Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Թե՛ ռազ­մա­վա­րա­կան, թե՛ մար­տա­վա­րա­կան տե­սան­կ­յու­նից խա­ղա­քար­տեր ու­նենք, ո­րոնք դեռ չենք բա­ցել թշ­նա­մու ա­ռաջ»

«Թե՛ ռազ­մա­վա­րա­կան, թե՛ մար­տա­վա­րա­կան տե­սան­կ­յու­նից խա­ղա­քար­տեր ու­նենք, ո­րոնք դեռ չենք բա­ցել թշ­նա­մու ա­ռաջ»
16.10.2020 | 00:36

Թե՛ Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի, թե՛ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ եր­կու օր ա­ռաջ ու­նե­ցած ե­լույթ­նե­րը ցույց են տա­լիս, որ հայ­կա­կան կող­մե­րի դիր­քո­րո­շում­ներն ար­ցա­խյան նոր պա­տե­րազ­մում ներ­դաշ­նակ են և հա­մա­ձայ­նեց­ված, ո­րոն­ցում բո­վան­դակ­վող հիմ­նա­կան ու­ղեր­ձը հա­մա­հայ­կա­կան նե­րու­ժի՝ մտա­վոր, ֆի­նան­սա­կան, ֆի­զի­կա­կան և այլն, ներգ­րա­վումն է հայ­րե­նի հո­ղի հա­մար մղ­վող կեն­սա­կան նշա­նա­կու­թյան պա­տե­րազ­մում: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց քա­ղա­քա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ Է­ՄԻԼ ՕՐ­ԴՈՒ­ԽԱ­ՆՅԱ­ՆԸ, ա­վե­լաց­նե­լով՝ մինչև վերջ պայ­քա­րե­լու ու­ղեր­ձը ցույց է տա­լիս, թե որ­քան կարևոր է այս պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կի ամ­րագ­րու­մը:


-Հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը նաև ցույց են տա­լիս այն ու­ղին, որ­տեղ կես ճամ­փին կան­գա­ռը կա­րող է ոչ միայն կոր­ծա­նել հետ­խոր­հր­դա­յին շր­ջա­նում և 1991-ի ան­կա­խու­թյու­նից ի վեր հայ ժո­ղովր­դի կարևո­րա­գույն ձեռք­բե­րումն ի դեմս Ար­ցա­խի՝ որ­պես ա­զա­տագր­ված հայ­րե­նի­քի մի փոքր մաս, այլև վերջ­նա­կա­նո­րեն ի­րա­գոր­ծել դե­պի Հա­րա­վա­յին Կով­կաս թուր­քա­կան ներ­խուժ­ման վա­ղե­մի ծրա­գի­րը,- ա­սում է քա­ղա­քա­գե­տը:- Այդ ուղ­ղա­կի սպառ­նա­լիք­նե­րի դեմ պետք է պա­տե­րազ­մել մինչև հաղ­թա­կան ա­վարտ, որ­քան էլ դժ­վար ու դա­ժան լի­նի կամ ա­նի­րա­կա­նա­նա­լի թվա: Հի­շենք, որ հայ­րե­նա­կան պա­տե­րազմ­նե­րում հաղ­թա­նակ­նե­րը հա­ճախ ար­ձա­նագր­վել են այն շր­ջա­դար­ձա­յին կե­տից հե­տո, երբ թվա­ցել է, թե ա­մե­նը կորս­ված է: Սա­կայն մեր պա­րա­գան այդ­պի­սին չէ, քա­նի որ թե՛ ռազ­մա­վա­րա­կան, թե՛ մար­տա­վա­րա­կան տե­սան­կյու­նից խա­ղա­քար­տեր ու­նենք, ո­րոնք դեռ չենք բա­ցել թշ­նա­մու ա­ռաջ:
-Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը փաս­տում է՝ թշ­նա­մին կա­րո­ղա­ցել է մխրճ­վել Ար­ցա­խի ո­րոշ շր­ջան­ներ, ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սեր­գեյ Լա­վորվն էլ օ­րերս հի­շեց­րել էր հայտ­նի հինգ շր­ջա­նի մա­սին: Ինչ-որ գոր­ծըն­թաց, այ­նուա­մե­նայ­նիվ, եփ­վու՞մ է։
-Բա­ցառ­վում է, որ հե­րո­սա­կան հայ զի­նա­կա­նի ա­րյան գնով ձեռք բեր­վա­ծի հետ քա­ղա­քա­կան առևտուր տե­ղի ու­նե­նա: Թե՛ հայ զի­նա­կա­նը, թե՛ հայ­կա­կան ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը ռազ­մի դաշ­տում ա­նում են անհ­նա­րի­նը: Եվ այս հար­ցում կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել մի քա­նի փաս­տարկ: Նախ՝ այս­պի­սի բարձր ին­տեն­սի­վու­թյան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, սպա­ռա­զի­նու­թյան, զին­տեխ­նի­կա­յի այս­պի­սի տե­սա­կա­նի և դրանց կի­րա­ռու­թյան ծա­վալ­ներ, մարդ­կա­յին ֆի­զի­կա­կան ու­ժեր չեն ե­ղել ո՛չ 90-ա­կան­նե­րին, ո՛չ 2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Երկ­րորդ՝ թշ­նա­մին ոչ միայն դի­վա­նա­գի­տա­կան ու քա­ղա­քա­կան, այլև ռազ­մա­կան ո­լոր­տում երբևէ չի ու­նե­ցել թուր­քա­կան գոր­ծո­նի այս­չափ ներգ­րավ­վա­ծու­թյուն: Եր­րորդ՝ Ար­ցա­խի դեմ մղ­վող պա­տե­րազ­մում ա­հա­բե­կիչ­ներ են ներգ­րավ­ված: Այս հան­գա­մանք­ներն են նաև պատ­ճա­ռը, որ թշ­նա­մին հս­կա­յա­կան ու­ժե­րի կենտ­րո­նաց­մամբ և դրանց ուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյամբ ինչ-որ դեպ­քե­րում կա­րո­ղա­ցել է ո­րո­շա­կի ա­ռաջ­խա­ղա­ցում ու­նե­նալ, բայց և ըն­դու­նենք այն փաս­տը, որ նա այդ խիստ պայ­մա­նա­կան վի­ճա­կին հա­սել է մի քա­նի հա­զար զո­հե­րի, մի քա­նի հա­րյուր միա­վոր զին­տեխ­նի­կա­յի կորս­տի պա­րա­գա­յում: Իսկ պա­տե­րազ­մը դեռ ա­վարտ­ված չէ, ին­չը նշա­նա­կում է, որ դիր­քա­յին ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը փո­փո­խա­կան են: Թշ­նա­մին, ըստ էու­թյան, այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում որևէ ռազ­մա­վա­րա­կան խն­դիր չի կա­րո­ղա­ցել լու­ծել: Ինչ վե­րա­բե­րում է Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյա­նը, ա­պա դա որևէ մե­կի հա­մար գաղտ­նիք չէր: Դա հայտ­նի «լավ­րո­վյան պլա­նի» բարձ­րա­ձայ­նումն էր՝ օգտ­վե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից, ին­չին հայ­կա­կան կող­մը հս­տակ բա­ցա­սա­կան պա­տաս­խան տվեց: Այս ա­ռու­մով անհ­րա­ժեշտ է նշել, որ հետ­խոր­հր­դա­յին շր­ջա­նում որևէ ինք­նո­րոշ­ված սու­բյեկտ չի պայ­քա­րել և չի պաշտ­պա­նել իր ան­կա­խու­թյու­նը, իր ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, իր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյունն այն­պես, ինչ­պես դա ա­րել և այ­սօր էլ ա­նում է Ար­ցա­խը: Իսկ ՌԴ-ն, ո­րին 2008-ին օ­գոս­տո­սին աբ­խա­զա­կան և հա­րավ-օ­սա­կան պա­տե­րազմ­նե­րում հինգ օ­րը բա­վա­րար ե­ղավ, որ­պես­զի ճա­նա­չի այդ սու­բյեկտ­նե­րի ան­կա­խու­թյու­նը, պետք է հար­գի նաև Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման և ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան ի­րա­վուն­քը և հիմք ըն­դու­նե­լով իր կող­մից ար­դեն ըն­դուն­ված ադր­բե­ջա­նա­կան կող­մի նա­խա­հար­ձակ լի­նե­լու հան­գա­ման­քը, ցու­ցա­բե­րի բա­վա­րար քա­ղա­քա­կան կամք և ճա­նա­չի նույն տա­րա­ծաշր­ջա­նում փաս­տա­ցիո­րեն և ի­րա­վա­կա­նո­րեն ինք­նո­րոշ­ված եր­րորդ սու­բյեկ­տի՝ Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը՝ դրա­նով դառ­նա­լով հա­րավ-կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում իս­կա­պես անվ­տան­գու­թյան և խա­ղա­ղու­թյան ա­ռաջ­նա­հերթ ե­րաշ­խա­վո­րը:
-ԵԱՀԿ ՄԽ ձևա­չա­փից զատ այլ հար­թակ ու­նե­նա­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներն ի­րա­տե­սա­կա՞ն են:
-Կոնֆ­լիկ­տի կար­գա­վոր­ման մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված և ըն­դուն­ված ձևա­չա­փի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի հա­մա­նա­խա­գահ­նե­րի փո­փո­խու­թյան կամ նոր դե­րա­կա­տար­նե­րի ներգ­րավ­ման ա­ռա­ջարկ­նե­րը հն­չում են ադր­բե­ջա­նա­կան կող­մից: Սա այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում ար­ված և ար­վող ամ­բողջ աշ­խա­տան­քը, ինչ­պես նաև հա­մա­նա­խա­գահ­նե­րի ջան­քե­րը կաս­կա­ծի տակ առ­նե­լու, ա­նար­գե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն է: Դա ուղ­ղա­կիո­րեն ցույց է տա­լիս, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ ադր­բե­ջա­կան կողմն օգ­տա­գոր­ծել է ժա­մա­նակ շա­հե­լով պա­տե­րազ­մի պատ­րաստ­վե­լու և պար­բե­րա­բար հար­ձակ­ման փոր­ձեր կա­տա­րե­լու նպա­տա­կով՝ ջու­րը գցե­լով կոնֆ­լիկ­տը խա­ղաղ ճա­նա­պար­հով լու­ծե­լու միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան բո­լոր ջան­քե­րը: Ադր­բե­ջա­նա­կան կող­մի այս ցի­նիկ գոր­ծե­լաո­ճը նաև ու­ղիղ ապ­տակ է ԵԱՀԿ ՄԽ-ի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րին: Դրա­նով ադր­բե­ջա­նա­կան կող­մը ցույց է տա­լիս, որ միջ­նորդ­ներն ան­կա­րող և ան­պի­տան սու­բյեկտ­ներ են, ո­րոնք որևէ կերպ չեն կա­րո­ղա­ցել կոնֆ­լիկտն իր շա­հե­րին հա­մա­պա­տաս­խան լու­ծել: Հետևա­պես, ադր­բե­ջա­նա­կան կող­մը նաև տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ օգ­տա­գոր­ծել է ԵԱՀԿ ՄԽ-ի հա­մա­նա­խա­գահ­նե­րին: Եվ այ­սօր կոնֆ­լիկ­տում ուղ­ղա­կիո­րեն ներգ­րա­վե­լով Թուր­քիա­յին՝ Ադր­բե­ջա­նը կոչ է ա­նում նրան դարձ­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րի կողմ, ո­րը միան­շա­նակ հան­դես է գա­լու թուրք-ադր­բե­ջա­նա­կան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան օգ­տին: Հետևա­պես՝ ե­թե ԵԱՀԿ ՄԽ-ի հա­մա­նա­խա­գահ եր­կր­ներն իս­կա­պես վա­խե­նա­լու և սա­կար­կե­լու որևէ բան չու­նեն, ա­պա Ադր­բե­ջա­նի՝ Թուր­քիա­ն բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում նե­րա­ռե­լու այս ա­ռա­ջար­կը պետք է ըն­դու­նեն որ­պես վի­րա­վո­րանք՝ ուղղ­ված ի­րենց պե­տու­թյուն­նե­րին: Սա ու­ղիղ մար­տահ­րա­վեր է, ո­րը նե­տել է Ադր­բե­ջա­նը ԵԱՀԿ ՄԽ-ի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րին: Իսկ այս հան­գա­ման­քը փաս­տարկ­ված հիմ­քեր է տա­լիս այդ եր­կր­նե­րին իս­կա­պես վե­րա­նա­յե­լու ի­րենց դիր­քո­րո­շումն Ար­ցա­խի վե­րա­բե­րյալ և վե­րա­բեր­մուն­քը հենց Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ: Ադր­բե­ջանն իր վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյամբ հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րին հիմ­քեր է տվել քն­նար­կե­լու Ար­ցա­խի ճա­նաչ­ման հար­ցը, ե­թե, ի­րոք, նրանց դիր­քո­րո­շում­նե­րը խտ­րա­կան չեն, ի­րենք էլ քա­ղա­քա­կան շահ ու կամք ու­նեն:
-Լավ­րո­վը շեշ­տում է Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ­նե­րի կամ ռազ­մա­կան դի­տորդ­նե­րի տե­ղա­կայ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Խա­ղա­ղա­պահ­նե­րի մա­սին խո­սում է նաև Թուր­քիան։ Կլի­նե՞ն խա­ղա­ղա­պահ­ներ, ի վեր­ջո, թե՞ ոչ։
-Այս հար­ցի վե­րա­բե­րյալ պետք է ճշգր­տում ա­նել. ար­դյո՞ք Ռու­սաս­տա­նը և Թուր­քիան խո­սում են միևնույն խա­ղա­ղա­պահ­նե­րի մա­սին, թե՞ նրան­ցից յու­րա­քան­չյու­րը նկա­տի ու­նի իր խա­ղա­ղա­պահ­նե­րին, և ու՞մ շա­հե­րից են բխում խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­ման ա­ռա­ջարկ­նե­րը: Թուր­քիա­յի կող­մից այս ա­ռա­ջարկն ուղ­ղա­կի հա­կատ­րա­մա­բա­նա­կան է: Ինչ­պե՞ս կա­րող է մի պե­տու­թյուն, որն իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով և կո­չե­րով ուղ­ղա­կիո­րեն նպաս­տում և մաս­նակ­ցում է կոնֆ­լիկ­տի գո­տում ա­րյու­նա­հե­ղու­թյա­նը, խա­ղաղ բնա­կիչ­նե­րի սպա­նու­թյա­նը, խո­սել խա­ղա­ղա­պահ­նե­րի մա­սին: Նրա պա­րա­գա­յում՝ դրանք ոչ թե խա­ղա­ղա­պահ­ներ, այլ ցե­ղաս­պան­ներ են լի­նե­լու: ՌԴ-ի պա­րա­գան այլ է: Սա­կայն մեր հի­շո­ղու­թյան մեջ դեռ պահ­պան­վել է ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի դե­րա­կա­տա­րու­թյու­նը և նշա­նա­կու­թյու­նը 90-ա­կան­նե­րի սկզ­բին, ինչ­պես նաև «Օ­ղակ» օ­պե­րա­ցիան ենք հի­շում: Այն­պես որ, այս տար­բե­րա­կը նույն­պես մեր­ժե­լի է: Կոնֆ­լիկ­տը կա­րե­լի է կանգ­նեց­նել այլ, ա­վե­լի պարզ և ար­դյու­նա­վետ մի­ջոց­նե­րով: Թուր­քիա­յի դեպ­քում՝ կոնֆ­լիկ­տին չխառն­վե­լու, ՌԴ-ի դեպ­քում Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման մի­ջո­ցով: Խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կա­յու­մը կոնֆ­լիկ­տի ոչ թե լուծ­մա­նը, այլ դրա կա­ռա­վար­մանն է ուղղ­ված, ին­չը հղի է բազ­մա­թիվ նոր սպառ­նա­լիք­նե­րով՝ կապ­ված Ար­ցա­խի ժո­ղովր­դի և տա­րա­ծաշր­ջա­նի ի­րա­կան խա­ղա­ղու­թյան և անվ­տան­գու­թյան հետ:
-«Ադր­բե­ջա­նը կողմ է խա­ղա­ղու­թյան հաս­տատ­մա­նը, բայց բա­նակ­ցու­թյուն­նե­րին պետք է նաև Թուր­քիան մաս­նակ­ցի»,- ա­սում է Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը: Դա որևէ կերպ թույլ տա­լը ի՞նչ կն­շա­նա­կի։
-Միան­շա­նակ է, որ Ար­ցա­խյան խնդ­րում ար­դեն իսկ չե­զո­քու­թյուն և ա­նա­չա­ռու­թյուն չցու­ցա­բե­րող Թուր­քիան չի կա­րող լի­նել չե­զոք և ա­նա­չառ միջ­նորդ: Թուր­քիա­յի ներգ­րա­վու­մը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­քում կն­շա­նա­կի քա­ղա­քա­կան առևտուր՝ հօ­գուտ Ադր­բե­ջա­նի: Թուր­քիա­յի ներգ­րավ­ման հա­մար որևէ օ­բյեկ­տիվ պատ­ճառ լի­նել չի կա­րող, ուս­տի Թուր­քիա­յի՝ որևէ ձևա­չա­փով կոնֆ­լիկ­տի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին ներգ­րա­վու­մը պետք է բա­ցառ­վի:
-Պարզ է՝ թե՛ Թուր­քիան, թե՛ ՌԴ-ն ցան­կա­նում են տա­րա­ծաշր­ջա­նում գե­րիշ­խող դիրք զբա­ղեց­նել։ Ո՞­րը պետք է լի­նի Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը:
-ՀՀ-ի դիր­քո­րո­շու­մը պետք է լի­նի այն, որ տա­րա­ծաշր­ջա­նի ազ­դե­ցու­թյան գո­տի­նե­րի բաշխ­ման կամ հա­վա­սա­րակ­շռ­ման գոր­ծում ոչ թե գոր­ծիք լի­նի, այլ ազ­դե­ցիկ գոր­ծոն դառ­նա, ին­չը ՀՀ-ն փայ­լուն կեր­պով ի­րա­կա­նաց­նում է այ­սօր՝ փաս­տա­ցիո­րեն պա­տե­րազ­մե­լով նաև տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան հա­մար: Ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան պատ­մա­կան փոր­ձը ցույց է տվել, որ Հայ­կա­կան պե­տու­թյան հաշ­վին ռուս-թուր­քա­կան սա­կար­կու­թյուն­ներ են ե­ղել, և ար­ցա­խյան խնդ­րի ար­մա­տը հենց այդ սա­կար­կու­թյուն­նե­րի ար­դյունքն է: Ե­թե ՌԴ-ն ի­րա­պես ձգ­տում է պահ­պա­նել և վե­րա­հաս­տա­տել իր գե­րիշ­խող դե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում և ա­ռաջ­նու­թյու­նը չզի­ջել Թուր­քիա­յին (ո­րը վեր­ջին տա­րի­նե­րին հա­ջո­ղեց կլա­նել Վրաս­տա­նը տն­տե­սա­կան, է­ներ­գե­տիկ ո­լոր­տով և հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րով, ինչ­պես նաև Ադր­բե­ջա­նը կլա­նեց քա­ղա­քա­կա­նա­պես, և այդ եր­կու պե­տու­թյուն­նե­րից ռու­սա­կան ռազ­մա­կան ներ­կա­յու­թյունն ուղ­ղա­կի դուրս մղ­վեց), ա­պա պետք է քաջ գի­տակ­ցի, որ իր միակ դաշ­նա­կի­ցը՝ Հա­յաս­տա­նը, ո­րը դեռ հա­վա­տում է ի­րեն և որ­տեղ նա դեռ ու­նի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյուն, պետք է դառ­նա հզոր պե­տու­թյուն նաև ռու­սա­կան կող­մի ա­ջակ­ցու­թյամբ: Ի դեմս Հա­յաս­տա­նի՝ հզոր դաշ­նա­կից ու­նե­նալն է միայն հա­րավ-կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում ՌԴ-ի դիր­քե­րի ամ­րու­թյան ե­րաշ­խի­քը: Ե­թե թույլ է Հա­յաս­տա­նը, թույլ է ՌԴ-ն այս տա­րա­ծաշր­ջա­նում, և հա­կա­ռա­կը: Որ­քան ՌԴ-ն դառ­նա գրա­վիչ և նպաս­տի իր դաշ­նակ­ցի հզո­րաց­մա­նը նաև այս պա­տե­րազ­մի շր­ջա­նում, ինչն ի­րա­կան փոր­ձա­քար է ՀՀ-ՌԴ դաշ­նակ­ցա­յին-ռազ­մա­վա­րա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մար, այն­քան կմե­ծա­նա ոչ թե տա­րա­ծաշր­ջա­նից նրա դուրս­մղ­ման հե­ռան­կա­րը, այլ հա­կա­ռա­կը: ՌԴ-ն պետք է քաջ գի­տակ­ցի, որ հայ­կա­կան պե­տու­թյան դեմ ուղղ­ված թուրք-ադր­բե­ջա­նա­կան-ա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազ­մը շատ ա­րագ պրո­յեկտ­վե­լու է դե­պի Հյու­սի­սա­յին Կով­կաս, այ­սինքն՝ ան­մի­ջա­պես իր պե­տա­կան տա­րածք: Վեր­ջին օ­րե­րին Չեչ­նիա­յում սի­րիա­ցի ա­հա­բե­կիչ­նե­րի վնա­սա­զեր­ծու­մը դրա ու­ղիղ ա­հա­զանգն է:


Զրույցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 11409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ