ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Պոմպեոն նշել է «Բաց երկնքի պայմանագրին» վերադառնալու պայմանները

Պոմպեոն նշել է «Բաց երկնքի պայմանագրին» վերադառնալու պայմանները
22.05.2020 | 15:39

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է արել «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, ինչի մասին նախօրեին Վաշինգտոնը պաշտոնապես տեղեկացրել էր համաձայնագրի մյուս մասնակիցներին: Ենթադրաբար, ԱՄՆը պայմանագրից դուրս կգա կես տարուց:


«Ամեն դեպքում մենք կարող ենք վերանայել մեր որոշումը, եթե Ռուսաստանը վերադառնա պայմանագրի ամբողջական կատարմանը»,-նշել է Պոմպեոն: Մեջբերելով ԱՄՆ նախագահի խոսքը՝ Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն պետք է այսօրվա իրականության տեսանկյունից սթափ հայացքով գնահատի բոլոր համաձայնագրերը և հասկանա՝ այդ պայմանագրերը մինչ օրս համընկնո՞ւմ են ԱՄՆ-ի շահերին:
«Մեր գործընկերների արձագանքը մանրամասն դիտարկելով՝ պարզ դարձավ, որ պայմանագրի կողմ մնալը այլևս մեր շահերից չի բխում»,-ասել է Պոմպեոն:
«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992-ի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ