Սկսվել են Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի և Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի բանակցությունները։ Հաֆթարն Աթենք է ժամանել նախօրեին՝ չհայտարարված այցով: Երեկոյան ժամանելուց անմիջապես հետո Դենդիասն անհատական հանդիպում է ունեցել Հաֆթարի հետ: Լրագրողները ներկա չեն եղել: Հաֆթարի և Դենդիասի բանակցությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել. տասնյակ լրագրողներ ժամանել են ԱԳՆ: Հաֆթարը քննարկում է Լիբիայի կարգավորման հարցը Լիբիայի հարցով Բեռլինի համաժողովի նախօրեին: Հունաստանին հրաժարվել են հրավիրել համաժողովին՝ չնայած նրա համառ խնդրանքներին: Հաֆթարը կհանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ