Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաջողությամբ փորձարկել են իրենց վրա

Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաջողությամբ փորձարկել են իրենց վրա
22.05.2020 | 22:55

Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի աշխատակիցներն իրենց վրա հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կենտրոնի տնօրեն, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գինզբուրգին:


«Ինչ վերաբերում է մշակողներին, այո, նրանք ոչ այնքան իրենց վրա են փորձարկումներ են կատարել, որքան պաշտպանվել են, որպեսզի համաճարակի ժամանակ կարողանան շարունակել զբաղվել մշակումներով», – ասել է Գինզբուրգը:
Ակադեմիկոսը նշել է, որ կողմնակի բարդություններ չեն հայտնաբերվել, բոլորը «ողջ են, առողջ և երջանիկ: Նա չի ասել պատվաստանյութը ստացողների ճշգրիտ թիվը, բայց նշել է, որ սա կենտրոնի աշխատակիցների լայն շրջանակն է:


Պաշտոնական տվյալների համաձայն՝ SICEM պատվաստանյութը նախաքննական փորձարկումների ավարտական փուլում է և փորձարկվում է պրիմատների վրա, որից հետո կսկսվի կամավորների փորձաքննություն: Փորձարկումները կարող են ավարտվել մինչև աշուն:

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ