Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

COVID-19. Վարակվածության թվով Գերմանիան անցել է Չինաստանին

COVID-19. Վարակվածության թվով Գերմանիան անցել է Չինաստանին
03.04.2020 | 20:50

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 017 394-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 53 000-ից: Ապաքինվել է 213 217 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 245 373 հաստատված դեպք կա, մահացածների թիվն անցել է 6 000-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է՝ հաստատված դեպքերի թիվը 115 242 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով՝ 13 915 մարդ:


Երրորդ տեղում է Իսպանիան՝ 112 065 է: Իսպանիան մոտեցել է Իտալիային: Իսպանիայում մահացածների ընդհանուր թիվը 10 000 է: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան ևս գերազանցել է Չինաստանին՝ 84 794 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1107:
Գերմանիային հաջորդում է Չինաստանը՝ 81620 ընդհանուր և ընդամենը 31 նոր դեպքերով։ Վարակի ծագման երկրում մահացել է 3 322 մարդ։
Ֆրանսիայում վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 59 105 է: Մահացության ցուցանւշը 5 387 է: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 50 468 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 160: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 33 718 է, Շվեյցարիայում՝ 18 827, Թուրքիայում՝ 18 135։


Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 148 դեպք կա, Ռուսաստանում` 4 149: Մեկ օրում 600-ից ավելի նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 34 մարդ:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ