Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՀԿ-ն մտահոգ է մարդկանց հոգեկան առողջությամբ

ԱՀԿ-ն մտահոգ է մարդկանց հոգեկան առողջությամբ
15.05.2020 | 08:41

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ը նախազգուշացնում են, որ Covid-19-ի պանդեմիան վնասում է մարդկանց հոգեկան առողջությանը և կոչ են անում կառավարություններին լուրջ ուշադրություն դարձնել հոգեբանական օգնությանը:
ԱՀԿ-ի մասնագետները գտնում են, որ կորոնավիրուսի տարածման լիակատար վերահսկողության համար մարդկությանը պետք է 5 տարի: Իրավիճակը նման է ՍՊԻԴ-ին՝ գիտնականները կգտնեն թերապիայի մեթոդներ, բայց վիրուսը ոչ մի տեղ չի անհետանա: Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտնել է, որ ամենալավատեսական հաշվարկներով՝ կորոնավիրուսից պատվաստանյութը կհայտնվի մեկ տարի անց: Գործակալության տնօրեն Մարկո Կավալերին հոռետեսորեն է վերաբերում հայտարարություններին, որ մշակումները կավարտվեն սեպտեմբերին:
BBC


Հ.Գ. Ճապոնիայում հաճախացել են ինքնասպանությունները: Տանը մնալը հոգեկան հավասարակշռության վրա իսկապես ազդում է, առավել ևս, որ վտանգավոր է տնից դուրս գալը: Եվ ընտրությունը մեծ չէ՝ նստել տանը ու գիրանալ, թե դուրս գալ տնից ու վարակվել: Աշխարհը պայքարում է ինչպես ու ինչքան կարողանում է:


Մեծ Բրիտանիայի բժշկական իշխանությունները հավանություն են տվել
Covid-19-ի հակամարմինների տեստի լայնորեն կիրառմանը, որ մշակել է Շվեյցարիայի Roche դեղագործական ընկերությունը: Իշխանությունները հույս ունեն, որ կորոնավիրուսից ապաքինվածների պարզումը կօգնի արագ վերադառնալ նորմալ կյանքի ու վերականգնել տնտեսությունը: Նրանք վստահ են տեստի հավաստիությանը, բայց չգիտեն՝ երբ կկարողանան սկսել համատարած տեստավորում: Տեստը արդեն հավանություն է ստացել ԵՄ-ում ու ԱՄՆ-ում: Roche ընկերությունում ասում են, որ բանակցում են բրիտանական Առողջապահության ազգային ծառայության և կառավարության հետ մատակարարումների հարցով: Շվեդիայի իշխանությունները իրենց քաղաքացիներին թույլ են տվել տնից հեռանալ մեքենայով երկու ժամվա տարածության չափով: Նրանք հանել են սակավ սահամափակումներից մեկը, Շվեդիայում այդպես էլ կարանտին չսահմանվեց: Սիդնեյում բացվում են սրճարաններն ու ռեստորանները, բայց՝ համաժամանկյա միայն 10 մարդու համար: Շատերը չեն ցանկանում նստել կիսադատարկ տարածքներում և որոշ ռեստորաններում որոշել են դատարկ աթոռներին մանեկեններ նստեցնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ