Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսրայելը գնում է ռեկորդի՝ արտահերթ չորրորդ ընտրությունների՞

Իսրայելը գնում է ռեկորդի՝ արտահերթ չորրորդ ընտրությունների՞
19.04.2020 | 12:45

Իսրայելում կարող են լինել արտահերթ չորրորդ ընտրություններ: Կնեսետին ուրբաթ օրը տրվեց 21 օր՝ կառավարության ձևավորման համար: Բենի Գանցի ու Բենյամին Նետանյահուի կուսակցությունները չկարողացան պայմանավորվել միասնության կառավարության շուրջ: Իսրայելի երկու ամենամեծ քաղաքական ուժերի համաձայնության գալու անկարողության հետևանքով ծագած քաղաքական ճգնաժամը շարունակվում է: Մեկ տարում երկրում երեք ընտրություն է եղել, որ մի քանի միլիարդ դոլար է տարել պետական գանձարանից: Իսրայելը մոտենում է արտահերթ չորրորդ ընտրություններին: Չորեքշաբթի երեկոյան ավարտվեց կառավարության ձևավորման մանդատի ժամկետը, որ տրվել էր «Կախոլ-Լավան» կուսակցության և Կնեսետի նախագահ Բենի Գանցին: Հինգշաբթի առավոտյան նախագահ Ռեուվեն Ռիվլինը կառավարության ձևավորման մանդատը փոխանցեց Կնեսետին: Հիմա 21 օրում խորհրդարանը պետք է հաստատի պատգամավորի, ում կհանձնարարվի կառավարության ձևավորումը: Հակառակ պարագայում՝ Կնեսետը կցրվի, և օգոստոսի 4-ին կանցկացվեն ընտրություններ: ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցին չհաջողվեց կոալիցիա ձևավորել, և կորոնավիրուսի պայմաններում նրա կուսակցության ու Նետանյահուի «Լիկուդի» միջև սկսվեցին ժողովրդական միասնության կառավարության ձևավորման բանակցություններ:
Բանակցային խմբերի առաջին հանդիպումը տևեց 8 ժամ և ավարտվեց ուրբաթ գիշերը, բայց համաձայնություն չեղավ: Բանակցություննրը շարունակվում են:


Տեսակետ կա, որ բանակցությունների հաջողությանը խանգարում է օրինագիծը, որ Նետանյահուին իմունիտետ կտա քրեական հետապնդումից: Նետանյահուին ներկայացվել է կոռուպցայի և վստահության չարաշահման մեղադրանք, որ նա հերքում է: Նետանյահուիի դատավարությունը պետք է սկսվեր ապրիլին, բայց հետաձգվեց, երբ դատարանների մեծ մասը փակվեց կորոնավարակի պատճառով: Եթե Կնեսետի պատգամավորներից առաջադվի պատգամավոր, և 120 պատգամավորներ նրան ձայն տան, նա 14 օր կստանա կառավարության ձևավորման համար: Վերջին ընտրություններում՝ մարտի սկզբին, Նետանյահուի «Լիկուդը» Բենի Գանցի կուսակցությունից առաջ անցավ նվազագույն տարբերությամբ, և դա չհերիքեց խորհրդարանում կոալիցիա ձևավորելուն: 2019-ի սեպտեմբերին մեծամասնություն էր ստացել Բենի Գանցի «Կախոլ-Լավանը», բայց նա ևս չկարողացավ կառավարություն ձևավորել:
BBC


Հ.Գ. Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13107-ի, օրվա ընթացքում հայտնաբերվել է 250 նոր դեպք: Անցած օրը 10 մարդ մահացել է, մահերի ընդհանուր թիվը՝ 158: Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը նվազել է մինչև 167, թոքերի արհեստական օդափոխության կարիք ունի 118 մարդ: 3247 պացիենտ ապաքինվել է: Երեկ հարյուրամյակների մեջ առաջին անգամ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Կուվուկլայից սուրբ կրակը դուրս բերվեց միայն հոգևորականների ներկայությամբ՝ տաճարը դատարկ էր՝ չկային ուխտավորներ: Իսրայելում ու Պաղեստինում գործում է կարանտինի ռեժիմ: Ինչպե՞ս է օգոստոսին այդ պայմաններում չորրորդ արտահերթ ընտրություններ անցկացվելու և ի՞նչ իմաստ ունեն նոր ընտրությունները, եթե արդյունքները կրկնում են իրար՝ ոչ մի կուսակցություն չի ստանում մեծամասնություն՝ կառավարություն ձևավորելու համար: Բենի Գանցի ու Բենյամին Նետանյահուի ջանքերը ապարդյուն է դարձնում Ավիգդոր Լիբերմանը՝ «Իսրայելը մեր տունն է» կուսակցության նախագահը, որ կտրականապես չի համաձայնում դաշնակցել ոչ Գանցի, ոչ Նետանյահուի հետ: Հետո էլ ասում են՝ հրեաները ելքը միշտ գտնում են: Փաստացի՝ հրեաները ելքը միշտ գնում են այլազգիների հետ, իսկ Իսրայելում իրար դեմ փակուղի են մտնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ