Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կոշիկի դիզայներ Սերջիո Ռոսին մահացել է կորոնավիրուսից

Կոշիկի դիզայներ Սերջիո Ռոսին մահացել է կորոնավիրուսից
03.04.2020 | 20:48

Նորաձեւ կոշիկի իտալացի հայտնի դիզայներ Սերջիո Ռոսին մահացել է 85 տարեկանում կորոնավիրուսով վարակվելուց հետո, հայտնում է CesenaToday-ը:
Ռոսին վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել մի քանի օր առաջ, նրա վիճակը կտրուկ վատանում էր: Նրա մահից առաջ ընկերությունը 100 000 եվրո է նվիրաբերել Չեզենայի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկին: «Նա այնպիսի ապրանքանիշ է ստեղծել, որը տարբերվում է ողջ աշխարհում… Նա ընկերության նախագահն էր շատ տարիներ»,- դիզայների մահվան կապակցությամբ ասել է քաղաքապետը:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ