Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նի­կոլ Փա­շի­ն­յանն այժմ նման է վի­րա­վոր գա­զա­նի, ո­րը պատ­րաստ է ա­մեն ին­չի՝ իշ­խա­նու­թ­յու­նը եր­կա­րաձ­գե­լու հա­մար

Նի­կոլ Փա­շի­ն­յանն այժմ նման է վի­րա­վոր գա­զա­նի, ո­րը պատ­րաստ է ա­մեն ին­չի՝ իշ­խա­նու­թ­յու­նը եր­կա­րաձ­գե­լու հա­մար
15.05.2020 | 00:16
Նույ­նիսկ ան­զեն աչ­քով երևում է, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում, վար­քագ­ծում, ըն­դուն­ված ո­րո­շում­նե­րի տրա­մա­բա­նու­թյան մեջ նյար­դայ­նու­թյուն է զգաց­վում, ին­չը եր­բեմն վե­րած­վում է խու­ճա­պի։ Ակն­հայտ է, որ թե՛ իշ­խա­նու­թյան ներ­սում, թե՛ հա­սա­րա­կու­թյան հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ի հայտ է ե­կել ինչ-որ լար­վա­ծու­թյուն, ին­չը վար­չա­պետ Փա­շի­նյանն ա­նընդ­հատ փոր­ձում է թաքց­նել թեթևսո­լիկ տար­բեր ու­ղիղ ե­թեր­նե­րով, սա­կայն բա­վա­կան է՝ նրան շե­ղեն իր նա­խա­տե­սած սցե­նա­րից, պարզ է դառ­նում, որ ա­մեն ինչ փլ­վում է, և կր­կին երևան է գա­լիս լար­վա­ծու­թյու­նը։
Ի­հար­կե, շատ գոր­ծոն­ներ կան, ո­րոնք այ­սօր ազ­դում են իշ­խա­նու­թյան տրա­մադ­րու­թյուն­նե­րի ու վար­քի վրա՝ տա­պալ­ված պայ­քա­րը հա­մա­վա­րա­կի դեմ, սո­ցիա­լա­կան բա­վա­կա­նին ծանր ի­րա­վի­ճա­կը, ո­րը վատ­թա­րա­նա­լու մի­տում ու­նի, նե­րիշ­խա­նա­կան ճա­քե­րը, իշ­խա­նու­թյուն-հա­սա­րա­կու­թյուն հա­կա­մար­տու­թյու­նը, ընդ­դի­մու­թյան ռե­սուրս­նե­րի ակն­հայտ մե­ծա­ցու­մը, ընդ­դի­մա­դիր տար­բեր շր­ջա­նակ­նե­րի բա­ցա­հայ­տում­նե­րը իշ­խա­նու­թյան ստ­վե­րա­յին գոր­ծարք­նե­րի ու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ և այլն։ Սա­կայն այս­տեղ շատ կարևոր են ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծոնն ու նախ և ա­ռաջ ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի՝ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան հետ վեր­ջին մի քա­նի ա­միս­նե­րի ըն­թաց­քում ակն­հայտ դար­ձած խն­դիր­նե­րը, ո­րոնք միայն տե­սա­կան բնույթի չեն, դրանք պրակ­տիկ խն­դիր­նե­րի են վե­րած­վել, ո­րոնք Ռու­սաս­տա­նի ձեռ­քում դար­ձել են ճնշ­ման գոր­ծիք։
Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյունն այ­սօր գրե­թե չի թաքց­նում, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի վրա ճն­շում­ներ է գոր­ծադ­րում՝ ցույց տա­լով, որ այն, ինչ ՀՀ իշ­խա­նու­թյու­նը գրե­թե եր­կու տա­րի շա­րու­նակ ազ­դա­րա­րում էր՝ իբրև թե ռու­սաս­տա­նյան վար­չա­խում­բը հար­մար­վել է հա­յաս­տա­նյան հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, և միջ­պե­տա­կան ու ՌԴ ղե­կա­վա­րու­թյան հետ մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ան­նա­խա­դեպ ո­րա­կի են, տար­րա­կան բլեֆ էին, և ՀՀ ղե­կա­վա­րու­թյու­նը դա կամ թաքց­նում էր՝ ցան­կա­լին ինչ­պես միշտ ներ­կա­յաց­նե­լով որ­պես ի­րա­կա­նու­թյուն, կամ ընդ­հան­րա­պես բան չի հաս­կա­նում ի­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, ին­չը մե­ծա­գույն խն­դիր է, քա­նի որ կա­րող ենք փաս­տել, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյունն ուղ­ղա­կի ա­դեկ­վատ չէ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։
Վեր­ջին շր­ջա­նում Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը զգա­լի հար­ված­ներ հասց­րեց, ընդ ո­րում՝ հրա­պա­րա­կա­յին։
1. Ա­ռա­ջին զգա­յուն հար­վա­ծը ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի՝ բո­լո­րին հայտ­նի հայ­տա­րա­րու­թյուն­ներն էին հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի առ­կա վի­ճա­կի շուրջ։ Դրանք նախ և ա­ռաջ վե­րա­բե­րում էին Ար­ցա­խի հար­ցին։ Փորձ­ված դի­վա­նա­գետ Սեր­գեյ Լավ­րո­վը, հաս­կա­նա­լով, թե դա ինչ զգա­յուն թե­մա է ՀՀ հա­սա­րա­կու­թյան և իշ­խա­նու­թյան հա­մար, նաև քա­ջա­տե­ղյակ լի­նե­լով, թե բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի վե­րա­բե­րյալ ներ­քին լսա­րա­նի հա­մար ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն ինչ վար­կած են մա­տու­ցել, ե­րեք շատ կարևոր թե­մա բարձ­րաց­րեց։
ա) պարզ­վեց, որ Ար­ցա­խյան հար­ցի շուրջ սե­ղա­նին դր­ված է բա­նակ­ցա­յին փաս­տա­թուղթ՝ այն նույն մադ­րի­դյան փաս­տա­թուղ­թը, ո­րը շատ վա­ղուց լե­գի­տի­մաց­վել է։ Մինչ­դեռ հա­յաս­տա­նյան ղե­կա­վա­րու­թյու­նը եր­կու տա­րի շա­րու­նակ պն­դում էր, որ Ար­ցա­խի հար­ցի շուրջ որևէ փաս­տա­թուղթ որ­պես հիմք քն­նարկ­ման ա­ռար­կա չէ։
բ) փորձ­ված դի­վա­նա­գետ, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ երկ­րի ներ­կա­յա­ցու­ցիչ Լավ­րո­վը հայտ­նեց, որ եր­կար ժա­մա­նակ է՝ այդ փաս­տաթղ­թի շուրջ ըն­թա­նում են բա­նակ­ցու­թյուն­ներ։ Մինչ­դեռ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը մինչ այժմ էլ պն­դում են, որ որևէ բա­նակ­ցու­թյուն չի ըն­թա­նում։ Ի­հար­կե նման պն­դում­նե­րին ոչ ոք չէր հա­վա­տում, սա­կայն Փա­շի­նյանն իր թի­մով փոր­ձում էր մո­լո­րեց­նել հա­յաս­տա­նյան հան­րու­թյա­նը։ Փաս­տո­րեն, Լավ­րո­վը հեր­քեց ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ ներ­քին լսա­րա­նի հա­մար աս­պա­րեզ նետ­ված հեր­թա­կան թե­զը։
գ) Լավ­րո­վը հայ­տա­րա­րեց, որ բա­նակ­ցու­թյուն­ներն ու սե­ղա­նին դր­ված փաս­տա­թուղ­թը մե­թո­դա­բա­նու­թյամբ փու­լա­յին են։ Սա, թերևս, ա­մե­նազ­գա­յուն թե­մա­նե­րից մեկն է։ «Փու­լա­յին» բա­ռը Հա­յաս­տա­նում մշ­տա­պես ա­սո­ցաց­նում են պարտ­վո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան և Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի պարտ­վո­ղա­կան մո­դե­լի հետ, ին­չի պատ­ճա­ռով ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը հայտ­նի ու­ժե­րի կող­մից հե­ռաց­վեց իշ­խա­նու­թյու­նից։
Ռում­բի է­ֆեկտ ու­նե­ցող այս բա­ցա­հայ­տում­ներն ա­նե­լով՝ Լավ­րո­վը շատ լավ հաս­կա­նում էր, որ ներ­քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի նոր հար­ցեր է ա­ռա­ջաց­նում Հա­յաս­տա­նում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար։ Ըստ էու­թյան, այս­պի­սով Լավ­րո­վը զենք է տա­լիս ընդ­դի­մա­դիր հա­սա­րա­կու­թյանն ու քա­ղաքա­կան ու­ժե­րին, ո­րոնք, ուղ­ղա­կիո­րեն վկա­յա­կո­չե­լով ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րին, կա­րող են մե­ղադ­րել ՀՀ ղե­կա­վա­րու­թյա­նը Ար­ցա­խի հար­ցում ճշ­մար­տու­թյու­նը կեղ­ծե­լու և պարտ­վո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լու մեջ։ Եվ որ­քան էլ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձում են հա­կազ­դել ու չե­զո­քաց­նել լավ­րո­վյան նվե­րի ազ­դե­ցու­թյու­նը, միևնույն է, քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րը և մտա­ծող հա­սա­րա­կու­թյու­նը հաս­կա­նում են, որ Լավ­րո­վի նման գոր­ծի­չը նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում կա­տակ չի ա­նում։ Ի­րա­կա­նու­թյունն ա­վե­լի շատ մոտ է Լավ­րո­վի ա­սա­ծին, քա­նի ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի դիր­քո­րոշ­մա­նը։ Այս ա­մե­նը լր­ջա­գույն ճն­շում է հա­յաս­տա­նյան վեր­նա­խա­վի վրա, ո­րի տա­կից վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում դուրս գալ, խոր­հր­դա­րա­նում նույ­նիսկ նյար­դայ­նա­նում է, երբ ի­րեն այս թե­մա­յով հար­ցեր են տա­լիս։
2. Հա­ջորդ ճն­շու­մը. նույն Լավ­րո­վը ըստ էու­թյան բա­ցա­հայ­տեց ռու­սա­կան գա­զա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ճնշ­ման գաղտ­նի­քը։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը ոչ միայն ա­սաց, որ Հա­յաս­տանն ա­ռանձ­նա­պես հույ­սեր չպետք է փայ­փա­յի գա­զի գնի նվա­զեց­ման հետ կապ­ված, ան­գամ ճգ­նա­ժա­մա­յին պայ­ման­նե­րում, այլև Հա­յաս­տա­նին հա­կա­դար­ձեց, որ ՀՀ-ն դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նից պա­հանջ­ներ ու ակն­կա­լիք­ներ ու­նե­նա­լուց ա­ռաջ նախ և ա­ռաջ ին­քը պետք է դաշ­նակ­ցա­յին մո­տե­ցում ցու­ցա­բե­րի։ Միան­գա­մից ա­ռաջ քաշ­վեց այն հար­ցը, որ Հա­յաս­տա­նում ճն­շում են ռու­սա­կան կա­պի­տա­լով խո­շոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, այդ թվում՝ հար­կա­յին, ու­ժա­յին կա­ռույց­նե­րի կող­մից՝ մեջ­բե­րե­լով Հա­րավ­կով­կա­սյան եր­կա­թու­ղու պատ­մու­թյու­նը։ Հի­շում ենք, որ դեռևս նոր իշ­խա­նու­թյան ե­կած Նի­կոլ Փա­շի­նյա­նը, հեր­թա­կան ան­գամ վատ տրա­մադ­րու­թյամբ զարթ­նե­լով և ո­րո­շե­լով, որ Ռու­սաս­տա­նին պետք է ցույց տա, որ Հա­յաս­տա­նում նոր իշ­խա­նու­թյուն է, ո­րի հետ ռուս­նե­րը պետք է հաշ­վի նս­տեն, մաս­կի­շոուով մտավ Հա­րավ­կով­կա­սյան եր­կա­թու­ղի, բա­վա­կա­նին ծի­ծա­ղե­լի գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տար­վե­ցին, սա­կայն մինչ այժմ էլ հաս­կա­նա­լի չէ, թե ինչ տե­ղի ու­նե­ցավ։ Բայց ռուս­նե­րը լավ էլ հի­շում են այդ մա­սին և պետք ե­ղած ժա­մա­նակ շեշ­տե­ցին, որ դաշ­նա­կից­ներն այդ­պես չեն վար­վում։ Ա­վե­լին, փաս­տո­րեն այ­սօր խոս­քը ոչ թե գա­զի սա­կագ­նի նվա­զեց­ման, այլ ա­վե­լաց­ման մա­սին է։ Ամ­ռա­նը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ռուս­նե­րը կբարձ­րաց­նեն գա­զի սա­կա­գի­նը։
3. Երբ Լավ­րո­վը խո­սում էր ոչ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին, բարձ­րա­ձայ­նե­լով ռու­սա­կան կա­պի­տա­լով կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ դա­տա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին, բո­լո­րը կա­մա-ա­կա­մա հի­շե­ցին, թե Լավ­րո­վը մոտ եր­կու տա­րի ա­ռաջ ինչ կոշտ մե­ղադ­րանք­ներ հն­չեց­րեց ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և Խա­չա­տու­րո­վի դա­տա­կան պրո­ցես­նե­րի հետ կապ­ված։ Ըստ էու­թյան, բո­լո­րը նկա­տե­ցին, որ ռուս­նե­րը չեն մո­ռա­նում Պու­տի­նի մտե­րիմ ըն­կեր Ռո­բերտ Քո­չա­րյա­նին։ Եվ ա­հա վեր­ջին օ­րե­րին ին­ֆոր­մա­ցիա տա­րած­վեց, որ ճն­շում­նե­րի ներ­քո Փա­շի­նյա­նը փոր­ձում է դա­տա­կան պրո­ցե­սում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցի փո­փո­խու­մը վա­ճա­ռել ռուս­նե­րի, նույն Պու­տի­նի վրա։ Եվ մի քա­նի ան­գամ բա­նագ­նաց­ներ ու­ղար­կե­լով Քո­չա­րյա­նի մոտ ու ե­րաշ­խիք­ներ չս­տա­նա­լով, որ խա­փան­ման մի­ջո­ցը փոխ­վե­լու դեպ­քում ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հը քա­ղա­քա­կա­նու­թյամբ չի զբաղ­վե­լու, ըստ ռու­սա­կան աղ­բյուր­նե­րի՝ Փա­շի­նյա­նը փոր­ձել է կապ­վել Պու­տի­նի հետ, որ­պես­զի վեր­ջի­նից ստա­նա ե­րաշ­խիք­ներ, սա­կայն մինչ օրս էլ չի կա­րո­ղա­նում ՌԴ նա­խա­գա­հի հետ հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­նալ։ Մոս­կո­վյան վար­չա­կազ­մը պատ­ճա­ռա­բա­նում է, թե Պու­տի­նը ժա­մա­նակ չու­նի, քա­նի որ զբաղ­ված է կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված օ­պե­րա­տիվ հար­ցե­րով։ Պարզ է, որ դա սո­վո­րա­կան խու­սա­փո­ղա­կան քայլ է՝ Փա­շի­նյա­նին ա­սե­լու հա­մար՝ ինչ­պես ե­փել ես Քո­չա­րյա­նի հետ կապ­ված ճա­շը՝ նրան պա­տանդ վերց­նե­լով, այդ­պես էլ փոր­ձիր լու­ծել հար­ցը։ Ի վեր­ջո, Փա­շի­նյա­նը ստիպ­ված է լի­նե­լու ա­զա­տել Քո­չա­րյա­նին, քա­նի որ ա­ռա­ջի­կա­յում այն­պի­սի խն­դիր­ներ է ու­նե­նա­լու, ո­րոնց հա­մե­մատ երկ­րորդ նա­խա­գա­հի հար­ցը շատ փոքր բան է նրան թվա­լու։
Վեր­ջին ա­միս­նե­րին պարզ երևում է, որ Պու­տի­նը հրա­ժար­վում է Փա­շի­նյա­նի հետ որևէ կոն­տակտ ու­նե­նա­լուց։ Փա­շի­նյա­նի գոր­ծըն­կեր­նե­րը Ռու­սաս­տա­նում դար­ձել են այդ երկ­րի վար­չա­պե­տե­րը։ Կա­պը նախ Մեդ­վեդևի, իսկ վեր­ջին ա­միս­նե­րին հիմ­նա­կա­նում Մի­շուս­տի­նի հետ է։ Այ­սինքն՝ ՌԴ նա­խա­գա­հի վար­չա­կազ­մը շատ հս­տակ ցույց է տվել, թե որ­տեղ է Նի­կոլ Փա­շի­նյա­նի ի­րա­կան տե­ղը։ Պու­տի­նը Փա­շի­նյա­նի հա­մար այ­սու­հետ ան­հա­սա­նե­լի է։ Դա շատ պարզ երևաց նաև Մա­յի­սի 9-ին, երբ ՌԴ նա­խա­գա­հը ան­ձամբ շնոր­հա­վո­րեց, ա­պա նաև հե­ռա­խո­սազ­րույց­ներ ու­նե­ցավ նախ­կին խոր­հր­դա­յին եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ, սա­կայն Նի­կոլ Փա­շի­նյա­նը նման պատ­վի չար­ժա­նա­ցավ։ Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշենք, որ Իլ­համ Ա­լիևի հետ Պու­տի­նը նման հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ։ Մինչ­դեռ նկա­տենք, որ Ադր­բե­ջա­նը չի ան­դա­մակ­ցում ոչ ԵԱՏՄ-ին, ոչ ՀԱՊԿ-ին, և պաշ­տո­նա­կան, ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­ռում­նե­րով մեր եր­կր­նե­րի կար­գա­վի­ճակ­նե­րը շատ են տար­բեր­վում։ Սա­կայն Պու­տի­նը նա­խընտ­րեց զրու­ցել Իլ­համ Ա­լիևի հետ։
4. Եվս մեկ թե­մա. Հա­յաս­տա­նում ա­մե­րի­կյան կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րը, ո­րոնք մի քա­նի ա­միս ա­ռաջ ստեղծ­վել էին ա­մե­րի­կյան ֆի­նան­սա­վոր­մամբ, որ­տեղ, ըստ ռու­սա­կան աղ­բյուր­նե­րի, կեն­սա­բա­նա­կան նյու­թե­րի լուրջ փոր­ձար­կում­ներ են կա­տար­վում։ Կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում, երբ շատ հար­ցեր են ա­ռաջ ե­կել այդ վի­րու­սի ար­հես­տա­կան ծագ­ման վե­րա­բե­րյալ, լա­բո­րա­տո­րիա­նե­րի թե­ման շատ ար­դիա­կան է դառ­նում։ Եվ չի­նա­ցի­նե­րի ստ­վե­րա­յին դրդ­մամբ ռուս­ներն այս լա­բո­րա­տո­րիա­նե­րի հարցն են բարձ­րաց­նում, որ­պես­զի կա­րո­ղա­նան մուտք գոր­ծել այն­տեղ՝ տես­նե­լու, թե ինչ է այն­տեղ կա­տար­վում։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հեր­թա­կան դի­վա­նա­գի­տա­կան գյուտն այն էր, որ ԱԳՆ մի­ջո­ցով հայ­տա­րար­վեց, թե որևէ այլ երկ­րի քա­ղա­քա­ցի չի կա­րող այն­տեղ ոտք դնել, քա­նի որ լա­բո­րա­տո­րիա­նե­րը Հա­յաս­տա­նինն են։ Այդ­պի­սով, փաս­տո­րեն, մերժ­վում է ռուս­նե­րի ա­ռա­ջար­կը։ Սա­կայն վեր­ջերս ռու­սա­կան վար­չախմ­բին մոտ կանգ­նած աղ­բյուր­նե­րը տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսք ա­րե­ցին՝ հրա­պա­րա­կե­լով վեր­ջին շր­ջա­նում այն­տեղ այ­ցե­լած մարդ­կանց ցան­կը։ Այդ ցան­կում կա­յին ա­մե­րի­կա­ցի­ներ, ՆԱ­ՏՕ-ի հետ առն­չու­թյուն ու­նե­ցող մար­դիկ։ Տե­ղե­կատ­վա­կան այդ նյու­թում ռու­սա­կան աղ­բյուր­նե­րը հար­ցադ­րում էին՝ ար­դյոք ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյունն ընդ­հան­րա­պես գի­տի՞, որ ա­մե­րի­կյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ կապ­ված մար­դիկ այ­նուա­մե­նայ­նիվ ա­նար­գել մուտք են գոր­ծում այդ լա­բո­րա­տո­րիա­ներ, և ար­դյո՞ք ՀՀ-ի կող­մից սահ­մա­նա­փա­կում­նե­րը վե­րա­բե­րում են միայն դաշ­նա­կից ռուս­նե­րին։ Այս հար­ցի շուրջ էլ ռուս­նե­րը լուրջ ճգ­նա­ժամ հրահ­րե­ցին, ո­րը անս­պա­սե­լի ար­ձա­գանք կա­րող է ու­նե­նալ։ ՈՒ դեռ պարզ չէ, թե այս հարցն ինչ զար­գա­ցում կու­նե­նա կո­րո­նա­վի­րու­սա­յին պան­դե­միա­յի շուրջ ստեղծ­ված ինտ­րիգ­նե­րի տի­րույ­թում։
5. Սա­կայն տոր­թի ա­մե­նա­հա­մեղ պա­տա­ռը, այս­պես ա­սած, ծխա­խո­տա­յին մաք­սա­նեն­գու­թյան գործն է, ո­րի ման­րա­մաս­նե­րը ա­ռա­վել քան պարզ ներ­կա­յաց­րեց Մի­քա­յել Մի­նա­սյա­նը և ամ­բող­ջո­վին բա­ցեց գոր­ծը՝ բա­ցա­հայ­տե­լով, որ այդ մաք­սա­նեն­գու­թյունն ի­րա­կա­նաց­վել է ան­մի­ջա­կա­նո­րեն Նի­կոլ Փա­շի­նյա­նի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի մի­ջո­ցով՝ Ան­նա Հա­կո­բյան, Սի­փան Փա­շի­նյան, Հրա­չյա Հա­կո­բյան։ Սա­կայն ա­մե­նա­հե­տաքր­քիրն այն է, որ բա­ցա­հայ­տումն ու հրա­պա­րա­կումն ար­վել է Ռու­սաս­տա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից՝ մատ­նան­շե­լով այն մարդ­կանց ու ըն­տա­նի­քը, ո­րը զբաղ­վել է այդ մաք­սա­նեն­գու­թյամբ։ Ըստ էու­թյան, ռուս­նե­րը հա­վա­քել են լուրջ թղ­թա­պա­նակ փա­շի­նյա­նա­կան ըն­տա­նի­քի վե­րա­բե­րյալ՝ նրանց մե­ղադ­րե­լով մաք­սա­նեն­գու­թյան մեջ։
Սրանք այն կե­տերն են, ո­րոնք փաս­տում են, որ Փա­շի­նյա­նի դիր­քը հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ա­վե­լի ու ա­վե­լի է բար­դա­նում։ Հա­յաս­տա­նի վեր­ջին մի քա­նի տաս­նա­մյակ­նե­րի պատ­մու­թյու­նը դի­տար­կե­լով՝ տես­նում ենք, որ ՀՀ-ի հա­մար ճա­կա­տագ­րա­կան են Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, քա­նի որ ՌԴ-ն ու­նի մեծ բաժ­նե­տոմ­սեր մեր երկ­րի թե՛ տն­տե­սու­թյան, թե՛ անվ­տան­գու­թյան, թե՛ սո­ցիա­լա­կան ո­լորտ­նե­րում։ Այս պա­րա­գա­յում պետք չէ զար­մա­նալ, որ Փա­շի­նյա­նը մեծ ճնշ­ման տակ է, ու շատ լավ հաս­կա­նում է, որ իր շուրջն օ­րե­ցօր սեղմ­վող օ­ղա­կից պետք է ինչ-որ կերպ դուրս գալ։ Եվ հի­մա նա փնտ­րում է ցան­կա­ցած կետ, ո­րը զի­ջե­լով կկա­րո­ղա­նա այդ վի­ճա­կից դուրս գալ։ Այժմ խն­դիրն այն է, որ զի­ջու­մը, ո­րը Փա­շի­նյա­նը պատ­րաստ է ա­նե­լու, չլի­նի ան­դառ­նա­լի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հա­մար, ո­րը հա­ջորդ իշ­խա­նու­թյուն­ներն ան­կա­րող կլի­նեն վե­րա­դարձ­նե­լու։ Խոս­քը նախ և ա­ռաջ տա­րած­քա­յին, անվ­տան­գու­թյան զի­ջում­նե­րի մա­սին է։ Նի­կոլ Փա­շի­նյանն այժմ նման է վի­րա­վոր գա­զա­նի, ո­րը պատ­րաստ է ա­մեն ին­չի՝ իշ­խա­նու­թյու­նը եր­կա­րաձ­գե­լու հա­մար։
Գոր­ծըն­թաց­ներն է՛լ ա­վե­լի են սր­վում ա­մե­նա­տար­բեր թե­մա­նե­րով։ Բայց թե­կուզ միայն ռու­սա­կան ուղ­ղու­թյամբ ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րը բա­վա­րար են, որ­պես­զի Փա­շի­նյա­նը լուրջ տա­պալ­ման եզ­րին կանգ­նի։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 6476

Մեկնաբանություններ