Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ

Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ
21.07.2020 | 16:43

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արցախ: Այցն անձնական բնույթ է կրում` Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ:

Նախագահ Սարգսյանը կլինի նաև Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին, ինչպես օրերս տեսակապի ժամանակ խոստացել էր այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին:

#SerzhSargsyan #3rdPresident #Armenia #Artsakh #Amaras

Դիտվել է՝ 3780

Մեկնաբանություններ