Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Շերն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

Շերն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին
14.12.2019 | 00:00

Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ 73-ամյա երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), Twitter -ում գրել է. «Օ, Աստվաˊծ իմ, ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի միաձայն ընդունումն այսօր: Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին»: Նա հավելել է, որ երբ Երևանում ամբողջ օրվա ընթացքում միայն 2 ժամ էր ջուր և ջեռուցում լինում, մի քանի մարդու հետ օդանավով կենսական անհրաժեշտության պաշարներ է հասցրել Հայաստան:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ