա­րել նման երևույթ­նե­րի դեմ, իսկ ս. թ. հոկ­տեմ­բե­րի 31-ին էլ Ազ­գա­յին ժո­ղո­վում լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում շատ պար­զո­րոշ ա­սաց, որ «սա­տա­նիզ­մի հիմ­քով հա­մերգ­ներ չե­ղար­կե­լը այլևս չի լի­նե­լու Հա­յաս­տա­նում», «Ար­վես­տում ցեն­զու­րա սահ­մա­նե­լը ան­թույ­լատ­րե­լի է», ար­դյոք չի՞ հան­դի­սա­նում իր` վար­չա­պե­տի ա­սած ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի մա­սը… Այ­սինքն` ա՛յն շր­ջա­նակ­նե­րի, ո­րոնք ուղ­ղա­կիո­րեն թե ա­նուղ­ղա­կիո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում են Սա­տա­նա­յի հետ: Իմ խո­րին հա­մոզ­մամբ, հան­դի­սա­նում է, հետևա­բար Փա­շի­նյանն ԱԱԾ տնօ­րե­նին պար­տա­վոր էր ու պար­տա­վոր է ա­վե­լի ո­րո­շա­կի հանձ­նա­րա­րա­կան տալ` պար­զել ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի և Սա­տա­նա­յի ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի, գի­տակց­ված թե չգի­տակց­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը:
Մա­նա­վանդ, որ խոսքն այն նա­խա­րա­րի մա­սին է, ո­րի ղե­կա­վա­րած նա­խա­րա­րու­թյունն է 2,7 մի­լիոն դրա­մով ֆի­նան­սա­վո­րել ս. թ. նո­յեմ­բե­րի 2-ին Երևա­նի մետ­րո­պո­լի­տե­նի «Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ» կա­յա­րա­նի մոտ կազ­մա­կերպ­ված և ի­րա­վա­ցիո­րեն խա­փան­ված, այս­պես կոչ­ված, «Հու­Զանք ու Զանգ» խեղ­կա­տա­կու­թյու­նը, ո­րը, դրա կազ­մա­կեր­պիչ­նե­րից մե­կի խոս­քով, «հար­ցա­կա­նի տակ է դնում կնոջ պահ­ված­քի, խո­սե­լու և շարժ­վե­լու ձևի հան­րա­յին ըն­կա­լու­մը»: Այ­սինքն` նպա­տա­կաուղղ­ված է կնոջ, տվյալ պա­րա­գա­յում հայ կնոջ պահ­ված­քի, խո­սե­լու և շարժ­վե­լու ձևի և, ընդ­հան­րա­պես, ա­մո­թի վե­րա­բե­րյալ հան­րա­յին ըն­կա­լու­մը կամ, այս­պես կոչ­ված, կարծ­րա­տի­պը կոտ­րե­լուն, հա­յի ազ­գա­յին ու քրիս­տո­նեա­կան ար­ժե­հա­մա­կար­գը կոտ­րե­լուն, մեր բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րը ոչն­չաց­նե­լուն:
Ա­վե­լին. խոսքն ա՛յն նա­խա­րա­րի մա­սին է, ո­րի ղե­կա­վա­րած նա­խա­րա­րու­թյու­նը կամ վեր­ջի­նիս են­թա­կա­յու­թյան ներ­քո գտն­վող կի­նո­կենտ­րո­նը ՀՀ պետ­բյու­ջեից տր­ված մի­ջոց­նե­րից շուրջ 20 մլն դրամ է հատ­կաց­րել դո­պինգ-սկան­դա­լի ար­դյուն­քում Հա­յաս­տա­նը խայ­տա­ռա­կած, սե­ռա­փոխ­ված Մե­լի­նե Դա­լու­զյա­նի մա­սին «Մել» ֆիլ­մի նկա­րա­հան­ման հա­մար:
Խոս­քը նաև այն նա­խա­րա­րի ու նրա ղե­կա­վա­րած նա­խա­րա­րու­թյան մա­սին է, ո­րոնք դեմ լի­նե­լով հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­մա­նը, ցան­կա­նում են, հա­մե­նայն դեպս, մինչև վեր­ջերս ցան­կա­նում էին օ­րեն­սդ­րո­րեն վե­րաց­նել տվյալ ա­ռար­կան: Մեծ երևա­կա­յու­թյուն պետք չէ` պատ­կե­րաց­նե­լու հա­մար այս ա­մե­նից Սա­տա­նա­յի ու­րա­խու­թյու­նը ու նաև այն, թե նա ինչ­պես է ներ­շն­չում ու ոգևո­րում Հա­յաս­տա­նի ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին: Հի­մա ար­դեն պարզ չե՞ն Սա­տա­նա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը, և ԱԱԾ-ին էլ ա­ռանձ­նա­պես բան մնա՞ց պար­զե­լու…
Նի­կոլ Փա­շի­նյա­նը Սա­տա­նա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցող­նե­րի շր­ջա­նա­կը թող նե­ղաց­նի և նույ­նիսկ ինքն ի­րեն քն­նա­խույզ հա­յաց­քով մի լավ նա­յի (մա­նա­վա՛նդ, որ ԱԱԾ-ն դա չի ա­նե­լու, ԱԱԾ տնօ­րե­նի ԺՊ-ն ե­թե նույ­նիսկ հաս­կա­նա Փա­շի­նյա­նի և Սա­տա­նա­յի ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի, գի­տակց­ված կամ չգի­տակց­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը պար­զե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կա­նը չի կա­տա­րե­լու, չէ՞ որ նա իր ան­մի­ջա­կան ղե­կա­վարն է), ո­րով­հետև հենց ինքն է վե­րոն­շյալ բո­լոր հար­ցե­րում պաշտ­պա­նել Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին, նրա ու նրա գլ­խա­վո­րած նա­խա­րա­րու­թյան վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը:
Հենց ինքն է, որ նա­խա­րա­րին վե­րը նշ­վա­ծի հա­մար և այլ պատ­ճառ­նե­րով պաշ­տո­նանկ ա­նե­լու կամ գո­նե նա­խա­տե­լու, սաս­տե­լու փո­խա­րեն, նրա­նից հե­տո «Հու­Զանք ու Զանգ» հա­կա­բա­րո­յա­կան խեղ­կա­տա­կու­թյան առն­չու­թյամբ դար­ձյալ հրա­պա­րա­կայ­նո­րեն նույնն ա­սաց ար­վես­տում գրաքն­նու­թյան ան­թույ­լատ­րե­լիու­թյան վե­րա­բե­րյալ («Ներ­կա­յա­ցում­նե­րը գրաքն­նե­լով կա­մաց-կա­մաց կհաս­նենք ինկ­վի­զի­ցիա­յի»)` նախ և ա­ռաջ ան­տե­սե­լով այն պարզ ի­րո­ղու­թյու­նը, որ «Հու­Զանք ու Զան­գը» ոչ թե ար­վեստ, այլ հա­կաար­վեստ է, ինչ­պես ոչ թե են­թամ­շա­կույթ, այլ հա­կակ­րոն է սա­տա­նա­յա­պաշ­տու­թյու­նը:
Ին­քը` Փա­շի­նյա­նը չէ՞, որ ԱՄՆ-ում բազ­մու­թյան առջև սպառ­նաց բա­ռի թե՛ ուղ­ղա­կի (ֆի­զի­կա­կան), թե՛ ա­նուղ­ղա­կի ի­մաս­տով ծն­կի բե­րել Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու այն հոգևո­րա­կան­նե­րին, ո­րոնք կկար­ծեն, թե կա­ռա­վա­րու­թյու­նը թույլ է։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, չէ՞, Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րի կող­մից թե­կուզ ո­րոշ (անհ­նա­զանդ, այ­լա­խոհ) հայ հոգևո­րա­կան­նե­րին ուղղ­ված այս սպառ­նա­լի­քից հե­տո Սա­տա­նա­յի ու­րա­խու­թյու­նը, նույ­նիսկ հրճ­վան­քը…
Նույն Փա­շի­նյա­նը չէ՞, որ ԱԺ-ում հրա­պա­րա­կայ­նո­րեն հայ­տա­րա­րեց. «էդ մար­դը (սե­ռա­փոխ Մե­լի­նե (Մել) Դա­լու­զյա­նը.- Ա. Հ.) իմ անձ­նա­կան պաշտ­պա­նու­թյան ներ­քոյ ա, իմ անձ­նա­կան պաշտ­պա­նու­թյան», ա­վե­լի վաղ էլ հան­դես է ե­կել ԼԳԲՏ ան­ձանց «ի­րա­վունք­նե­րի» պաշտ­պա­նու­թյամբ ու նրանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան­նե­րին ա­ջակ­ցե­լով: Մնում է միայն հա­վե­լել, որ սա­տա­նա­յա­պաշտ­նե­րի (ի դեպ, նաև ԱՄՆ ԿՀՎ-ի հետ սեր­տո­րեն կապ­ված մոր­մոն­նե­րի…) և սո­դո­մա­կան մեղ­քի մեջ և առն­վազն հոգևոր կոր­ծան­ման ճա­նա­պար­հին գտն­վող այ­լա­սեր­ված­նե­րի առն­չու­թյուն­նե­րը վա­ղուց են հայտ­նի:
Ի վեր­ջո, հենց Նի­կոլ Փա­շի­նյանն ու նրա ղե­կա­վա­րած կա­ռա­վա­րու­թյունն են, որ դար­ձյալ Սա­տա­նա­յի կամ­քը կա­տա­րե­լով, ցան­կա­նում են հար­կել Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու նույ­նիսկ բա­րե­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյու­նը: Ա­հա­վա­սիկ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյու­նից մի հատ­ված. «Անդ­րա­դարձ է կա­տար­վել Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու կող­մից ի­րա­կա­նաց­վող բա­րե­գոր­ծա­կան և ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյուն­նե­րից ա­ռա­ջա­ցող ե­կա­մուտ­նե­րի մա­սով ի­րենց պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­ման ըն­թա­ցա­կար­գին»:
Ինչ վե­րա­բե­րում է Ե­կե­ղե­ցու ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյա­նը, ա­պա Ե­կե­ղե­ցին ձեռ­նար­կա­տի­րա­կան այդ ի՞նչ գոր­ծու­նեու­թյամբ է զբաղ­վում… Ա­յո՛, ե­կե­ղե­ցում մոմ է վա­ճառ­վում, մկր­տու­թյան ու պսա­կադ­րու­թյան ա­րա­րո­ղու­թյուն­ներ են կա­տար­վում, հոգևո­րա­կան­նե­րը ե­կե­ղե­ցուց դուրս հու­ղար­կա­վո­րու­թյան ծի­սա­կա­տա­րու­թյուն­ներ են ի­րա­կա­նաց­նում, բայց այս ա­մե­նը ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյուն, ո­մանց ա­վե­լի հաս­կա­նա­լի բա­ռեզ­րով, բիզ­նե՞ս է… Ե­թե նույ­նիսկ ա­յո, Փա­շի­նյա­նը չի՞ հաս­կա­նում այդ ա­մե­նը հար­կե­լու հետևան­քը…
Վար­չա­պե­տը չգի­տե՞, թե ՀՀ բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը սո­ցիա­լա­կան ինչ պայ­ման­նե­րում է ապ­րում: Երբ ե­կե­ղե­ցու մո­մը թան­կա­նա, սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով հա­վա­տա­ցյալ­նե­րը ստիպ­ված կլի­նեն չգ­նել այն կամ ուշ-ուշ գնել, երբ վե­րոն­շյալ ծի­սա­կա­տա­րու­թյուն­նե­րի գու­մա­րը բարձ­րա­նա, նրանք ստիպ­ված կլի­նեն հրա­ժար­վել մկր­տու­թյու­նից, ե­կե­ղե­ցում պսա­կադ­րու­թյու­նից, հու­ղար­կա­վո­րու­թյան ծի­սա­կա­տա­րու­թյու­նից: Հոգևո­րա­կան­նե­րը, ի տար­բե­րու­թյուն ներ­կա­յի, չեն կա­րո­ղա­նա այդ ա­րա­րո­ղու­թյուն­նե­րը սո­ցիա­լա­պես ծանր պայ­ման­նե­րում գտն­վող­նե­րի հա­մար անվ­ճար կամ խոր­հր­դան­շա­կան գու­մա­րով ա­նել, քա­նի որ հարկ­ման տակ կլի­նեն:
Ե­կե­ղե­ցին հար­կե­լը և վե­րը շա­րադր­վածն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նելն ի՞նչ է, ե­թե ոչ Սա­տա­նա­յի ջրա­ղա­ցին ջուր լց­նել` նրա հետ հա­մա­գոր­ծակ­ցա­բար, թե­կուզ ա­նուղ­ղա­կիո­րեն կամ չգի­տակց­ված կեր­պով. Սա­տա­նան Փա­շի­նյա­նին ներ­շն­չում է այդ ա­մենն ա­նե­լու, որ­պես դրա վարձք, ա­պա­հո­վում է նրա հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, «հա­ջո­ղու­թյուն­նե­րը», վա­յել­քը, ա­ռայժմ նաև ան­պատ­ժե­լիու­թյու­նը, իսկ Փա­շի­նյանն էլ, գի­տակ­ցա­բար թե ան­գի­տակ­ցա­բար, հաս­կա­նա­լով թե չհաս­կա­նա­լով, կա­տա­րում է Աստ­ծո ա­խո­յա­նի ու­զած­նե­րը:
Ի վեր­ջո, նույ­նիսկ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րից ո­մանք շատ լավ գի­տեն, թե Հա­յաս­տա­նում Սա­տա­նա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցող­ներն ով­քեր են, ԱԱԾ-ն հե­ռու ման գա­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չու­նի նրանց և Սո­րոս պա­պի­կի, մա­սո­նա­կան օ­թյակ­նե­րի կամ մա­սո­նու­թյան կա­պե­րը բա­ցա­հայ­տե­լու հա­մար, ե­թե, ի­հար­կե, ծա­ռա­յում է ոչ թե օր­վա վար­չա­կար­գին, այլ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 12592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ