Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
14.04.2020 | 00:25
ԿԵՆ­ՍԱ­ԽԻՆ­ԴԸ
Բո­լոր նկա­րիչ­ներն ու քան­դա­կա­գործ­նե­րը Կո­մի­տա­սին պատ­կե­րել են ող­բա­լի, տա­ռա­պյա­լի տես­քով: Ես դա չեմ հաս­կա­նում: Չէ՞ որ նա զա­վեշ­տա­սեր, ու­րախ, կեն­սա­խինդ մարդ էր: Ե­թե ես փոքր-ինչ շնորհք ու­նե­նա­յի, նրան կպատ­կե­րեի ժպի­տը դեմ­քին, եր­ջա­նիկ տես­քով, որ­պես­զի գո­նե մի այդ­պի­սի կտավ կամ քան­դակ լի­ներ:
Դա­տե­ցեք ինք­ներդ:
1893 թ. Էջ­միած­նում տե­ղի են ու­նե­նում կա­թո­ղի­կո­սա­կան ընտ­րու­թյուն­ներ: Թեկ­նա­ծու­նե­րը չորսն էին: Հա­զա­րա­վոր մար­դիկ խռն­վել էին Մայր տա­ճա­րի բա­կում, վե­հա­րա­նի պա­տե­րի տակ: Վե­հա­րա­նում գտն­վող Կո­մի­տաս սար­կա­վա­գը, ի­մա­նա­լով թեր և դեմ քվե­նե­րի քա­նա­կը, մի թղ­թի կտո­րի գրում է. «Էջ­միած­նում, յո­թա­նա­սուն եր­կու տա­րե­կան հա­սա­կում, յո­թա­նա­սուն եր­կու քվեով կա­թո­ղի­կոս ըն­տր­վեց Խրի­մյան Հայ­րի­կը, ո­րով կա­թո­ղի­կո­սա­կան հար­ցը լուծ­վեց ի նպաստ Հայ­րի­կի»: Եվ գրու­թյու­նը պա­տու­հա­նից նե­տում է ժո­ղովր­դի մեջ: Հա­վաք­ված­ներն իս­կույն աղ­մուկ-ա­ղա­ղակ, գո­ռում-գո­չյուն են բարձ­րաց­նում, ի­րա­րան­ցում է սկս­վում: Իսկ վե­հա­րա­նի պա­տե­րի ներ­սում օր­մա­նյա­նա­կան­նե­րը գա­վա­զան­նե­րով ու բռուն­ցք­նե­րով հար­ձակ­վում են խրի­մյա­նա­կան­նե­րի վրա: Նույն օ­րը, ուշ ե­րե­կո­յան օր­մա­նյա­նա­կան մի ե­պիս­կո­պոս մտ­նում է միա­բա­նու­թյան խցե­րը ու մե­ղադ­րանք­ներ հն­չեց­նում ե­կե­ղե­ցա­կան կար­գը խախ­տե­լու հա­մար: Դա տես­նե­լով, Կո­մի­տաս սար­կա­վագն ա­ռաջ է գա­լիս ու լայն ժպի­տը դեմ­քին՝ ա­սում. «Սր­բա­զան հայր, ժամ ա­ռաջ փոր­ձե­ցի փր­կել խրի­մյա­նա­կան­նե­րը, ո­րոնք ինձ նման հայ ժո­ղո­վուր­դի ճշ­մա­րիտ շա­հը կպա­հան­ջեին այ­սօր»:
Վա­նե­ցի բա­նա­հա­վաք Տիգ­րան Չի­թու­նու հետ եր­կու օ­րում Վաս­պու­րա­կա­նի 69 երգ է գրի առ­նում: Ա­կան­ջով լսում է, ձեռ­քով՝ նո­տագ­րում: Երբ ա­վար­տում է, ի­րեն հա­տուկ հու­մո­րով ամ­փո­փում է. «Խդօէ լսե­լով եր­գեց Տիգ­րան Չի­թու­նի, գրի ա­ռաւ Կո­մի­տաս վար­դա­պետ»:
ՈՒր գնում էր հա­մերգ տա­լու՝ տե­ղա­ցի­նե­րից երգ­չա­խումբ էր կազ­մում, ան­վերջ փոր­ձեր ա­նում ու կա­տար­ման ար­վես­տը հղ­կում: Ան­չափ չէր սի­րում, երբ փոր­ձե­րի դա­դար­նե­րի ըն­թաց­քում իր ներ­կա­յու­թյամբ մի­մյանց հետ օ­տար լեզ­վով էին խո­սում: Բայց քա­նի որ զար­մա­նա­լի ան­հի­շա­չար ու բա­րի մարդ էր, գոր­ծա­ծում էր իր բա­ռա­պա­շա­րի միակ սուր ու փնո­վիչ բա­ռը՝ «քեր­թեն­քե­լե»: Ոչ ոք չգի­տեր այդ բա­ռի ի­մաս­տը: Մի ան­գամ հարց­րին, թե «քեր­թեն­քե­լե» ինչ է նշա­նա­կում, ա­սաց՝ մարդ է, և լավ մարդ, և վատ մարդ: Ի­րա­կա­նում դա նշա­նա­կում էր «մո­ղես», ու երբ ի­մա­ցավ ինքն էլ շատ զար­մա­ցավ:
Իսկ փոր­ձե­րից ու­շա­ցող­նե­րին քն­քույշ ժպի­տով հան­դի­մա­նում էր, ա­սե­լով՝ «սեղ­բոս-թո­րոս»:
Եվ կամ: 1912-ին Թիֆ­լի­սից Պո­լիս են գա­լիս նրա ճե­մա­րա­նա­կան ըն­կեր Գա­րե­գին վար­դա­պետ Հով­սե­փյա­նը և նկա­րիչ Ե­ղի­շե Թադևո­սյա­նը, ո­րոնք Հա­մազ­գյաց օ­րիոր­դաց վար­ժա­րա­նում կազ­մա­կեր­պում են ի­րենց ման­րան­կար­նե­րի ու կտավ­նե­րի ցու­ցադ­րան­քը: Ա­շա­կեր­տու­թյու­նը նրանց է մա­տու­ցում բազ­մա­թիվ ծաղ­կեփն­ջեր, ո­րոնք հա­զիվ են տե­ղա­վոր­վում կառ­քե­րի մեջ: Կո­մի­տա­սը նս­տում է Ե­ղի­շի ու Գա­րե­գի­նի կող­քին և ժպ­տա­լով վեր­ջի­նիս ա­սում. «Ա՛ռ քեզ հար­սա­նե­կան կառք մը, սա­կայն ա­ռանց հար­սի»:
Կամ: Կտ­րա­կա­նա­պես թույլ չէր տա­լիս, որ իր երգ­չախմ­բե­րի պա­րապ­մունք­նե­րին ներ­կա լի­նեն կողմ­նա­կի ան­ձինք: Մի ան­գամ պատ­մա­բան Հա­կոբ Սի­րու­նին մուտք է գոր­ծում Ե­սա­յան վար­ժա­րա­նի դահ­լիճ, որ­պես­զի տես­նի երգ­չախմ­բի փոր­ձը: Կո­մի­տա­սը փոր­ձում էր, ըստ Սի­րու­նու, «Հո­րո­վե­լը» (բայց, հա­վա­նա­բար, դա «Կա­լի երգն» էր): Նա­խա­պես երգ­չախմ­բին բա­ցատ­րում է, որ եր­գում ե­ղած Ծի­րան, Տո­կան, Սի­րուն բա­ռե­րը գեղ­ջու­կի եզ­նե­րի ա­նուն­ներ են: Ա­պա սկ­սում է եր­գել այն հատ­վա­ծը, ուր գյու­ղա­ցին փա­ղաք­շում է եզ­նե­րին.
-Դե, Ծի­րան, ե՛լ, ե՛լ... Դե, Տո­կան, ե՛լ, ե՛լ...
Ա­պա մա­տը տն­կե­լով Սի­րու­նու կող­մը, շա­րու­նա­կում.
-Դե, Սի­րուն, ե՛լ, ե՛լ...
Այդ­պես վռն­դում է Սի­րու­նուն:
Եվ կամ: Կո­մի­տասն ու Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նը վար­ձա­կա­լու­թյամբ ապ­րում էին մի ե­ռա­հարկ տա­նը և մի­մյանց շա­րու­նակ «կսմ­թում» ծնն­դա­վայ­րե­րի առն­չու­թյամբ: Մի ան­գամ էլ, երբ Թեր­լե­մե­զյա­նը հեր­թա­կան ան­գամ հեգ­նում է Կու­տի­նան, Կո­մի­տասն ա­սում է.
-Չհավ­նե­ցի՞ր դու մեր Կու­տի­նա­յին, քեզ էլ, քո Վանն էլ կու­տի նա...
Կար­դա­ցեք 1906 թ. դեկ­տեմ­բե­րի 8-ին օ­րիորդ Մար­գա­րիտ Բա­բա­յա­նին ուղ­ղած թլո­շա­լե­զու նա­մա­կը, երբ «ռ» և «ր» տա­ռե­րը փո­խել է «լ»-ի, իսկ «շ»-ն՝ «ս»-ի. «Բո­լո­լին նո­լից բալև եմ գլում. սատ ապ­լիք, ու­լախ լի­նիք, չա­լը չո­լում չո­լա­նա, իսկ սա­տա­նան կու­լա­նա»:
Կար­դա­ցեք նրա նա­մակ­նե­րի դի­մե­լաձևե­րը: Ա. Չո­պա­նյա­նին ան­վա­նում էր՝ «Չո­պանս», իսկ Տի­րայր վար­դա­պե­տին՝ «Զըմ­բըլ Թո­րոս բի­ծա»:
Ա­վե­լի կեն­սու­րախ մարդ պատ­կե­րաց­նել հնա­րա­վո՞ր է: Կյանքն ու եր­ջան­կու­թյու­նը հոր­դում էին նրա մեջ: Ին­քը եր­ջա­նիկ էր իր ստեղ­ծա­ծով, և երգն էր ի­րեն եր­ջան­կու­թյուն պարգևում:
Վերևում ա­սա­ցի՝ չեմ հաս­կա­նում, թե նկա­րիչ­ներն ու քան­դա­կա­գործ­ներն ին­չու են նրան միայն ող­բա­լի, տա­ռա­պյա­լի տես­քով պատ­կե­րել: Չէ, հաս­կա­նում եմ, լավ եմ հաս­կա­նում:
Ո­րով­հետև նա գն­դա­կա­հար­ված, կաց­նա­հար­ված, կախ­ված, ողջ-ողջ այր­ված տղա­մարդ­կանց, խա­չե­րին գամ­ված, բռ­նա­բար­ված ու սպան­ված կա­նանց, փո­րա­ճեղք ե­ղած հղի­նե­րի, կամր­ջից գե­տեր նետ­ված մա­նուկ­նե­րի, իս­լա­մաց­ված որ­բե­րի խոր­հր­դա­նիշն էր:
Ո­րով­հետև նա ին­քը զոհ էր, շատ թանկ զոհ, մի­լիո­նու­կես նա­հա­տակ­նե­րից մե­կը:
Զար­մա­նում էի, թե ին­չու իր տաս­նյակ ու տաս­նյակ լու­սան­կար­նե­րում միշտ պաղ, քա­րա­ցած դեմ­քով է և միայն հա­տու­կենտ պատ­կեր­նե­րում բե­րա­նի ծայ­րով թեթևա­կի ժպ­տում:
Կան­խազ­գու՞մ էր, թե ինչ է սպա­սում ի­րեն:
Ինքն այդ մա­սին ո­չինչ չի ա­սել, ժա­մա­նա­կա­կից­ներն այդ մա­սին ո­չինչ չեն գրել, և ոչ ոք այլևս չի ի­մա­նա:
ԹՈՒՐ­ՔԵ­ՐԸ
Կո­մի­տա­սին ըմ­բռ­նե­լու, հե­տա­գա­յում նրա հետ տե­ղի ու­նե­ցա­ծը գի­տակ­ցե­լու հա­մար էա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի թուր­քե­րի հետ վար­դա­պե­տի առն­չու­թյուն­նե­րը չա­փուկշ­ռե­լը: Կան մի խումբ մար­դիկ, ո­րոնք թե՛ Կո­մի­տա­սի կեն­դա­նու­թյան օ­րոք, թե՛ դրա­նից հե­տո ո­րո­շա­կի դե­րա­կա­տա­րու­թյուն են ու­նե­ցել:
Աբ­դուլ-Մե­ջիդ II-ը (1868-1944) Օս­մա­նյան կայս­րու­թյան վեր­ջին խա­լիֆն էր, միա­կը կայս­րու­թյան պատ­մու­թյան մեջ, ո­րը միա­ժա­մա­նակ չկ­րեց սուլ­թա­նի տիտ­ղո­սը: 1922 թ. Մեծ ազ­գա­յին ժո­ղո­վը վե­րաց­րեց սուլ­թա­նու­թյու­նը և Աբ­դուլ-Մե­ջի­դին պաշ­տո­նա­պես ճա­նա­չեց խա­լիֆ, սա­կայն 1923 թ. հոկ­տեմ­բե­րի 29-ին Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը դա­դա­րեց գո­յու­թյուն ու­նե­նա­լուց, և փո­խա­րի­նե­լու ե­կավ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյու­նը: 1924 թ. մար­տի 3-ին ըն­դուն­վեց օ­րենք, հա­մա­ձայն ո­րի Օս­մա­նյան դի­նաս­տիա­յի բո­լոր ան­մի­ջա­կան ան­դամ­նե­րը պետք է վռնդ­վեին երկ­րից, և նույն օր­վա ե­րե­կո­յան վեր­ջին խա­լիֆն ըն­տա­նի­քի ու սպա­սա­վոր­նե­րի հետ մեկ­նեց Շվեյ­ցա­րիա, ա­պա՝ Լոն­դոն, 1931-ին՝ Փա­րիզ, որ­տեղ էլ վախ­ճան­վեց: Նրան է պատ­կա­նում նշա­նա­վոր կար­գա­խո­սը. «Մո­ռա­ցեք նրանց, ով­քեր ձեզ վնաս են պատ­ճա­ռել, բայց մի նե­րեք նրանց, ով­քեր վի­րա­վո­րել են ձեր հայ­րե­նի­քը»:
Աբ­դուլ-Մե­ջի­դը զբաղ­վում էր նկար­չու­թյամբ (ան­գամ Օս­ման­ցի նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահն էր) ու ե­րաժշ­տու­թյամբ:
Վերևում պատ­մել եմ 1911 թ. ապ­րի­լի 1-ին «Պտի-Շան» դահ­լի­ճում Կո­մի­տա­սի ա­ռա­ջին, շռն­դա­լից հա­մեր­գի մա­սին: Ա­հա այդ հա­մեր­գին ներ­կա էր նաև Աբ­դուլ-Մե­ջի­դը, որն այն­պես հուզ­վել, ազդ­վել էր, որ հա­ջորդ օ­րը Կո­մի­տա­սին հրա­վի­րել էր իր ա­պա­րանք ու խնդ­րել մի քա­նի երգ կա­տա­րել: Ժա­մու­կես զրու­ցել էին գեր­մա­նե­րեն, ո­րից հե­տո Կո­մի­տա­սին խոս­տա­ցել էր ա­մե­նայն ա­ջակ­ցու­թյուն նրա ձեռ­նարկ­նե­րին: Ա­պա նվի­րել էր իր ինք­նագ­րով լու­սան­կար, ո­րը հե­տա­գա­յում ի պահ հան­ձն­վեց Փա­րի­զի Նու­բա­րյան մա­տե­նա­դա­րա­նին:
Դրա­նից հե­տո Կո­մի­տա­սի և Աբ­դուլ-Մե­ջի­դի շփում­նե­րը շա­րու­նակ­վե­ցին, վար­դա­պե­տը ե­րաժշ­տու­թյան դա­սեր տվեց նրա կնոջն ու դուստ­րե­րին:
Մի ան­գամ էլ Աբ­դուլ-Մե­ջի­դը Կո­մի­տա­սին խնդ­րեց այ­ցի գալ Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նի հետ՝ իր նկար­նե­րը դի­տե­լու ու գնա­հա­տա­կան տա­լու: Փ. Թեր­լե­մե­զյանն ար­դեն համ­բա­վա­վոր նկա­րիչ էր, նրա աշ­խա­տանք­նե­րը ցու­ցադր­վում էին «Թո­քատ­լյան» հյու­րա­նո­ցում ու լավ վա­ճառ­վում բա­վա­կան թանկ գնով: Նա ըն­դա­մե­նը հինգ րո­պե նա­յեց խա­լի­ֆի նկար­նե­րին, ա­պա ա­ռանց բառ իսկ ա­սե­լու՝ հե­ռա­ցավ, ին­չի հա­մար Կո­մի­տա­սը կշ­տամ­բեց ըն­կե­րո­ջը:
Աբ­դուլ-Մե­ջի­դին ես ա­ռանձ­նաց­րի, ո­րով­հետև Կո­մի­տա­սի ճա­կա­տագ­րում ու­նե­ցավ ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րում, ին­չի մա­սին կպատ­մեմ իր տե­ղում:
Բայց թուր­քե­րը Կո­մի­տա­սին լր­ջո­րեն ու­շադ­րու­թյուն դարձ­րին 1912 թ., երբ հրա­վի­րե­ցին մաս­նակ­ցե­լու մար­տի 21-ին կա­յա­նա­լիք հա­մեր­գին՝ ի նպաստ Տրի­պո­լիի հի­վանդ զին­վոր­նե­րի: Կո­մի­տասն ըն­դու­նեց ա­ռա­ջար­կը, «Գու­սան» երգ­չախմ­բին մի քա­նի թուր­քա­կան եր­գեր սո­վո­րեց­րեց ու ե­լույթ ու­նե­ցավ զին­վո­րա­կան վար­ժա­րա­նի դահ­լի­ճում: Դա նրա ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան ե­լույթն էր զուտ թուր­քա­կան շր­ջա­պա­տում:
Այդ հա­մեր­գից հինգ օր անց՝ մար­տի 26-ին, տե­ղի ու­նե­ցավ մի ի­րա­դար­ձու­թյուն, որն աչ­քա­թող ա­նել չի կա­րե­լի. թուրք մտա­վո­րա­կան­նե­րը ստեղ­ծե­ցին «Թուր­քա­կան օ­ջախ» կազ­մա­կեր­պու­թյու­նը: Դա տի­պա­կան ե­րիտ­թուր­քա­կան միա­վո­րում էր, որն ու­ներ քա­ղա­քա­կան աս­տառ, և ո­րի նպա­տակն էր գա­ղա­փա­րա­խո­սա­կան հենք նա­խա­պատ­րաս­տել ե­րիտ­թուր­քե­րի քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար: Այդ գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը հետևյալն էր՝ վե­րաց­նել «օս­ման­ցի» հաս­կա­ցու­թյու­նը և սեր­մա­նել հա­մաթր­քու­թյան՝ պան­թյուր­քիզ­մի ու Մեծ Թու­րա­նի գա­ղա­փա­րը:
«Թուր­քա­կան օ­ջա­խի» հիմ­նա­դի­րը գրող ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ, Ստամ­բու­լի հա­մալ­սա­րա­նի իս­լա­մա­կան ար­վես­տի դա­սա­խոս [Համ­դուլ­լահ Սուբ­հին] էր (1885-1966): Նա 1912-1931 թթ. գլ­խա­վո­րեց կազ­մա­կեր­պու­թյու­նը, բազ­միցս ըն­տր­վեց Մեծ ազ­գա­յին ժո­ղո­վի ան­դամ, 1920-1921 թթ. և 1925 թ. նշա­նակ­վեց կր­թու­թյան նա­խա­րար, 1931-1944 թթ. ե­ղավ Ռու­մի­նիա­յում Թուր­քիա­յի դես­պա­նը:
Խիստ հե­տաք­րք­րա­կան է մեկ այլ պեր­սո­նաժ՝ ծա­գու­մով հրեա Հա­լի­դե Է­դիբ Ա­դի­վա­րը (1882-1964): Այս հա­նը­մը գրող էր, նաև՝ քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան: «Գորշ գայ­լի»՝ Մուս­տա­ֆա Քե­մա­լի մտե­րիմ բա­րե­կամն ու զի­նա­կիցն էր, ծա­ռա­յել է նրա զին­ված ու­ժե­րում որ­պես տաս­նա­պետ, ման­րա­մասն նկա­րագ­րել 1922 թ. Զմյուռ­նիա­յի ա­ռու­մը: 1916-ին, լի­նե­լով թուր­քա­կան դպ­րո­ցի տնօ­րեն, ե­ռան­դո­րեն մաս­նակ­ցել է առևանգ­ված հայ աղ­ջիկ­նե­րին իս­լա­մաց­նե­լու ա­մո­թա­լի գոր­ծին: 1950 թ. ըն­տր­վել է խոր­հր­դա­րա­նի ան­դամ:
Ա­հա այն թուրք մտա­վո­րա­կան­նե­րը, ո­րոնց հետ Կո­մի­տասն այս կամ այն կերպ, ուղ­ղա­կիո­րեն շփ­վել է, և այդ առն­չու­թյուն­նե­րին հարկ է անդ­րա­դառ­նալ: Բայց պետք է հի­շել, որ նրանք սկզ­բում «օս­ման­ցի­ներ» էին, հե­տո՝ ե­րիտ­թուր­քեր, ա­պա՝ թունդ քե­մա­լա­կան­ներ. նրանց բո­լո­րին կա­րող եք տես­նել Գորշ գայ­լի` Մուս­տա­ֆա Քե­մա­լի հետ լու­սան­կար­ված…
1913-ին «Թուր­քա­կան օ­ջա­խի» կազ­մա­կեր­պած հեր­թա­կան մի­ջո­ցառ­մա­նը եր­ջա­նիկ պա­տա­հա­կա­նու­թյամբ ներ­կա է լի­նում բժիշկ Հով­հան­նես Մա­նու­կյա­նը: Պա­տա­հա­կա­նու­թյու­նը, հի­րա­վի, եր­ջա­նիկ էր, ո­րով­հետև այդ օ­րը կո­մի­տա­սյան էր: Նա իր թուրք պաշ­տո­նակ­ցի շնոր­հիվ ձեռք է գցում եր­կու տոմ­սակ և ա­հա թե ինչ է գրում 1962 թ. հու­լի­սի 14-ի նա­մա­կում:
«Տա­կա­վին կես ժամ կա: Օ­ճա­ղին առջև նա­խա­րա­րա­կան ինք­նա­շար­ժեր, իշ­խա­նա­կան փա­ռա­շուք կառ­քեր մե­կիկ մե­կիկ կանգ կառ­նեն և թուր­քե­րու հա­տուկ մաս­նա­վոր հյու­րըն­կա­լու­թյամբ ներս կա­ռաջ­նորդ­վին: Տոքթ. Նե­շաթ պեյ մե­զի աչք կը­նե՝ ի­րեն կհետևինք ան­խոս և կա­մա­ցուկ մը ներս կսպր­դինք, ուր եր­կու ա­թոռ­ներ ալ մե­զի տրա­մադր­վե­ցան. լայն շունչ մը ա­ռինք ու սկ­սանք վայր­կյան­նե­րը համ­րել:
Տա­սը վայր­կյան կա և եր­գա­հան­դե­սը պի­տի սկ­սիր. ի՜նչ դժ­վար բան է ե­ղեր սպա­սու­մը:
Սրա­հը ծայ­րե ծայր լեց­ված է ըն­տիր բազ­մու­թյամբ: Գա­հա­ժա­ռանգ իշ­խա­նը, քո­վը Թա­լեաթ պեյ, ար­քա­յա­զուն իշ­խան­ներ, շեյ­խու­լիս­լա­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, փաթ­թո­ցա­վոր գիտ­նա­կան­ներ և գրա­կան դեմ­քեր:
Հան­դի­սա­վոր վայր­կյա­նը հա­սավ: Սե­մին վրա երևցան «Թուրք Օ­ճա­ղըի» նա­խա­գահ Համ­տուլ­լահ Սուպ­հի պեյ և Կո­մի­տաս վար­դա­պետ:
Ես վար­դա­պե­տը նա­խա­պես կճանչ­նա­յի, բայց ան բո­լո­րո­վին փոխ­ված էր. մեղ­րա­մո­մի պես տժ­գույն դեմ­քին վրա մաս­նա­վոր թա­խիծ մը կար որ իր հայ հոգևո­րա­կա­նի սև սքե­մին մեջ նոր օ­րե­րու ա­ռա­քյա­լի մը սր­բու­թյու­նը և վե­հու­թյու­նը ու­ներ:
Օր­վան նա­խա­գահ Համ­տուլ­լահ Սուպ­հի պեյ բնիկ ակն­ցի էր: Հա­յաս­տա­նի հո­ղով, ջու­րով սնած այս թուր­քը իր գե­ղե­ցիկ ար­տա­քի­նին կմիաց­ներ նաև հռե­տո­րա­կան կա­րո­ղու­թյուն ու այն ժա­մա­նակ մա­տի վրա համր­վող մտա­վո­րա­կան­նե­րեն ա­ռա­ջինն էր: Հուզ­ված ձայ­նով մը Կո­մի­տաս վար­դա­պե­տը ներ­կա­յաց­նե­լով բառ առ բառ հետևյալ կեր­պով խո­սե­ցավ.
-Այս հայ հոգևո­րա­կա­նը տա­րի­նե­րու տք­նա­ջան աշ­խա­տա­սի­րու­թյամբ և պրպ­տուն մտ­քի շնոր­հիվ հայ եր­գին ու հայ ե­րաժշ­տու­թյան նոր թռիչք տված է: Ա­նա­տո­լուի զա­վակ Կո­մի­տաս վար­դա­պետ,-հա­կա­ռակ իր աստ­վա­ծա­բա­նա­կան և հա­մալ­սա­րա­նա­կան կր­թու­թյան,- ար­հա­մար­հե­լով պեր­ճանք, ճո­խու­թյուն ու պաշ­տոն, նետ­վե­ցավ դե­պի հայ գյու­ղե­րը և հայ գեղ­ջու­կին հո­գե­կան ներ­շն­չում­նե­րուն և ապ­րում­նե­րուն ի­րա­կան ար­տա­հայ­տու­թյունն ե­ղող հայ եր­գը մե­կիկ մե­կիկ դա­սա­վո­րեց և ա­նոնց այն­պի­սի կեն­դա­նի շունչ ու ներ­դաշ­նա­կու­թյուն տվավ որ այ­սօր հայ եր­գը հայ մշա­կույ­թի նե­կա­յա­նա­լի գան­ձե­րեն մին կհան­դի­սա­նա:
Հայ­րե­նա­կից­ներ, մենք՝ թուր­քերս ալ ու­նինք բարձ­րաս­տի­ճան խլե­մա­ներ, ո­րոնց­մե շա­տե­րը մեդ­րէ­սե­նե­րու մեղկ ու ծույլ կյան­քին վարժ­ված ըլ­լա­լով՝ չեն ու­զեր ի­րենց սահ­մա­նա­փակ կյան­քեն դուրս նետ­վիլ: Այս վար­դա­պե­տի պես ա­նոնք ալ կր­նան ի­րենց ազ­գին օգ­տա­կար ըլ­լալ. պրպ­տող միտք մը ե­թե թուրք գյու­ղե­րը շր­ջա­գա­յի, ո՞վ գի­տե ժո­ղովր­դա­կան եր­գե­րու ինչ­պի­սի թան­կա­գին գան­ձե­րու պի­տի հան­դի­պի, ո­րոնք թուրք ցե­ղին զգա­յուն հո­գիին և խոր­հող մտ­քին ար­ժե­քը ա­վե­լի պի­տի բարձ­րաց­նեին:
Ճշ­մար­տու­թյուն է, որ­քան ալ դառն ըլ­լա ան, պետք է խոս­տո­վա­նիլ որ հայ ազ­գը դա­րե­րե ի վեր մեր մշա­կու­թա­յին կյան­քին մեջ իր հա­ռա­ջա­պա­հի մաս­նա­վոր տե­ղը ու­նե­ցած է: Թուր­քիա­յի ո՛ր կողմն ալ եր­թաս, Ա­նա­տո­լուի ո՛ր ան­կյունն ալ ըլ­լաք, հայ միտ­քը, հայ ստեղ­ծա­գործ ձեռ­քը «հոս եմ» կը­սե: Օ­րի­նա՞կ կու­զեք. Պոլ­սո սուլ­թա­նա­կան պա­լատ­նե­րը մեյ մեկ գլուխ­գոր­ծոց­ներ են, հայ ճար­տա­րա­պե­տու­թյան գե­ղե­ցիկ նմույշ­ներ են: Դե­պի եր­կինք բարձ­րա­ցող մի­նա­րե­ներ ու ա­մեն օր մուեզ­զի­նը «Ալ­լահ էպ­բեր» կպո­ռա, շա­տե­րը հայ ստեղ­ծա­գործ ձեռ­քե­րու մեյ մեկ կո­թող­ներ են: Ձեր սի­րե­լի­նե­րու տա­պա­նա­քա­րե­րը ո­րոնք այն­քան նր­բու­թյուն ու­նեն, նո­րեն հայ վար­պետ­նե­րու գոր­ծերն են: Վա­նի նշա­նա­վոր գե­ղա­ճա­շակ ար­ծա­թյա տու­փե­րը որ օ­տա­րա­կան­նե­րու ան­գամ հիա­ցում կազ­դեն՝ հայ ոս­կեր­չու­թյան ար­տադ­րու­թյուն­ներ են:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Աբդուլ-Մե­ջիդ-II
Դիտվել է՝ 7964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ