Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Մշակող արդյունաբերությունը մեր տնտեսության առաջատար ճյուղն է

Նիկոլ Փաշինյան. Մշակող արդյունաբերությունը մեր տնտեսության առաջատար ճյուղն է
17.05.2020 | 00:45

Ես փաստ 27-ում հրապարակեցի, մշակող արդյունաբերությունը 2008-ից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12,1 տոկոսով դարձել է տնտեսության առաջատար ճյուղը՝ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, որ վարչապետ դառնալուց հետո ինքը հավաստիացնում էր, որ երկրի զարգացումներն այլևս պայմանավորված չեն լինելու ընդերքը «քանդել-ծախելու» վրա, բայց անցյալ տարի հարդյունաբերության ճյուղերից ամենաբարձր աճն արձանագրվել է հանքարդյունաբերության ոլորտում՝ գրեթե 24 տոկոս և նույնն էլ տեղի է ունենում այս տարվա սկզբին՝ հանքարդյունաբերության աճը կազմեց մոտ 37 տոկոս։

«Մշակող արդյունաբերությունը մեր տնտեսության առաջատար ճյուղն է, հետևաբար, այն քաղաքական արձանագրումը, որը ես արել եմ հեղափոխությունից հետո ամբողջությամբ կատարված է»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսության 4 առաջնահերթություն ենք նշել, արտահանում, տուրիզմ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն և տեխնոլոգիաներ: «Եվ մենք բոլոր ոլորտներում ունենք շատ կոնկրետ իրականացու այն պատկերացումների, որոնց մասին հրապարակել ենք հեղափոխությունից հետո։ Շատ լուրջ, երկնիշ իրականացում ունենք, այնպես որ այդ գնահատականը որևէ հիմք չունի»,- ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ