Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից

ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից
22.05.2020 | 15:23

ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից՝ մեղադրելով Ռուսաստանին 18 տարի գործող փաստաթղթով սահմանված անվտանգության պայմանները բազմիցս խախտելու մեջ՝ հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն: Համաձայնագիրը, որին միացել է 35 պետություն, թույլ է տալիս զենք չկրող օդանավերին դիտարկման նպատակով թռիչքներ իրականացնել մասնակից երկրների տարածքների վրա: ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանը նմանատիպ թռիչքներ է իրականացրել իր զենքերն ամերիկյան և եվրոպական ռազմավարական օբեկտների վրա ուղղելու նպատակով, սահմանափակել է թռիչքները Կալինինգրադի մարզում, Աբխազիայի և Հարավային Օսիայի մերձակայքում:
Ռուսաստանը հերքում է մեղադրանքները: Ռուս լրագրողները, ներառյալ՝ «Կոմերսանտ» թերթը, գրում են, որ մարտին ամերիկյան ինքնաթիռները թռիչքներ իրականացրել են Կալինինգրադի մարզում:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ