Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կայծակը հարվածել է պատանի ֆուտբոլիստին

Կայծակը հարվածել է պատանի ֆուտբոլիստին
06.07.2020 | 20:07

Համացանցում հրապարակվել է պատանի ֆուտբոլիստի շանթահարվելու պահը: Korrespondet.net կայքը գրում է, որ կայծակից տուժած պատանին «Знамя Труда» ֆուտբոլային ակումբի խաղացող 16-ամյա Իվան Զաբորովսկին է:


Ֆուտբոլիստը հարվածում է գնդակին, հենց այդ նույն վայրկյանին կայծակը խփում է նրան: Առաջին բուժօգնությունը մարզիչն է ցուցաբերել: Ֆուտբոլիստին հոսպիտալացրել են:
«Պատանին, փառք Աստծո, ողջ է, բայց այժմ ծանր վիճակում է, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում»,- ասել է նրա մարզիչը:

Դիտվել է՝ 2439

Մեկնաբանություններ