Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Մեր ժողովուրդը ոչ հոգեբանորեն, ոչ տեսականորեն պատրաստ չէ պատերազմի

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Մեր ժողովուրդը ոչ հոգեբանորեն, ոչ տեսականորեն պատրաստ չէ պատերազմի
14.12.2019 | 21:03

Ժողովուրդը պատրաստ չէ պատերազմի, նրան պետք է պատրաստել դրան, «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Մեր ժողովուրդը ոչ հոգեբանորեն, ոչ տեսականորեն պատրաստ չէ պատերազմի: Մեր կարևոր խնդիրն է պատրաստել նրանց, և երկրորդ՝ ցույց տալ ժողովրդին, որ այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ կարող է մեզ առաջնորդել այդ պատերազմում», - ասաց Շահնազարյանը՝ հավելելով.
«Փաշինյանի համար «հեղափոխություն» բառը շատ ավելի կարևոր էր, քան «Արցախ», «անվտանգություն», «ժողովուրդ»…»:

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ