Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմելու է Արցախի ոստիկանություն՝ խնդրելով տուգանել պարետի որոշումը խախտած պաշտոնյաներին

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմելու է Արցախի ոստիկանություն՝ խնդրելով տուգանել պարետի որոշումը խախտած պաշտոնյաներին
22.05.2020 | 22:49

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դիմելու են Արցախի ոստիկանություն՝ խնդրելով տուգանել պարետի որոշումը խախտած պաշտոնյաներին՝ այդ թվում ՀՀ վարչապետին ու Արցախի նախագահին:


«Արցախի ոստիկանությանը դիմումով խնդրելու է տուգանել ԱՀ պարետի որոշման պահանջները խախտած անձանց, այդ թվում՝
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկին Աննա Հակոբյանին,
ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանին և նրա տիկին Գոհար Աբաջյանին,
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին,
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին,
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին,
ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին,
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին,
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին,
ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին և այլոց»,-ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ