Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՄ-ն 100 մլրդ եվրո կծախսի աշխատատեղերի պահպանման համար

ԵՄ-ն 100 մլրդ եվրո կծախսի աշխատատեղերի պահպանման համար
03.04.2020 | 20:31

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ճգնաժամանյին իրավիճակում Եվրամիությունը պատրաստվում է 100 մլրդ եվրո ծախսել ԵՄ տարածքում գործող ընկերությունների աշխատողների՝ չվճարվող արձակուրդ գնալը կամ ժամանակավոր անգործությունը կանխելու նպատակով:

The Guardian-ը գրում է, որ Եվրահանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ ԵՄ բոլոր 27 անդամ պետությունները կաջակցեն իր ծրագրին: Եվրահանձնաժողովն առաջարկում է միջագային շուկաներից գումար վերցնել և որպես վարկ տրամադրել անդամ պետությունների կառավարություններին՝ նրանց հնարավորություն տալով ֆինանսավորել կարճաժամկետ աշխատանքային սխեմաներ, որոնց շրջանակում աշխատողներն աշխատում են կրճատված ժամերով, իսկ նրանց աշխատավարձի մի մասը վճարվում է պետության կողմից: Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ նման սխեմաները եվրոպական որոշ երկրների հնարավորություն են տվել վերականգնվել 2008թ. ֆինանսական ճգնաժամից հետո: «Դա կբավականացնի՞: Մենք խոսում ենք 100 մլրդ եվրոյի չափով վարկերի մասին: Դա ահռելի գումար է: Սա ԵՄ-ի համար շատ մեծ օգնություն է, որն առջևում է»,-ասել է պաշտոնյան:


Գերմանիան և Նիդեռլանդները դեմ են ծրագրին՝ հասկանալով, որ ԵՄ ավելի հարուստ երկրները ստիպված կլինեն ավելի շատ գումար վճարել: Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացատրել է, որ ԵՄ երկրների ֆինանսների նախարարները ծրագիրը կուսումնասիրեն հաջորդ երեքշաբթի: Ծրագիրը կգործարկվի, երե բոլոր անդամ պետությունները միասին 25 մլրդ եվրոյի երաշխիք ապահովեն: Երկրները կկարողանան Բրյուսելին վարկերի տրամադրման համար դիմել, եթե նրանց տնտեսությունները չափից ավելի շատ են տուժել:

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ