Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«1,5 տար­վա ըն­թաց­քում իշ­խա­նու­թ­յան ղե­կի մոտ հայտն­ված­նե­րը ինք­նա­թիռ­նե­րից չեն իջ­նում, վա­յելք­նե­րով են ի­րենց շր­ջա­պա­տում»

«1,5 տար­վա ըն­թաց­քում իշ­խա­նու­թ­յան ղե­կի մոտ հայտն­ված­նե­րը ինք­նա­թիռ­նե­րից չեն իջ­նում, վա­յելք­նե­րով են ի­րենց շր­ջա­պա­տում»
06.12.2019 | 00:13

«Վեր­նա­տուն» քա­ղա­քա­կան հար­թա­կի ա­ռա­ջին հրա­պա­րա­կա­յին նիս­տից հե­տո իշ­խա­նու­թյան ար­ձա­գան­քը բա­վա­կան բուռն էր։ Սա­կայն այն­տեղ հն­չեց բա­վա­կան ա­ռողջ քն­նա­դա­տու­թյուն, ո­րի հետ պետք է հաշ­վի նս­տել, բայց այս իշ­խա­նու­թյու­նը բո­լոր «տե­սա­կի» նախ­կին­նե­րին լսե­լու ցան­կու­թյուն չու­նի։ Այս հար­թա­կի, երկ­րի տն­տե­սա­կան վի­ճա­կի մա­սին զրու­ցում ենք տն­տե­սա­գետ ՎԱՐ­ԴԱՆ ԲՈՍ­ՏԱՆ­ՋՅԱ­ՆԻ հետ։

-Պա­րոն Բոս­տան­ջյան, Դուք ևս «Վեր­նա­տան» ան­դամ­նե­րից եք։ Այս հար­թա­կի նպա­տա­կը ո՞րն է, ին­չու՞ ո­րո­շե­ցիք լի­նել այն­տեղ։
-Այն­տեղ հա­վաք­ված են մար­դիկ, ո­րոնք ըստ էու­թյան, մտա­հոգ են, ա­նա­չառ, չա­պա­կան­ված, մեր երկ­րի հա­մար ո­րո­շա­կի վաս­տակ ու­նեն։ Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո բո­լորն էլ հակ­ված էին տես­նե­լու երկ­րում ձևա­վոր­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ար­դիա­կա­նա­ցում, բա­րե­փո­խում, բայց շատ շու­տով ար­ձա­նագ­րե­ցինք, որ նման բան չկա։ Ա­վե­լին, մի­տումն ան­գամ չկա, որ վա­ղը լավ է լի­նե­լու։ Սա պայ­մա­նա­վոր­ված է և օ­բյեկ­տիվ, և սու­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով։ Օ­բյեկ­տիվն այն է, որ ո­րո­շում կա­յաց­նող­նե­րը խո­րա­պես չեն տի­րա­պե­տում այն ո­լոր­տին, որ­տեղ հայ­տն­վել են։ Սրա­նով են պայ­մա­նա­վոր­ված ան­հա­ջող, ոչ հա­վա­սա­րակ­շռ­ված, ա­նար­դյու­նա­վետ ո­րո­շում­նե­րը։ Ել­նե­լով այս ի­րա­վի­ճա­կից, «Վեր­նա­տուն» հար­թա­կի հիմ­նա­դիր ան­դամ­նե­րը ո­րո­շե­ցին այն հար­ցե­րի շր­ջա­նա­կը, ո­րոնք մեր երկ­րի հա­մար և քա­ղա­քա­կան, և տն­տե­սա­կան ա­ռու­մով պետք է դառ­նան օ­րա­կար­գա­յին։ Այս հար­թա­կի նպա­տա­կը նաև այն է, որ ո­րո­շում կա­յաց­նող­ներն ա­կան­ջա­լուր լի­նեն այդ մտա­հո­գու­թյուն­նե­րին, շտ­կեն սխալ­նե­րը և հաս­կա­նան խն­դիր­նե­րի խո­րու­թյու­նը։
-Բայց կար­ծեք ներ­կա իշ­խա­նու­թյուն­ներն այդ ա­մե­նը լսե­լու ցան­կու­թյուն չու­նեն, ա­վե­լին, հար­թա­կում հա­վաք­ված­նե­րին բա­վա­կան կոշտ ձևով էին բնու­թագ­րում։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված նման բուռն ար­ձա­գան­քը։
-Դա բնա­կան է, ո­րով­հետև իշ­խա­նու­թյան ղե­կին են հայ­տն­վել մար­դիկ, ո­րոնք ան­գամ ի­րենց ա­մե­նա­վառ ե­րա­զում նման բան չէին կա­րող պատ­կե­րաց­նել։ Որ­քան էլ հեգ­նան­քով են վե­րա­բեր­վում այն հար­ցին, որ իշ­խա­նու­թյու­նը կորց­նե­լու են, ի­րա­կա­նում այդ­քան էլ դո­ղէ­րոց­քի մեջ են, որ այդ հե­քիա­թը կա­րող է հօդս ցն­դել։ Բայց մենք ա­մենևին ի­րենց իշ­խա­նու­թյան մա­սին չենք խո­սում, այլ մեր երկ­րին սպառ­նա­ցող վտանգ­նե­րի։ Մեր եր­կիրն իր լավ ու վատ ա­վան­դույթ­նե­րով դա­րե­րով ձևա­վոր­վել ու մեզ է հա­սել։ Մեր կարևո­րա­գույն ինս­տի­տուտ­ներն են ըն­տա­նի­քը, լե­զուն, հա­վատ­քը, բա­րո­յա­կան նոր­մե­րը։
-Կար­ծում եք, այդ ինս­տի­տուտ­ներն այ­սօր վտանգ­վա՞ծ են։
-Չեմ ցան­կա­նում խտաց­նել գույ­նե­րը, բայց ակն­հայտ է, որ վտանգ­ված են այս բո­լոր ինս­տի­տուտ­նե­րը, ար­ժեք­նե­րը։ Սրանք կարճ միա­ցում են տա­լիս մեր հա­զա­րա­մյակ­նե­րով ձևա­վոր­ված ա­վան­դույթ­նե­րի հետ։
-Ո՞րն է այ­սօր­վա իշ­խա­նու­թյան ար­ժե­հա­մա­կար­գը։
-Այ­սօր մենք գնա­հա­տում­նե­րի դաշ­տում ենք։ Խո­շոր ա­ռու­մով սա չա­րի և բա­րու կռիվ է, ընդ ո­րում ոչ միայն Հա­յաս­տա­նում է այդ­պես, այլև ողջ աշ­խար­հում։ Մի մասն ի­րեն հա­մա­րում է գլո­բա­լիստ, նեո­լի­բե­րալ, ո­րոնք հա­կաք­րիս­տո­նեա­կան հո­գե­բա­նու­թյուն ու­նեն, հակ­ված են շուրջ­բո­լո­րը տես­նե­լու միայն զոմ­բի­նե­րի։ Բնա­կա­նա­բար նման ու­ժե­րի նպա­տակն այդ գա­ղա­փար­նե­րը ողջ աշ­խար­հով տա­րա­ծելն է։ Կան մար­դիկ, ո­րոնք մե­ծա­գույն հա­ճույ­քով ծա­ռա­յում են այդ գոր­ծին։ Ա­նի­մաստ բստ­րել են ինչ-որ մար­դու ի­րա­վունք­ներ, իբր ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզ­բունք­ներ, ո­րոնք այն­քան են միա­խառն­վել, որ դրանց հոր­ձա­նու­տում ի­րա­կան ար­ժեք­նե­րը կո­րել են։ Այս ա­մե­նի հա­մա­տեքս­տում շատ դժ­վար է ա­սել, թե ինչ ծրա­գիր են երկ­րում ի­րա­կա­նաց­նում, ինչ նպա­տակ են հե­տապն­դում։
-Այ­սօր Ձեզ ո՞ր հարցն է ա­մե­նա­շա­տը մտա­հո­գում։ Ո՞ր ուղ­ղու­թյամբ եք լուրջ խն­դիր­ներ տես­նում։
-Այ­սօր խո­ցե­լի են կա­ռա­վար­ման բո­լոր օ­ղակ­նե­րը։ Ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ի­րա­վի­ճա­կը շատ ցցուն է, տար­բեր հար­թակ­նե­րում մեր պար­տու­թյուն­ներն ակն­հայտ են։ Հաս­կա­նա­լի է, որ ե­րի­տա­սարդ եր­կիր ենք, մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում աշ­խա­տե­լու մեծ փորձ չու­նենք, բայց Ար­ցա­խի հար­ցում սայ­թա­քում­ներն ան­նե­րե­լի են։ Սա լոկ տա­րած­քի խն­դիր չէ, այլ անվ­տան­գու­թյան։ Իսկ այդ անվ­տան­գու­թյու­նը ոչ միայն Ար­ցա­խին է վե­րա­բե­րում, այլև ողջ Հա­յաս­տա­նին։ Սա չհաս­կա­նալ ու ա­ռաջ­նորդ­վել գույ­նզ­գու­յնու­թյամբ, մանր վա­յելք­նե­րով, առն­վազն վտան­գա­վոր է երկ­րի հա­մար։
-Մի կող­մից իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է, թե երկ­րում այլևս կո­ռուպ­ցիա չկա, մյուս կող­մից սե­փա­կան կադ­րե­րին բռ­նում են կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի մեջ։ Հի­մա, ի վեր­ջո, կո­ռուպ­ցիա կա՞, թե՞ չկա։
-Աստ­ված ան­գամ չի կա­րող ա­սել, որ կո­ռուպ­ցիա չկա, ո­րով­հետև մո­լո­րա­կը ստեղծ­ված է այն­պես, որ անհ­նար է կո­ռուպ­ցիան բա­ցա­ռել։ Լա­վա­գույն դեպ­քում երկ­րի կա­նո­նա­կար­գու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս նվա­զա­գույ­նի հասց­նե­լու կո­ռուպ­ցիան։ Աշ­խար­հում չկա մի եր­կիր, որ­տեղ կո­ռուպ­ցիա չլի­նի։ Պատ­գա­մա­վոր ե­ղած ժա­մա­նակ մի քա­նի ան­գամ ա­սել եմ, որ կո­ռուպ­ցիան ծա­գել է Ա­դա­մից ու Ե­վա­յից և մարդ­կու­թյան հետ էլ վե­րա­նա­լու է։ Ողջ խն­դիրն այն է, թե ինչ մե­խա­նիզմ­ներ ու­նենք այն զս­պե­լու հա­մար։ Բա­րի­քը մեկն է, ցան­կա­ցող­նե­րը հա­զա­րու­մե­կը, այս պա­րա­գա­յում անհ­նար է նման բան չլի­նի։ Ոչ թե նպա­տակ ու­նեմ կո­ռուպ­ցիան գո­վազ­դե­լու, այլ փաս­տե­լու, որ այն նվա­զա­գույ­նի հասց­նե­լու հա­մար պետք է մե­խա­նիզմ­ներ մշա­կել։ Գու­ցե այ­սօր նա­խորդ շր­ջան­նե­րի հա­մե­մատ մի քիչ նվա­զել է կո­ռուպ­ցիան, բայց... «Բայց» պա­տաս­խանն էլ այն է, որ ար­դեն 1,5 տար­վա ըն­թաց­քում իշ­խա­նու­թյան ղե­կի մոտ հայ­տն­ված­նե­րը` և՛ գոր­ծա­դի­րում, և՛ օ­րենս­դի­րում, ողջ մո­լո­րա­կով պտտ­վում են, ինք­նա­թիռ­նե­րից չեն իջ­նում, տար­բեր տե­սա­կի վա­յելք­նե­րով են ի­րենց շր­ջա­պա­տում։ Այս ա­մենն ու՞մ հաշ­վին է։ Ան­շուշտ, հար­կա­տու­նե­րի, երբ սուղ ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը հա­վաք­վում են աղ­քա­տու­թյան պայ­ման­նե­րում հայ­տն­ված մարդ­կան­ցից։
-Այս իշ­խա­նու­թյունն իր ողջ քա­րոզ­չու­թյու­նը կա­ռու­ցել է նախ­կին թա­լան­չի, կո­ռուպ­ցիա­յի մեջ թա­թախ­ված իշ­խա­նու­թյան վրա։ Մինչ­դեռ ան­ցած 1,5 տա­րում այդ խնդ­րով ոչ մի գործ չի ա­պա­ցուց­վել։ Բա­ցա­հայ­տում­ներ այ­սօր կան, վա­ղը լրիվ ու­րիշ բան է պարզ­վում։
-Են­թադ­րենք, որ նախ­կին­ներն այդ­պի­սին էին, բայց դու լավ աշ­խա­տիր, եր­կի­րը ոտ­քի հա­նիր։ Կա­րող է 2-3 հա­զա­րա­մյակ էլ ա­սեն, որ նախ­կին­նե­րը կո­ռում­պաց­ված էին։ Հե­տո՞։ Տվեք այս կամ այն հար­ցում ձեր տես­լա­կա­նը։ Ար­ցա­խի հիմ­նախն­դի­րը լու­ծու՞մ եք, թե՞ ոչ, տն­տե­սու­թյու­նը զար­գաց­նու՞մ եք, թե՞ ոչ։
-Անդ­րա­դառ­նանք տն­տե­սու­թյա­նը, ի՞նչ է կա­տար­վում այս ո­լոր­տում։
-Հա­յաս­տանն աֆ­րի­կյան ա­մե­նա­հե­տամ­նաց երկ­րի տն­տե­սու­թյան կա­ռուց­վածքն ու­նի։ 2020-ի տն­տե­սա­կան ա­ճի մեջ մե­ծա­գույն դեր է խա­ղում ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լոր­տը։ Սա ոչ այլ ինչ է, քան ա­ռաս­պե­լա­բա­նու­թյամբ ար­ձա­նագր­ված սի­զի­փո­սյան ա­նօ­գուտ աշ­խա­տանք։ Այ­սինքն, մենք նոր, ար­դիա­կան ար­ժեք չենք ստեղ­ծում։ Ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ներն աջ ու ձախ շպր­տե­լով, շր­ջա­նա­ռու­թյան մե­ծու­թյուն ենք ցույց տա­լիս, ո­րը նշա­նա­կում է քվա­զի զար­գա­ցում։ 2020-ին նա­խա­տես­վում է չկի­րա­ռել 457 մլրդ դրա­մի հար­կա­յին ծախ­սեր (սրանք այն ծախ­սերն են, ո­րոնք եր­կի­րը կա­րող է ա­նել, ե­թե հար­կա­յին ար­տո­նու­թյուն­ներ չկի­րառ­վեն)։ Ի­մա՝ այդ­քան ար­տո­նու­թյուն­ներ են տր­վում։ Ե­թե սա չլի­նի, մեր բյու­ջեն 1 մլրդ դո­լա­րով կա­վե­լա­նա։ Խոսքն այն մա­սին չէ, որ այդ ար­տո­նու­թյուն­ներն ընդ­հան­րա­պես չպետք է տր­վեն, բայց պետք է հս­տակ չա­փո­րո­շիչ­ներ լի­նեն, ո­րոն­ցով կհիմ­նա­վոր­վի տր­վող ար­տո­նու­թյու­նը։ Ես ի­րա­վունք ու­նեմ մտա­ծե­լու, որ սա կո­ռուպ­ցիոն ռիս­կեր է պա­րու­նա­կում։ Մար­դիկ մատ­նե­րի վրա հաշ­ված աշ­խա­տող­ներ ու­նեն, զբաղ­վում են ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լոր­տով ու նրանց տր­ված է ար­տո­նու­թյուն։ Այլ բան է, ե­թե խո­շոր ներդ­րու­մա­յին ծրա­գիր ես ի­րա­կա­նաց­նում, տեխ­նո­լո­գիա­կան գծեր ես բե­րում ու քեզ ար­տո­նու­թյուն են տա­լիս։ Բայց ե­թե պետք է ծխա­խոտ, գա­զա­վոր­ված ըմ­պե­լիք վա­ճա­ռես, քեզ ար­տո­նու­թյուն­ներ ին­չու՞ են տա­լիս։ Ա­հա այս հան­գա­ման­քից ել­նե­լով էլ, կա­րող ենք գնա­հա­տել` կո­ռուպ­ցիա կա՞, թե՞ ոչ։ Պարզ­վում է` Երևա­նի, որ­տեղ ապ­րում է հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան կե­սը, ղե­կա­վա­րու­թյան միակ հա­ջո­ղու­թյու­նը աղ­բա­տար մի քա­նի մե­քե­նա­նե­րի նվի­րատ­վու­թյունն է։ Ինչ­քա՞ն բա­րե­գործ­նե­րի, հուզ­ված­նե­րի եր­կիր ու­նենք։ Քա­նի որ այդ­քան ու­ժեղ նվեր տվող­ներ են, թող մի քա­նի հատ էլ նվեր տան ու­րիշ քա­ղաք­նե­րին։ Այս­պի­սի բան չի կա­րող լի­նել, ինչ­պե՞ս կա­րող է տն­տե­սա­վա­րող սու­բյեկտն այդ­պես շռայլ լի­նել։ Ե­թե նրանք կա­րո­ղա­նում են ի­րենց գոր­ծու­նեու­թյունն ա­պա­հո­վել, էլ բու­նու­գործ չու­նե՞ն, պի­տի նվեր­նե՞ր տան։ Իսկ նվեր ըն­դու­նողն էլ շատ գոհ է, որ այդ­պի­սի նվեր­ներ է ստա­նում։ Բա չե՞ն հե­տաքր­քր­վում` ին­չի՞ց ել­նե­լով են այդ նվեր­նե­րը տվել, գե­ղե­ցիկ աչ­քե­րի՞ հա­մար, թե՞ հուզ­վա­ծու­թյան։
-Փա­շի­նյանն իր տն­տե­սա­կան ա­մե­նա­մեծ հա­ջո­ղու­թյու­նը հա­մա­րում է ե­կամ­տա­հար­կի շուրջ 130 տո­կոս հա­վա­քագ­րումն ու հաշ­վի առ­նե­լով այս փաս­տը, նշում է, որ 2020-ի բյու­ջեն հե­ղա­փո­խա­կան է։
-Ստաց­վեց այն­պես, որ ԵԱՏՄ-ի ան­դամ հան­դի­սա­նա­լով, մե­քե­նա­նե­րի ներ­մուծ­ման մաք­սա­տուր­քի ա­ռու­մով մեզ ար­տո­նու­թյուն տր­վեց մինչև տար­վա վերջ, աշ­խա­տանք չու­նե­ցող մար­դիկ սկ­սե­ցին մե­քե­նա­նե­րի առևտրով զբաղ­վել։ Սրա­նով պայ­մա­նա­վոր­ված գու­մա­րը բյու­ջեում ա­վե­լա­ցավ։ Սա առ ո­չինչ է, քա­նի որ շա­րու­նա­կա­կա­նու­թյուն չու­նի։ Ե­թե 2020-ի հուն­վա­րի 1-ից դա վե­րա­նում է, նշա­նա­կում է բյու­ջեի մուտ­քերն էլ են դա­դա­րում։ Թող այդ մուտ­քե­րով չհուզ­վեն, ան­գամ մեծ դժ­վա­րու­թյուն­ներ ու­նե­նա­լով հան­դերձ, եր­կի­րը շն­չում և ար­տաշն­չում է։ Այս պա­րա­գա­յում հնա­րա­վոր չէ, որ մի փոքր ան­գամ բյու­ջե չգո­յա­նա։ Ե­թե ա­սում են՝ հե­ղա­փո­խա­կան բյու­ջե, օխ­լոս զանգ­վա­ծը (ի­հար­կե, հի­մա դրանք հայ­կա­կան ա­նուն են ստա­ցել՝ պո­ղոս­ներ) դրա տակ հաս­կա­նում է այն, որ ոչ թե ինքն է լավ ապ­րե­լու, այլ մնա­ցածն են վատ ապ­րե­լու ու դրա­նից ու­րա­խա­նում է։ Ին­չից չեն հաս­կա­նում, դրա­նից ա­վե­լի շատ են ու­րա­խա­նում։ Ա­սում են՝ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն, ի՞նչ հե­ղա­փո­խու­թյան մա­սին է խոս­քը, երբ տն­տե­սա­կան ա­ճը 4,9 % է, որն ա­վե­լի քիչ է, քան ըն­թա­ցիկ տա­րում` 2018-ին էր։
-2020-ի բյու­ջեում նաև չկան գա­զի գնի հնա­րա­վոր բարձ­րաց­ման դեպ­քում հա­մա­պա­տաս­խան հաշ­վարկ­նե­րը։ Ի՞նչ կա­րող է դա ար­ժե­նալ տն­տե­սու­թյան հա­մար։
-Մի կողմ թող­նե­լով հնա­րա­վոր թան­կա­ցում­նե­րը, մեկ էա­կան հան­գա­մանք ար­ձա­նագ­րենք. չկան այն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ո­րոնք թույլ կտան մտա­ծել, որ վաղն ա­վե­լի լավ է լի­նե­լու։ 2016-2018-ին փոր­ձե­ցինք վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյու­նը ոտ­քի հա­նել, հի­մա 2020-ին այդ ո­լոր­տում նա­հանջ է նկատ­վում։ Ո­չինչ, թող գա­զը թան­կա­նա, գազ չու­նես, մի օգ­տա­գոր­ծիր կամ ժա­մա­նա­կին ա­սել եմ՝ ա­թար վա­ռեք։ Ո՞վ է ա­սել, որ պետք է անվ­ճար օգտ­վենք բո­լոր բա­րիք­նե­րից։ Սա չէ էա­կա­նը, կարևորն այն է, որ կա­րո­ղա­նանք մեր հա­սա­րա­կու­թյանն ա­պա­հո­վել ո­րա­կով աշ­խա­տանք, որ­պես­զի մար­դիկ նոր ար­դյունք տան։
-Մար­դիկ բո­ղո­քում էին նախ­կին­նե­րի տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, ե­կան նո­րե­րը, է­լի բան չի փոխ­վում, ին­չու՞ չի զար­գա­նում տն­տե­սու­թյու­նը։
-Օ­բյեկ­տիվ պատ­ճառ­ներ կան։ Բայց մենք միշտ պատ­ճառ­նե­րը մե­զա­նից դուրս ենք փնտ­րում։ Ա­մե­նա­մեծ պատ­ճա­ռը մենք ենք։ Չա­սենք՝ նոր, հին իշ­խա­նու­թյուն­ներ։ Մենք ռա­ցիո­նալ աշ­խա­տող­ներ չենք։ 70 տա­րի ցան­կա­ցանք «Ե­րազ» մե­քե­նա ստեղ­ծել, մի թի­թեղ չկա­րո­ղա­ցանք ծռել։ ՈՒ­զում ես գեր­մա­նա­ցու նմա՞ն ապ­րել, բա­րի ե­ղիր, նրա պես աշ­խա­տիր, հետևո­ղա­կա­նու­թյուն, ար­դյու­նա­վե­տու­թյուն, ար­տադ­րո­ղա­կա­նու­թյուն ա­պա­հո­վիր։ Չգի­տես՝ ին­չու մենք չենք ցան­կա­նում հաս­կա­նալ, թե ով ենք մենք, ինչ­քան ար­դյու­նա­վետ ենք աշ­խա­տում, ինչ ենք ստեղ­ծում ու ինչ ենք վա­յե­լում։
Զրույցը`
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 8107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ