Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարությանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Մարությանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին
17.01.2020 | 15:09

Արձանագրեցինք, որ այն խնդիրները, որոնք հրատապ լուծում էին պահանջում, քաղաքային իշխանություններն արդեն լուծել են՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իր ևՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանի հետ անցկացրած հանդիպմանը։ Նա նշեց, որ ընդհանուր աշխատանքային հանդիպում էր։ Հարցին, թե այս պահին մայրաքաղաքի հետ կապված ո՞ր խնդիր է վարչապետի հիմնական մտահոգությունը, Հայկ Մարությանը պատասխանեց, որ ճիշտ կլինի՝ հարցը հենց վարչապետին ուղղել։ «Այս պահին մենք ավելի շատ ոչ թե խնդիրներ էինք քննարկում, այլ արձանագրում էինք խնդիրների լուծման ճանապարհները։ Կան հրատապ խնդիրներ, որոնք այս պահին արդեն լուծման ընթացքում են։ Նաև արձանագրեցինք, որ կառավարության հետ համատեղ պետք է լուծենք այս խնդիրները»,- ասաց Մարությանը և հավելեց, որ Երևանն ինքնուրույն ի զորու չէ լուծել այդ խնդիրները։ Նա նշեց, որ քննարկվում էր խնդիրների լուծման համար կառավարության օգնության մասին, որն այս պահին կա, և քննարկվում էր, թե ինչպես անել, որ փոխհամագործակցությունը ավելանա։


Անդրադառնալով հարցին, որ դժգոհություններ կան, մասնավորապես՝ շինթույլտվությունների վերաբերյալ՝ Հայկ Մարությանը նշեց, որ այս քննարկման երկու ժամում չէին կարող բոլոր ոլորտներին անդրադառնալ։ «Այդ հարցերը կազմակերպչական են, որոնք այս պահին դանդաղել են, որովհետև քանակն ավելացել է։ Այսօր բոլորը որոշել են, որ պետք է կառուցապատումով զբաղվեն, և մենք էլ մեծ հաճույքով այդ որոշումն ընդունում ենք, բայց այդ դիմումների մշակումը ժամանակ է պահանջում։ Մենք լուրջ քաղաքականություն ունենք, որ այլևս ուղղակի շինթույլտվություններ չեն տրվելու․ պետք է բոլորը նորմերին համապատասխանեն»,- ասաց քաղաքապետը։


Անդրադառնալով 2019-ին ապամոնտաժված սրճարանների թեմային՝ քաղաքապետը նշեց, որ ամբողջ քաղաքում գործընթացը շարունակվում է, և վերադարձվում են այգիների որոշ հատվածներ։ Իսկ ավտոբուսների ձեռքբերման մասով ասաց, որ կաշխատեն 100-ից ավել ավտոբուս ձեռք բերել։ «Կարծում եմ՝ մյուս տարի չենք հասցնի ամբողջ ցանցը մեր պատկերացրածով գործարկել»։

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ