Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆրանսիացիների 90% պատրաստ է կարանտինից հետո սահմանափակումներին

Ֆրանսիացիների 90% պատրաստ է կարանտինից հետո սահմանափակումներին
24.04.2020 | 12:25

Ֆրանսիացիների մեծ մասը աջակցում է սանիտարական միջոցառումներին, որ առաջարկվում է պահպանել կարանտինից դուրս գալուց հետո կորոնավարակի համաճարակի հետագա զսպման համար, բայց գտնում է, որ իշխանությունները ճգնաժամից խուսափելու համար բավարարը չեն արել: Դա են վկայում ապրիլի 22-ին հրապարակած հետազոտության արդյունքները: LCI հեռուստաընկերության պատվերով՝ հասարակական կարծիքի ուսումնասիրման Harris Interactive-կենտրոնը պարզել է, որ ֆրանսիացիների 94%-ը համաձայն է պաշտպանական դիմակներ կրել հասարակական տրանսպորտում, 93%-ը աջակցում է COVID-19 ունեցող մարդկանց մեկուսացմանը, այդ թվում՝ առանց ախտանիշների: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մայիսի 11-ին սանիտարական սահմանափակումները կմեղմացվեն: Առաջինը աշպատանքի կվերադառնան դպրոցներն ու մանկապարտեզները: Սոցհարցման տվյալներով՝ 60%-ը գտնում է, որ ուսումնական հասատությունների բացումը ճիշտ քայլ չէ: 92%-ը խրախուսում է հեռահար աշխատանքի երկարաձգումը մայիսի 11-ից հետո էլ, բայց 60%-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աշխատատեղ վերադառնալ: Որ կառավարությունը հնարավորն արել է՝ կարանտինը արագ հանելու համար, հավատում է 56%-ը: Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը 7 կետով բարձր էր: 45%-ը գտնում է, որ իշխանություններն ամբողջական տեղեկատվություն են տվել սանիտարական սահմանափակումների ժամկետների մասին:


Harris Interactive-ի հարցման արդյունքներով՝ 57%-ը գտնում է, որ կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրել սանիտարական ճգնաժամից դուրս գալու համար: Իշխանության հակաճգնաժամային գործունեությունը 9% գնահատում է իբրև չափազանց մասշտաբային, 34%-ը չափավոր դիրքերում է և կոնկրետ գնահատականներ չի տալիս:
Յուրաքանչյուր երկրորդ ֆրանսիացին (53%) վստահում է կառավարությանը տնտեսությանը վերաբերող հարցերում և իշխանության առաջարկած միջոցառումները արդյունավետ է համարում:


Կառավարությանը վստահության ընդհանուր մակարդակը COVID-19-ի համաճարակի ընթացքում բարձրացավ, բայց ապրիլի 7-ից սկսեց իջնել: Սոցիոլոգները ժամանակավոր աճ գրանցեցին նախագահ Մակրոնի հեռուստաուղերձից հետո, երբ հայտարարեց, որ կարանտինը կմեղմացվի մայիսի 11-ից: Բայց հետո վստահության դասիչը սկսեց նվազել: Փորձագետները այդ դինամիկան բացատրում են փաստով, որ կարանտինից դուրս գալու կոնկրետ ծրագրերը դեռ չեն բարձրաձայնվել:
RFI


Հ.Գ. Դուք հիշու՞մ եք՝ սոցիոլոգիական որևէ հարցում Հայաստանում: Որևէ կազմակերպություն հետաքրքրվե՞լ է՝ Հայաստանում ինչպես են ընկալվում կառավարության հակաճգնաժամային 14 փաթեթները՝ ո՞ր տոկոսն է գոհ, ո՞րը՝ դժգոհ, կառավարության վստահության մակարդակը կորոնավարակի տարածման դեմ գործողություններից բարձրացե՞լ է, իջե՞լ է: Թերևս ճիշտ էլ անում են, որ հարցումներ չեն անում՝ ՙժողովրդավարության բաստիոն՚ Հայաստանում ո՞վ է հավատում հարցումներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ