Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ահագ­նա­ցող աշ­խա­տան­քա­յին միգ­րա­ցիան եր­կի­րը «դա­տար­կեց» ո­րա­կ­յալ մաս­նա­գետ­նե­րից

Ահագ­նա­ցող աշ­խա­տան­քա­յին միգ­րա­ցիան եր­կի­րը «դա­տար­կեց» ո­րա­կ­յալ մաս­նա­գետ­նե­րից
04.02.2020 | 00:33
ՄՈ­ՌԱՑ­ՎԱԾ ՏԵԽ­ՆԻ­ԿՈՒՄ­ՆԵ­ՐԸ ՍԿ­ՍԵ­ՑԻՆ ԱՐԹ­ՆԱ­ՆԱԼ ԹՄ­ԲԻ­ՐԻՑ, ԴՐԱՆՔ ՎԵ­ՐԱՆ­ՎԱՆ­ՎԵ­ՑԻՆ ՔՈ­ԼԵՋ­ՆԵՐ
«Այ­սօր ե­րի­տա­սարդ­նե­րից ոչ ոք չի ցան­կա­նում կոշ­կա­կար, պատ­շար, քար­տաշ կամ զո­դող դառ­նալ, բո­լորն էլ նա­խընտ­րում են մո­դա­յիկ դար­ձած տն­տե­սա­գե­տի, ի­րա­վա­բա­նի, ծրագ­րա­վո­րո­ղի կամ մե­նե­ջե­րի աշ­խա­տան­քը: Հենց գոր­ծը կոնկ­րետ մի բան սար­քե­լուն, կա­ռու­ցե­լուն կամ վե­րա­նո­րո­գե­լուն է հաս­նում, պարզ­վում է ո­րա­կյալ գործ ա­նող չկա: Բա մեր ժա­մա­նակ էդ­պե ՞ս էր, ա­մեն մեկն իր գոր­ծի վար­պետն էր»,- մի ա­ռի­թով ա­սաց տա­րեց մի շի­նա­րար:
Գի­տու­թյան ու տեխ­նի­կա­յի զար­գաց­մա­նը զու­գա­հեռ նոր գա­ղա­փար­ներն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նող ո­րա­կյալ մաս­նա­գետ­նե­րի կա­րիքն էլ ա­վե­լի է զգաց­վում, իսկ այդ­պի­սիք անհ­րա­ժեշտ են բո­լոր ո­լորտ­նե­րում:
Շի­նա­րա­րու­թյան կամ բնա­կա­րա­նի, սան­հան­գույ­ցի վե­րա­նո­րոգ­ման հա­մար պա­տա­հա­կան կամ «փի­նա­չի» վար­պետ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար դի­մում ենք ո­րա­կյալ մաս­նա­գե­տի տեղն ի­մա­ցող ծա­նոթ­նե­րի խոր­հր­դին, սա­կայն պա­տա­հում է, որ նրանց ա­ռա­ջար­կած «հա­զար շնոր­հի տեր» վար­պե­տի աշ­խա­տան­քի թե­րու­թյուն­նե­րը կարճ ժա­մա­նակ անց ջրի ե­րես են դուրս գա­լիս: Նման երևույ­թի շա­տերն են հան­դի­պել, քա­նի որ այդ­պի­սի «վար­պետ­նե­րը» մեծ գու­մար վաս­տա­կե­լու հե­ռան­կա­րով փոր­ձում են ի­րեն­ցով ա­նել ողջ բնա­կա­րա­նի շի­նա­րա­րու­թյու­նը կամ վե­րա­նո­րո­գու­մը, հա­մո­զե­լով, թե ի­րենք ա­մեն ին­չի վար­պետ են: Մինչ­դեռ կար ժա­մա­նակ, երբ բան­վո­րա­կան և ար­հես­տա­վո­րա­կան կադ­րե­րը, ե­ռակ­ցող­նե­րը, տեխ­նիկ­նե­րը, սպա­սարկ­ման ո­լոր­տի ա­մե­նա­տար­բեր մաս­նա­գետ­նե­րը ո­րա­կյալ էին հա­մար­վում նեղ մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան շնոր­հիվ:
Ան­շուշտ ո­մանք չեն մո­ռա­ցել խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին գոր­ծող մաս­նա­գի­տա­կան-տեխ­նի­կա­կան ու­սում­նա­րան­նե­րի (ՄՏՈՒ) կամ, ինչ­պես դրանք ըն­դուն­ված էր ան­վա­նել, պրոֆ­տե­խու­սում­նա­րան­նե­րի հա­մա­կար­գի մա­սին, ո­րը Հա­յաս­տա­նի ան­կա­խա­ցու­մից հե­տո հան­գեց­րեց ՄՏՈՒ-նե­րի վար­կա­նի­շի անկ­մա­նը, իսկ 1999 թ. ըն­դուն­ված «Կր­թու­թյան մա­սին» օ­րեն­քում մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի տի­պե­րի շար­քում նախ­նա­կան մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը պար­զա­պես ան­տես­վե­ցին ու դրանց մա­սին կար­ծես մո­ռա­ցան:
Այդ շր­ջա­նում հան­րա­պե­տու­թյու­նում ա­հագ­նա­ցող աշ­խա­տան­քա­յին միգ­րա­ցիան եր­կի­րը «դա­տար­կեց» ո­րա­կյալ մաս­նա­գետ­նե­րից: Դաշ­տը մնաց պա­տա­հա­կան մարդ­կանց, ով­քեր կա­րի­քից դրդ­ված ի­րենց հա­մա­րում էին միա­ժա­մա­նակ վար­պետ պատ­շար, ե­ռակ­ցող, մե­խա­նիկ ու այլ պա­հանջ­վող մաս­նա­գետ: Աշ­խա­տա­շու­կան ու աշ­խա­տանք փնտ­րող­նե­րի մաս­նա­գի­տա­կան ո­րակ­նե­րը ստու­գող չկար ու կար­ծես դրա անհ­րա­ժեշ­տու­թյունն էլ չկար:
Սա­կայն աս­տի­ճա­նա­բար բաց­վող փոքր ու մի­ջին ձեռ­նար­կու­թյուն­նե­րի հետ մեկ­տեղ մե­ծա­նում էր ո­րա­կյալ մաս­նա­գետ­նե­րի պա­հան­ջար­կը, ու մո­ռաց­ված տեխ­նի­կում­նե­րը սկ­սե­ցին արթ­նա­նալ թմ­բի­րից, դրանք վե­րան­վան­վե­ցին քո­լեջ­ներ, ո­րոնք այ­սօր հան­դի­սա­նում են թե որ­պես ա­ռան­ձին կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­ներ, թե բու­հե­րի բաղ­կա­ցու­ցիչ մաս: Ներ­կա­յումս գոր­ծում են 97 պե­տա­կան պրոֆ­տե­խու­սում­նա­րան­ներ և մի­ջին մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներ՝ քո­լեջ­ներ:
2019 թ. մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան և ու­սուց­ման զար­գաց­ման ազ­գա­յին կենտ­րո­նի (ՄԿՈՒ­ԶԱԿ) կող­մից մշակ­վե­ցին և ներ­դր­վե­ցին մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի պե­տա­կան կր­թա­կան չա­փո­րո­շիչ­ներ, ու­սում­նա­կան պլան­ներ և մո­դու­լա­յին ծրագ­րեր: Նպա­տա­կը ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա­կան գի­տե­լիք­նե­րով զին­ված ո­րա­կյալ մաս­նա­գետ­նե­րի պատ­րաս­տումն էր: Մի շարք մար­զե­րի գյու­ղատն­տե­սա­կան ո­լոր­տում՝ ծխա­խո­տա­գոր­ծու­թյան (Ար­մա­վի­րի մարզ), գի­նե­գոր­ծու­թյան (Վա­յոց ձո­րի մարզ), պա­հա­ծո­յա­գոր­ծու­թյան (Տա­վու­շի մարզ) զար­գաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ կադ­րե­րի պա­կաս կար, ուս­տի այդ մար­զե­րի քո­լեջ­նե­րում ներ­դր­վեց անհ­րա­ժեշտ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ու­սու­ցու­մը:
Հա­յաս­տա­նի արհ­միու­թյուն­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի ան­դամ, կր­թու­թյան և գի­տու­թյան աշ­խա­տող­նե­րի ճյու­ղա­յին հան­րա­պե­տա­կան միու­թյան նա­խա­գահ ԳՐԻ­ԳՈՐ ՂԱ­ՐԻ­ԲՅԱ­ՆԸ «Ի­րա­տեսի» հետ զրույ­ցում նշում է, որ երկ­րի զար­գա­ցող տն­տե­սու­թյու­նը ո­րա­կյալ մաս­նա­գետ­նե­րով հա­մալ­րե­լու հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նը վեր­ջին շր­ջա­նում մեծ ու­շադ­րու­թյուն է դարձ­նում հատ­կա­պես մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան վրա, միա­ժա­մա­նակ անդ­րա­դառ­նա­լով ո­լոր­տի այլ խն­դիր­նե­րին:
Ե­ԹԵ ՈՒ­ԶՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ ՄԱՍ­ՆԱ­ԳԵՏ ՈՒ­ՆԵ­ՆԱԼ, Ա­ՊԱ ՔՈ­ԼԵՋ­ՆԵ­ՐԻ ԵՎ ՈՒ­ՍՈՒՄ­ՆԱ­ՐԱՆ­ՆԵ­ՐԻ
ՈՒ­ՍՈՒ­ՑԻՉ­ՆԵՐՆ ՈՒ ԴԱ­ՍԱ­ԽՈՍ­ՆԵ­ՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐ ՎԱՐ­ՁԱՏՐ­ՎԵՆ
Ո­րա­կյալ մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տող քո­լեջ­նե­րը և ու­սում­նա­րան­նե­րը պետք է ու­նե­նան նոր­մալ պայ­ման­ներ և ար­ժա­նա­վա­յել աշ­խա­տա­վար­ձով ա­պա­հով­ված բարձ­րա­կարգ ման­կա­վար­ժա­կան կազմ:
-Ե­թե ու­զում ենք լավ մաս­նա­գետ ու­նե­նալ, ա­պա քո­լեջ­նե­րի և ու­սում­նա­րան­նե­րի ու­սու­ցիչ­ներն ու դա­սա­խոս­նե­րը պետք է բարձր վար­ձատր­վեն: Մինչ­դեռ նրանց աշ­խա­տա­վար­ձը ցածր է: Հա­յաս­տա­նոմ ան­վա­նա­կան մի­ջին աշ­խա­տա­վար­ձը կազ­մում է շուրջ 180 հա­զար, մինչ­դեռ կր­թու­թյան բնա­գա­վա­ռի աշ­խա­տո­ղի­նը՝ ըն­դա­մե­նը 115 հա­զար, որն իր չա­փով զի­ջում է միայն մշա­կույ­թի բնա­գա­վա­ռի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձին: Բա­ցի դա, ի տար­բե­րու­թյուն դպ­րո­ցի ու­սու­ցիչ­նե­րի, քո­լեջ­նե­րի և ու­սում­նա­րան­նե­րի ու­սու­ցիչ-դա­սա­խոս­նե­րը զրկ­ված են սոց­փա­թե­թից օգտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Այս հար­ցով դի­մե­ցինք կա­ռա­վա­րու­թյա­նը, սա­կայն ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը մեր ա­ռա­ջար­կը մեր­ժեց: Հու­սանք, որ հա­ջորդ տա­րի քո­լեջ­նե­րի և ու­սում­նա­րան­նե­րի ու­սու­ցիչ-դա­սա­խոս­նե­րը կդառ­նան սոց­փա­թե­թի շա­հա­ռու­ներ,- ա­սում է պա­րոն Ղա­րի­բյա­նը:
Նրա փո­խանց­մամբ ճյու­ղա­յին միու­թյու­նը կա­ռա­վա­րու­թյանն ա­ռա­ջար­կել է քո­լեջ­նե­րի և ու­սում­նա­րան­նե­րի կր­թա­կան ծրագ­րե­րում նե­րա­ռել նաև ՀՀ աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի, ի­րա­վա­կան ակ­տե­րի դրույթ­նե­րը: ՈՒ­սա­նող­նե­րը նախ­քան աշ­խա­տան­քի ըն­դուն­վե­լը պետք է տե­ղե­կաց­ված լի­նեն ի­րենց աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մա­սին, որ­պես­զի հե­տա­գա­յում գոր­ծա­տու-աշ­խա­տող հա­րա­բե­րու­թյուն­նե­րում զերծ մնան խն­դիր­նե­րից, որ­պես­զի կա­րո­ղա­նան պաշտ­պա­նել ի­րենց աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րը:
Գրի­գոր Ղա­րի­բյա­նը կարևո­րեց նաև մի­ջին մաս­նա­գի­տա­կան կադ­րե­րի ար­տադ­րա­կան պրակ­տի­կա­յի ար­դյու­նա­վետ անց­կաց­ման խն­դի­րը, քա­նի որ տե­սա­կան գի­տե­լիք­նե­րը հնա­րա­վոր է ամ­րապն­դել միայն գործ­նա­կան պա­րապ­մունք­նե­րի շնոր­հիվ: Ե­թե հետ­խոր­հր­դա­յին շր­ջա­նում մի­ջին մաս­նա­գի­տա­կան հաս­տա­տու­թյուն­ներն ար­տադ­րա­կան բա­զա չու­նեին, ա­պա այ­սօր Եվ­րա­միու­թյան և Գեր­մա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ քո­լեջ­ներն ու ու­սում­նա­րան­նե­րը հա­մալր­վել են ար­տադ­րա­կան սար­քա­վո­րում­նե­րով, և ու­սա­նող­ներն ի­րենց պրակ­տի­կան անց­կաց­նում են ան­մի­ջա­պես տե­ղում: Մի­ջին մաս­նա­գի­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի և տար­բեր գոր­ծա­տու­նե­րի միջև կնք­ված կո­լեկ­տիվ պայ­մա­նագ­րե­րի հա­մա­ձայն ու­սա­նող­նե­րը գործ­նա­կան գի­տե­լիք­ներ ու ո­րա­կա­վո­րում են ստա­նում նաև մի շարք ար­տադ­րա­մա­սե­րում: Մա­սիս քա­ղա­քի պե­տա­կան գյու­ղատն­տե­սա­կան քո­լե­ջը «Գրանդ Քեն­դի» ը­նկե­րու­թյան հետ կն­քել է նմա­նա­տիպ պայ­մա­նա­գիր: Այս պրակ­տի­կան ար­դյու­նա­վետ է այն­քա­նով, որ քո­լե­ջի շր­ջա­նա­վարտ­նե­րից շա­տերն ան­գործ չեն մնա, իսկ «Գրանդ Քեն­դի» ըն­կե­րու­թյու­նը սի­րով կըն­դու­նի իր իսկ ո­րա­կա­վո­րած կադ­րե­րին, ով­քեր ար­դեն կա­յա­ցած մաս­նա­գետ­ներ են:
Մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան ուղ­ղու­թյամբ պե­տու­թյու­նը պետք է հս­տակ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րի: Տա­րի­ներ ա­ռաջ հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ա­վար­տա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին ՄԿՈՒ հաս­տա­տու­թյուն­նե­րում կր­թու­թյուն և ու­սու­ցում ստա­նա­լու հա­մար, իսկ ու­սա­նող­նե­րին՝ ա­պա­գա աշ­խա­տանք փնտ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա­լու հա­մար կազ­մա­կերպ­վում էին տո­նա­վա­ճառ­ներ: ՈՒ­սում­նա­րան­նե­րը հան­դես էին գա­լիս տա­ղա­վար­նե­րով և միա­ժա­մա­նակ ցու­ցադ­րում վար­պե­տաց դա­սեր ի­րենց մոտ ու­սու­ցան­վող տար­բեր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի գծով, դրա­նով իսկ ա­շա­կերտ­նե­րին տե­ղե­կաց­նում կոնկ­րետ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի, հաս­տա­տու­թյուն­նե­րում դրանց ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցի մա­սին:
Պե­տու­թյունն ի­րոք ո­րա­կյալ շի­նա­րար­նե­րի, հաց­թուխ­նե­րի, ա­նաս­նա­բույժ­նե­րի, քար­տաշ­նե­րի և նմա­նա­տիպ մաս­նա­գետ­նե­րի կա­րիք ու­նի, ար­հեստ­ներ, ո­րոնք չպետք է մո­ռաց­վեն, չէ ՞ որ նրա­նո­ցով է կա­ռուց­վել այն եր­կի­րը, որն այ­սօր ու­նենք:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 23803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ