«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Ջամարանը» կրակեց յուրայինների վրա

«Ջամարանը» կրակեց յուրայինների վրա
13.05.2020 | 09:33

Իրանի «Ջամարան» գծանավի հրթիռը Օմանի ծոցում ուսումնավարժանքի ժամանակ խոցեց օգնական «Կոնարակ» նավը: 19 նավաստի սպանվեց, 15-ը վիրավորվեց: Իրանի ԶԼՄ-ները հաղորդում են, որ միջադեպը նոր հականավային հրթիռի փորձարկման ժամանակ է եղել: «Կոնարակը» ջրի վրա թիրախներ էր տեղադրում հրթիռային հարվածների համար և թիրախներից մեկից բավարար տարածություն չէր հեռացել: Ճշգրիտ հայտնի չէ, թե նավի վրա որքան նավաստիներ կային: Նավատորմից հայտնել են, որ միջադեպը հետաքննվում է: Վնասված նավը «տեխնիկական զննության» համար տարել են նավահանգիստ: Պետական Idrib հեռուստաալիքի ցուցադրած տեսանյութից երևում է, որ նավից սև ծուխ է բարձրանում:

«Կիրակի երեկոյան նավատորմի մի քանի նավերի մասնակցությամբ ռազմածովային մանևրների ժամանակ Ջասկ ու Չաբահար նավահանգիստների մերձակայքում միջադեպ է եղել թեթև, օգնական «Կոնարակ» նավի մասնակցությամբ, որ պատճառ է դարձել մի քանի քաջարի նավաստիների նահատակության»՝ նշվում է նավատորմի հայտարարության մեջ:
Միջադեպը եղել է Օրմուզի նեղուցի շրջանում, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների 1/5-ը: «Կոնարակը» օգնական նավ է: Բաց աղբյուրներում նշված է, որ կառուցվել է Նիդեռլանդներում ու ջուր է իջեցվել 1988-ին, ունի հականավային հրթիռներ: «Ջամարան» գծանավը Moudge դասի նավ է, ջուրն է իջեցվել 2010-ին: Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին և ԻԻՀ իսլամական հեղափոխության պարեկների հրամանատար Հոսեյն Սալամին ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին:
BBC


Հ.Գ. Պաշտպանության հարցերով BBC-ի թղթակից Ջոնաթան Մարկուսը հիշեցնում է, որ նախկինում էլ Իրանի զինված ուժերը բազմցս սխալներ են թույլ տվել: Հունվարին Իրանի ՀՕՊ-ը երկու հրթիռով խոցեց ուկրաինական ուղևորատար օդանավը՝ կարծելով չհանաչված օբյեկտ: Բոլոր ուղևորները զոհվեցին: Սխալը ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի սրման պահին էր՝ Իրանը ԱՄՆ-ից պատասխան հրթիռային կրակ էր սպասում: Կիրակնօրյա միջադեպը բոլորովին այլ պայմաններում էր, ծրագրված հրաձգության ժամանակ: Դա բազում հարցեր է հարուցում զորքերի օպերատիվ կառավարման և նավատորմի պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ: Իրանը ցանկանում է ընդլայնել իր ռազմածովային ուժերի գործողության գոտին և վերազինել նավատորմը: «Ջամարանը» նոր դասի նավ է, որ արտադրվում է Իրանում և խորհրդանշում է նավատորմի զարգացման քաղաքականությունը: Իրանի նավատորմը չի օգտագործվում իր ներուժի չափով: Պարսից ծոցով ամերիկյան և այլ նավթային լցանավերի ընթացքի հսկման և խոչընդոտելու ջանքերին ավելի շատ մասնակցում են ԻԻՀ պահնորդների կորպուսի պարեկանավերը:

Իրանում մայիսի 12-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ օրվա համեմատ՝ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1481-ով՝ կազմելով 110 767: Մահացածների թիվն ավելացել է 48-ով: Վարակի հետևանքով մահացել է 6733 մարդ: Ծանր վիճակում է 2 713 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 935-ով՝ ընդհանուրը կազմելով 88 357: Մինչ այժմ տեստավորվել է 615477 անձ: Իրանը սկսել է տեստերի արտադրություն և պատրաստ է վաճառել: Փաստացի՝ կորոնավիրուսը՝ կորոնավիրուս, կյանքը՝ կյանք: Իրանում չեն դադարել զորավարժությունները, արտադրությունը, քաղաքականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ