Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Գույ­քա­հար­կի դրույ­քա­չա­փի բարձ­րաց­ման օ­րեն­քը պե­տու­թ­յան ու քա­ղա­քա­ցի­նե­րի շա­հե­րից չի բխում»

«Գույ­քա­հար­կի դրույ­քա­չա­փի բարձ­րաց­ման օ­րեն­քը պե­տու­թ­յան ու քա­ղա­քա­ցի­նե­րի շա­հե­րից չի բխում»
30.06.2020 | 00:28

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ՀՅԴ Է­կո­նո­մի­կա­յի և ֆի­նանս­նե­րի հանձ­նախմ­բի նա­խա­գահ, տն­տե­սա­գետ ԱՐ­ՄԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ։

-Գույ­քա­հար­կի դրույ­քա­չա­փի բարձ­րաց­ման վե­րա­բե­րյալ օ­րեն­քի շուրջ մեծ դժ­գո­հու­թյուն է բարձ­րա­ցել։ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը հրա­պա­րա­կել է, թե մո­տա­վո­րա­պես ինչ սանդ­ղա­կով է հաշ­վարկ­վե­լու գույ­քա­հար­կի չա­փը: Ծա­նո՞թ եք այդ սանդ­ղա­կին, և ի՞նչ գնա­հա­տա­կան կտաք այդ օ­րեն­քին առ­հա­սա­րակ:
-Գույ­քա­հար­կի դրույ­քա­չա­փե­րը բարձ­րաց­նե­լու թե­ման քն­նարկ­վում է ա­վե­լի քան մեկ տա­րի: Իշ­խա­նու­թյուն­նե­րը տար­բեր օ­ղակ­նե­րի մի­ջո­ցով ստու­գում էին հան­րու­թյան տրա­մադ­րու­թյու­նը, բայց հա­սա­րա­կու­թյու­նը պատ­շաճ ու­շադ­րու­թյան չէր դարձ­նում հար­ցին։ Ան­շարժ գույ­քի հարկ­մա­նը վե­րա­բե­րող կար­գա­վո­րում­նե­րը սկս­վում են հար­կա­յին օ­րենս­գր­քի 224-րդ հոդ­վա­ծից, իսկ դրույ­քա­չա­փե­րը ար­տա­ցոլ­ված են 229 հոդ­վա­ծում։ Նոր սանդ­ղա­կը գոր­ծող սանդ­ղա­կի հետ էա­կան տար­բե­րու­թյուն ու­նի։ Ես այն հա­մոզ­մանն եմ, որ գույ­քա­հար­կը բարձ­րաց­նե­լու մա­սին օ­րի­նագ­ծում պար­տա­դիր է նվա­զա­գույն չհարկ­վող շեմ սահ­մա­նել: Բայց նոր նա­խագ­ծով այդ դրույ­թը բա­ցա­կա­յում է:
-Ին­չու՞ է պետք բարձ­րաց­նել գույ­քա­հար­կը։
-Այն, որ գույ­քա­հար­կի փո­փո­խու­թյուն պետք է, ոչ ոք չի կա­րող հեր­քել։ Չի կա­րող, օ­րի­նակ, 1996 թվա­կա­նի մաշ­ված ավ­տո­մե­քե­նա­յի գույ­քա­հարկն ավ­տոտ­նա­կի գույ­քա­հար­կից ա­վե­լի բարձր լի­նել։ Օ­րեն­քը, միան­շա­նակ, պետք էր վե­րա­նա­յել, բայց դա պետք է պե­տու­թյան սո­ցիալ-տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան տրա­մա­բա­նու­թյու­նից բխի: Այս­տեղ կարևոր է, որ պրոգ­րե­սիվ հարկ­ման հա­մա­կար­գը սո­ցիա­լա­կան գնա­հա­տա­կան ու­նե­նա, այ­սինքն՝ կա գույք՝ բնա­կա­րան, բայց բնա­կիչ­նե­րը ե­կա­մուտ չու­նեն, հետևա­բար տե­ղի ու­նե­ցած փո­փո­խու­թյու­նը հար­կա­յին լրա­ցու­ցիչ բեռ է։ Չի կա­րե­լի ե­կա­մուտ­ներ չու­նե­ցող ըն­տա­նի­քին մի կող­մից նպաստ տրա­մադ­րել, մյուս կող­մից այն հար­կի տես­քով վերց­նել ձեռ­քից: Օ­րեն­քում այս տե­սակ փո­փո­խու­թյուն­ներ ա­նե­լը վկա­յումն է այն բա­նի, որ իշ­խա­նու­թյունն ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում չու­նի երկ­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կի մա­սին, և Հար­կա­յին օ­րենս­գիր­քը՝ իբրև գոր­ծիք, փո­փո­խու­թյան է են­թարկ­վում ի­րա­րա­մերժ բա­ցատ­րու­թյուն­նե­րով։ Իշ­խա­նու­թյան նա­խընտ­րա­կան ծրագ­րի սո­ցիա­լա­կան նե­րա­ռա­կա­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին դրույ­թը, փաս­տո­րեն, չի պահ­պան­վել։ Մի կող­մից ե­կամ­տա­յին հարկն են հա­մա­հար­թեց­նում, մյուս կող­մից պրոգ­րե­սիվ հարկ­ման ան­վան տակ այն­պի­սի փո­փո­խու­թյուն ներ­կա­յաց­նում, ին­չի հար­վա­ծը, ա­ռա­ջին հեր­թին, զգա­լու են ցածր ե­կա­մուտ­ներ ու­նե­ցող­նե­րը։ Ե­կամ­տա­յին հար­կի դեպ­քում ա­մեն ինչ պարզ է, կա ե­կա­մուտ, կա նաև հարկ, չկա ե­կա­մուտ, հարկ էլ չկա, իսկ գույ­քա­հար­կի դեպ­քում քա­ղա­քա­ցին ու­զի-չու­զի վճա­րե­լու է այն, քան­զի Հա­յաս­տա­նում քիչ թվով ըն­տա­նիք­ներ են, որ սե­փա­կան բնա­կա­րան կամ ա­ռանձ­նա­տուն չու­նեն:
-Ար­դա­րա­ցի չէ՞ր լի­նի միայն շքե­ղու­թյան հարկ սահ­մա­նել: Որևէ մե­կի հա­մար էլ գաղտ­նիք չէ, որ մի­ջին վի­ճա­կագ­րա­կան քա­ղա­քա­ցին հա­զիվ է հասց­նում տան կո­մու­նալ վճար­նե­րը վճա­րել, ուր մնաց, հի­մա էլ գույ­քա­հար­կի մա­սին մտա­ծի:
-Ի­հար­կե ար­դա­րա­ցի կլի­ներ, և ինչ­պես ե­կամ­տա­յին հար­կի հա­մա­հար­թեց­ման, այն­պես էլ ան­շարժ գույ­քի հարկ­ման դեպ­քում՝ անհ­րա­ժեշտ է նվա­զա­գույն չհարկ­վող շեմ սահ­մա­նել։
-Ե­թե Երևա­նի կենտ­րո­նի բնա­կիչ­ներն ան­շարժ գույք են ժա­ռան­գու­թյուն ստա­ցել, բայց սո­ցիա­լա­պես ա­պա­հով չեն, թո­շա­կա­ռու կամ ոչ մեծ ե­կա­մուտ­ներ ու­նե­ցող մար­դիկ են, ա­պա ի՞նչ հիմ­քով պետք է բարձ­րա­նա նրանց գույ­քա­հար­կը։
-Դա իս­կա­պես կարևոր հարց է։ Բազ­մա­թիվ են այն մար­դիկ, որ ապ­րում են ի­րենց նախ­նի­նե­րից ժա­ռան­գած բնա­կա­րան­նե­րում։ Մար­դիկ ծն­վել են այդ տնե­րում, մե­ծա­ցել են, դա ի­րենց կյան­քի մի մասն է, ի վեր­ջո օ­ջախ է՝ ա­վան­դույթ­նե­րով և հի­շո­ղու­թյուն­նե­րով։ Հետևա­բար ա­նըն­դու­նե­լի է «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կի տե­սա­կե­տը, թե բարձր հարկ վճա­րե­լուց խու­սա­փե­լու հա­մար կենտ­րո­նում գտն­վող տունդ վա­ճա­ռիր, տե­ղա­փոխ­վիր քա­ղա­քի ծայ­րա­մաս: Խն­դիրն իս­կա­պես նուրբ է։ Իմ նպա­տա­կը բնավ հա­րուստ­նե­րին պաշտ­պա­նե­լը չէ, հա­րուս­տը, միևնույն է, իր հար­կը կվ­ճա­րի: Մտա­հո­գու­թյունս այն շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի, հիմ­նա­կա­նում միայ­նակ թո­շա­կա­ռու­նե­րի մա­սին է, որ տու­ժե­լու են օ­րեն­քից։
-Հա­մա­վա­րա­կի, տն­տե­սու­թյան անկ­ման պայ­ման­նե­րում նման ո­րոշ­ման ըն­դու­նումն ար­դյո՞ք բխում էր մեր երկ­րի տն­տե­սա­կան և սո­ցիա­լա­կան շա­հե­րից:
-Տն­տե­սու­թյան ու ո­րոշ ո­լորտ­նե­րի դեպ­քում ան­դառ­նա­լիո­րեն անկ­ման պայ­ման­նե­րում, այս օ­րեն­քը պե­տու­թյան ու քա­ղա­քա­ցի­նե­րի շա­հե­րից չի բխում: Ստաց­վում է՝ երկ­րում հա­մա­վա­րա­կի ու ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում կա­ռա­վա­րու­թյու­նը և Ազ­գա­յին ժո­ղո­վում իր կցորդ իշ­խա­նա­կան խմ­բակ­ցու­թյունն ա­ռանց հան­րա­յին պատ­շաճ լսում­նե­րի, քա­ղա­քա­ցի­նե­րի ձայնն ու ա­ռա­ջարկ­նե­րը լսե­լու ա­մեն ան­գամ դժ­գո­հու­թյուն­նե­րի տե­ղիք տվող օ­րենք­ներ են ըն­դու­նում: Սա նշա­նա­կում է, որ իշ­խա­նու­թյուն­ներն ա­նում են այն, ինչ ու­զում են, նրանք հաշ­վե­տու չեն հա­սա­րա­կու­թյա­նը։ Մենք՝ դաշ­նակ­ցա­կան­ներս, ար­տա­կարգ դրու­թյան շր­ջա­նը գնա­հա­տել ենք ան­բա­վա­րար, կա­րան­տի­նը՝ ձա­խող­ված, տն­տե­սու­թյու­նը՝ գա­հա­վի­ժող։ Ար­տա­կարգ դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մը գոր­ծող կա­ռա­վա­րու­թյունն ա­ռա­վե­լա­պես օգ­տա­գոր­ծում է քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով: Հետևա­բար, այս ձա­խող­ված քա­ղա­քա­կա­նու­թյան ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրում է ան­պա­տաս­խա­նա­տու և ան­կա­րող ի­շա­խա­նու­թյու­նը:
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 11478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ