Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կորոնավիրուսը հարմար առիթ է Չինաստանից կախումը նվազեցնելու համար

Կորոնավիրուսը հարմար առիթ է Չինաստանից կախումը նվազեցնելու համար
01.03.2020 | 10:33

Մի քանի շաբաթ պահանջվեց, որ առևտրային պատերազմում Դոնալդ Թրամփի ու Սի Ձինպինի կնքած առևտրական գործարքի առաջին փուլից ծնված հույսերը վերածվեն COVID-19-ի հարուցած ճգնաժամի: Գլոբալացումը նորից բախվում է ստորջրյա խութերի, ու դա բացահայտում է՝ գրում է Նիկոլա Գետցմանը Le Figaro-ում:


Արևմտյան ընկերություններին մատակարարումների շղթայի աստիճանական տրոհումը ցույց էտալիս, որ գլոբալացում եզրույթը, թերևս, ընտելացած չէ 2000-ականների սկզբին սկսված գործընթացին: Հազարամյակների անցման շրջանում կտրուկ շրջադարձը կանխատեսում էր ԲՌԻԿՍ-ի երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի, վերելքը: 20 տարի անց Չինաստանի նվաճումները ճնշեցին մրցակիցների արդյունքները: Չինաստանը 2000-2018-ին համաշխարհային ՀՆԱ-ի 3%-ից հասավ 16%-ի, մյուս երկրները չանցան 4%-ը: Գլոբալացում բառն այլևս չի սքողում իրականությունը՝ խոսքը համաշխարհային տնտեսության համարյա մոնոպոլ չիականացման մասին է 2000-ից և համաշխարհային արդյունաբերության կենտրոնացումից այդ երկրում (համարյա 30%): 2015-ին բրիտանական The Economist-ը արձանագրել է այդ փաստը. ՙՉինաստանը արտադրում է մոլորակի օդորակիչների 80%-ը, հեռախոսների 70%-ը, կոշիկի 60%-ը՚: 5 տարի անց հայտնվում է Չինաստանի համարյա ամբողջական վերահսկողությունը արևմտյան երկրների ֆիրմային նշաններով դեղերի արտադրության վրա: COVID-19-ի ճգնաժամի տնտեսական ռիսկերը կապված են Պեկինի արտադրական շղթաներից խիստ կախվածության հետ և նրա քաղաքական ընտրության ցնցումների: Երկամյա առևտրային պատերազմից հետո արևմտյան խոցելիությունն ակնհայտ է: Պեկինի կողմից ճգնաժամերի կարգավորումը, որ չգիտես ինչու քաղաքական որոշ գործիչներ անվանում են արդյունավետ, իսկ որոշ գործիչներ համեմատում են ԽՍՀՄ-ի կողմից Չեռնոբիլի աղետի անթափանց կարգավորման հետ, ուղղված է անվստահության մթնոլորտի ուժեղացմանը: Այդ արթնացումը հատկապես ցավոտ է Եվրոպայի համար: Բրյուսելը, Բեռլինը, Փարիզը, ընկղմված ազատ առևտրի մշակույթի մեջ, որ բարձր են համարում իրենց քաղաքական շահերից, նորից ու նորից պնդելով մրցունակության ռազմավարությունները և աշխարհին, ինչպես կա, ընտելանալու անհրաժեշտությունը, հայտնվել են սեփական խաղի ծուղակում: Աշխարհի մեծագույն բռնապետության մեջ ցածր գին ունեցող ապրանքների արտադրությունը, որ 60% ածուխ է օգտագործում, ավելի հստակ է ցույց տալիս իր աշխարհաքաղաքական նպատակները, դառնում է քաղաքականապես անընդունելի ու տնտեսապես վտանգավոր: Եվրոպան ունի բոլոր միջոցները՝ նվազեցնելու իր կախումը չինական տնտեսությունից: Ոչ այն պատճառով, որ դուր գա տարատեսակ պրոտեկցիոնիստների, այլ վերականգնելու վերահսկողությունը սեփական տնտեսության վրա՝ հենվելով իրենց ուժեղ կողմերին: Եվրոպան, անկասկած, կախում ունի չինական արտադրությունից, բայց Չինաստանն ավելի մեծ կախում ունի եվրոպական պահանաջարկից: Որքան էլ պարադոքսալ է, բայց գլոբալացման ճգնաժամը իրոք հարմար առիթ է, հնարավորություն՝ շտկել գլոբալ անհավասարակշռությունները նոր տնտեսական ռազմավարությունների օգնությամբ՝ ուղղված համաշխարհային տնտեսությունների ներքին շուկայի աջակցությանը: Մի քանի տարի այդ ռազմավարությամբ է ղեկավարվում անգլոսաքսոնական աշխարհը, որը թույլ է տալիս նվազեցնել կախումը արտաքին շուկաներից, միաժամանակ նպաստում է ներքին տնտեսական աճին՝ տեղական բնակչության զբաղվածության և գնողունակության աջակցության միջոցով: Եվրոպան հենց դրա կարիքն ունի:


Ուստի COVID-19-ի ճգնաժամը, բացի առողջապահական ու տնտեսական խնդիրներից, Էմանուել Մակրոնի համար հարմար առիթ է իր հնգամյա ժամկետի երկորդ կեսին իրական ձեռքերումների համար: Նա հնարավորություն է ստանում պատասխանել Եվրոպայի բնակչության պահանջներին՝ նորից Ֆրանսիայի ու ԵՄ-ի քաղաքական շահերը բարձր դնելով տնտեսական ռազմավարություններից, որ այսօր հատում են իրենց բոլոր սահմանները:
Նիկոլա Գետցման, Le Figaro


Հ.Գ. ԱՄՆ ու ՌԴ պատժամիջոցները ՌԴ-ի ու Իրանի նկատմամբ, որքան էլ տարօրինակ է, ստիպեցին խթանել ներքին արտադրությունը ու դիվերսիֆիկացնել արտադրությունը, այնպես որ հակագլոբալացիոն այդ շարժումը ոչ միայն անգլոսաքսոնական աշխարհին է բնորոշ: Կորոնավիրուսի տարածումը Չինաստանում և արտադրության ծավալների հարկադիր կրճատումը, իրոք, ամբողջ աշխարհին ստիպելու է չինական արտադրանքից առժամանակ հրաժարվել ու որոնել այլ մատակարարներ կամ զարգացնել սեփական տնտեսությունը: Ու դա ոչ միայն Մակրոնի, այլև աշխարհի զարգացման շանսն է: Ոչ թե Չինաստանի հաշվին, այլ՝ հանուն իրենց ազգային քաղաքական ու տնտեսական ինքնիշխանության վերականգնման: Սա միստիկա չէ, բայց գուցե իրոք կան տիեզերական ուժեր, որ համակարգում են համաչափ զարգացումը ու տնտեսական անվտանգությունը Երկիր մոլորակում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ