«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռազ­մի դաշ­տում է ո­րոշ­վե­լու, թե ինչ են բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի ար­դ­յուն­քում ֆիք­սե­լու մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը հա­կա­մար­տող կող­մե­րի հա­մար

Ռազ­մի դաշ­տում է ո­րոշ­վե­լու, թե ինչ են բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի ար­դ­յուն­քում ֆիք­սե­լու մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը հա­կա­մար­տող կող­մե­րի հա­մար
16.10.2020 | 00:39

Մեկ օր­վա ըն­թաց­քում ըն­դա­մե­նը մի քա­նի ժամ­վա տար­բե­րու­թյամբ ե­րեք բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ու հն­չեղ ի­րա­դար­ձու­թյուն­ներ տե­ղի ու­նե­ցան։ Հաս­կա­նա­լի է‚ որ մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ նման զու­գա­դի­պու­թյուն­ներ գրե­թե չեն լի­նում։


Նախ Կրեմ­լին մերձ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հար­ցազ­րույց տվեց Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը։ Ընդ ո­րում, ե­րեք լրագ­րող­նե­րից եր­կու­սը հայ էին։ Հար­ցազ­րույ­ցի ըն­թաց­քում Լավ­րո­վը շատ բաց խո­սեց, ին­չը այն­քան էլ հա­ճախ չի պա­տա­հում դի­վա­նա­գետ­նե­րի դեպ­քում։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը հայ­տա­րա­րեց, որ թեև հրա­դա­դա­րի մա­սին հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագր­վել է Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ մեծ հա­ջո­ղու­թյուն է, որ Ռու­սաս­տա­նը կա­րո­ղա­ցել է, ա­վե­լի շուտ, ստի­պել է թեժ մար­տե­րի մեջ գտն­վող կող­մե­րին նս­տեց­նել բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ։ Ըստ էու­թյան‚ Լավ­րովն ար­ձա­նագ­րեց, որ միայն Ռու­սաս­տա­նը կա­րող էր նման բան ա­նել։ ՈՒ պա­տա­հա­կան չէր, որ հա­տուկ նշեց ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի դե­րը՝ շեշ­տե­լով, որ վեր­ջինս հե­ռա­կա ներ­կա է այդ հան­դիպ­մա­նը, քա­նի որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում մի քա­նի ան­գամ կապ­վել և զրու­ցել է ՌԴ նա­խա­գա­հի հետ։


Լավ­րովն իր հար­ցազ­րույ­ցում բա­ցեց այն ակն­կա­լիք­նե­րը, որ ու­նի ռու­սա­կան կող­մը։ Ար­ձա­նագր­վեց, որ ձեռք­բեր­վա­ծը միայն հու­մա­նի­տար հրա­դա­դա­րի մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն չէ, այլ պա­րու­նա­կում է փոխ­կա­պակց­ված եր­կու բլոկ՝ ան­ժամ­կետ զի­նա­դա­դար և ա­մե­նա­կարևո­րը՝ կող­մե­րին պար­տադր­վում է ան­մի­ջա­պես զի­նա­դա­դա­րին զու­գա­հեռ սկ­սել ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րի շուրջ։ Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, թե այս եր­կու կե­տե­րը ոչ թե բխում են մե­կը մյու­սից, այլ պար­տադր­ված են կող­մե­րին, որ ա­ռանց բա­նակ­ցու­թյուն­նե­րի զի­նա­դա­դար չի էլ կա­րող լի­նել։ Այն, ինչ ա­սաց Լավ­րո­վը (5+2 բա­նաձևի հի­շա­տա­կու­մը) ոչ մի նո­րու­թյուն չէր պա­րու­նա­կում, դա ար­դեն 12-13 տա­րի բա­նակ­ցա­յին սե­ղա­նին դր­ված Մադ­րի­դյան սկզ­բունք­ներն էին՝ ճա­նա­պար­հա­յին քար­տե­զով։ Բո­լո­րը հաս­կա­ցան, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը սկս­վում են մի կե­տից, ին­չը որ­քան էլ տհաճ հն­չի շա­տե­րի հա­մար, եր­կու, իսկ հե­տա­գա­յում նաև հինգ ա­զա­տագր­ված տա­րածք­ներն Ադր­բե­ջա­նին հանձ­նելն է։ Ինչ-որ փու­լում պետք է նաև քն­նարկ­վի Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման հար­ցը։


Լավ­րո­վը չա­սաց ի­հար­կե, որ գլ­խա­վոր խն­դի­րը հենց ինք­նո­րոշ­ման հարցն է։ Հա­յաս­տա­նի թե՛ նախ­կին, թե՛ ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րը նշում են, որ Ադր­բե­ջա­նը ոչ թե «կար­գա­վի­ճակ՝ տա­րածք­նե­րի դի­մաց» բա­նաձևն է կի­րա­ռում, այլ «խա­ղա­ղու­թյուն՝ տա­րածք­նե­րի դի­մաց»։ Փաս­տո­րեն, Ադր­բե­ջա­նը որևէ կերպ չի ըն­դու­նում, որ Ար­ցա­խը կա­րող է ինք­նո­րոշ­վել Ադր­բե­ջա­նից դուրս։ Այս­տեղ է ա­մե­նագլ­խա­վոր տա­րա­ձայ­նու­թյու­նը, և հաս­կա­նա­լի չէ, թե հա­նուն ին­չի պետք է Հա­յաս­տա­նը կա­տա­րի տա­րած­քա­յին զի­ջում­ներ։
Մի քա­նի ժամ­վա տար­բե­րու­թյամբ երկ­րորդ ա­ռանց­քա­յին ի­րա­դար­ձու­թյու­նը գրանց­վեց. հայ­տա­րար­վեց, որ հա­տուկ ու­ղեր­ձով հան­դես է գա­լու ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Վեր­ջինս իր ու­ղեր­ձում մի փոքր էքս­կուրս կա­տա­րեց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի վեր­ջին 2,5 տար­վա պատ­մու­թյան շուրջ։ Հիմ­նա­կան թեզն այն էր, որ Ադր­բե­ջա­նը որ­դեգ­րել է «խա­ղա­ղու­թյուն՝ տա­րածք­նե­րի դի­մաց» սկզ­բուն­քը և տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րը կետ առ կետ բե­րել է այս բա­նաձևին։ Բնա­կա­նա­բար, Նի­կոլ Փա­շի­նյա­նը Նի­կոլ Փա­շի­նյան չէր լի­նի, ե­թե չշեշ­տեր, թե ինչ­պի­սի ծանր ժա­ռան­գու­թյուն է ստա­ցել նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից։ Եվ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը ոչ թե ի­րենց բաց­թո­ղումն է, այլ նախ­կին­նե­րի ձա­խո­ղում­նե­րի հետևան­քը։ Նկա­րագ­րե­լով ի­րա­վի­ճա­կը՝ ա­ռա­ջին ան­գամ հրա­պա­րա­կավ աս­վեց, որ ադր­բե­ջան­ցի­նե­րի ա­ռաջ քա­շած բա­նաձևը՝ «տա­րածք­ներ ոչն­չի դի­մաց», մեզ ձեռն­տու չէ, ուս­տի ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­ժար­վել է նման կե­տի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րից, ին­չի պատ­ճա­ռով Ադր­բե­ջա­նը ո­րո­շել է հար­ցը լու­ծել պա­տե­րազ­մի մի­ջո­ցով։


ՀՀ վար­չա­պետն ա­ռա­ջին ան­գամ խոս­տո­վա­նեց, որ ո­րո­շա­կի ան­հա­ջո­ղու­թյուն­ներ կան նաև ռազ­մա­ճա­կա­տում։ Եվ ա­մե­նա­հե­տաքր­քիրն այն էր, թե ի վեր­ջո ինչ ծրա­գիր է ներ­կա­յաց­վե­լու, և ինչ ծրա­գիր կա։ Գործ­նա­կա­նում որևէ ծրա­գիր չներ­կա­յաց­վեց։ Վար­չա­պետն ար­ձա­նագ­րեց, որ «խա­ղա­ղու­թյուն տա­րածք­նե­րի դի­մաց» օ­րա­կար­գով բա­նակ­ցու­թյուն­նե­րի Հա­յաս­տա­նը չի մաս­նակ­ցում ու չի մաս­նակ­ցե­լու և շա­րու­նա­կե­լու է պա­տե­րազ­մը։ Սա­կայն այս­տեղ հարց է ա­ռա­ջա­նում՝ այդ դեպ­քում ին­չու են ստո­րագր­վել մոս­կո­վյան հա­մա­ձայ­նագ­րի եր­րորդ և չոր­րորդ կե­տե­րը, ո­րոնք հենց վե­րա­բե­րում են բա­նակ­ցու­թյուն­նե­րի վերս­կս­ման հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րին, ընդ ո­րում՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ձևա­չա­փով, ա­ռանց Ար­ցա­խի մաս­նակ­ցու­թյան։ Չի բա­ցառ­վում, որ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով Ադր­բե­ջա­նը փոր­ձել է Թուր­քիան նույն­պես մտց­նել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի մեջ։ Վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյու­նից պարզ դար­ձավ, որ մենք ցան­կա­նում ենք բա­նակ­ցել, սա­կայն Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը կամ հար­ցի լուծ­ման՝ պաշ­տո­նա­կան Բաք­վի ըն­կա­լում­նե­րը, ո­րին բա­վա­կա­նին լո­յալ են վե­րա­բեր­վում միջ­նորդ­նե­րը, Հա­յաս­տա­նի հա­մար ըն­դու­նե­լի չեն։ Ըն­դու­նե­լի չեն ան­գամ ռազ­մա­կան ճն­շում­նե­րի ներ­քո։ Փաս­տո­րեն, աս­վեց, որ Հա­յաս­տանն առ­կա օ­րա­կար­գով չի բա­նակ­ցե­լու. ըստ էու­թյան, ակ­նարկ­վեց, որ պետք է բեր­վի հար­ցի լուծ­ման նոր փաս­տա­թուղթ՝ կազմ­ված նոր սկզ­բունք­նե­րի հի­ման վրա։


Եր­րորդ կարևոր ի­րա­դար­ձու­թյու­նը, ո­րին նույն օրն ա­կա­նա­տես ե­ղանք, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ու­ղերձն էր։ Իր խոս­քում Ար­ցա­խի ղե­կա­վա­րը նշեց, որ թշ­նա­մին ու­նի ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­ներ ռազ­մա­ճա­կա­տում, և ըստ էու­թյան, էլ ա­վե­լի խո­րաց­րեց մո­բի­լի­զա­ցիա­յի աս­տի­ճա­նը՝ դի­մե­լով հա­մայն հա­յու­թյանն ու աշ­խար­հաս­փյուռ ար­ցախ­ցի­նե­րին ու կոչ ա­րեց վե­րա­դառ­նալ, պաշտ­պա­նել հայ­րե­նի սահ­ման­նե­րը։ Նա, օր­հա­սա­կան ան­վա­նե­լով ի­րա­վի­ճա­կը, ըն­դգ­ծեց, որ ոչ միայն ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն է պետք, այլև ֆի­զի­կա­կան մաս­նակ­ցու­թյուն պա­տե­րազ­մին։


Մի քա­նի ժամ­վա ըն­թաց­քում վե­րոն­շյալ ե­րեք ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը նոր ի­րա­վի­ճակ բա­ցա­հայ­տե­ցին.
ա) ռազ­մա­ճա­կա­տում ի­րա­վի­ճա­կը բա­վա­կա­նին բարդ է և օր­հա­սա­կան,
բ) բա­նակ­ցու­թյուն­նե­րի օ­րա­կար­գը հայ­կա­կան կող­մի հա­մար գրե­թե կա­պի­տու­լյա­ցիա է ներ­կա­յաց­նում
գ) պարզ­վեց, որ Հա­յաս­տա­նը չի ըն­դու­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րի առ­կա օ­րա­կար­գը, սա­կայն նոր օ­րա­կարգ գո­յու­թյուն չու­նի։
Սա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նը սպառ­նում է տա­պա­լել բա­նակ­ցու­թյուն­նե­րը և փոր­ձում է մե­ծաց­նել իր խա­ղադ­րույք­նե­րը, բա­նակ­ցա­յին ռե­սուր­սը՝ ստի­պե­լով միջ­նորդ­նե­րին այլ տար­բե­րակ­ներ ա­ռա­ջար­կել և նվա­զեց­նել Ադր­բե­ջա­նի նկր­տում­նե­րը։
Այս հա­մա­տեքս­տում հայ­կա­կան կող­մը ակ­տի­վաց­րել է մեկ այլ օ­րա­կարգ՝ Ար­ցա­խի ճա­նաչ­ման օ­րա­կար­գը։ Ըստ էու­թյան, ե­թե միայն Հա­յաս­տա­նը ճա­նա­չի Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, ա­ռանձ­նա­պես ի­րա­վի­ճակ չի փո­խի, բա­ցի այն, որ այդ­պի­սով հայ­տա­րար­վում է, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ձևա­չափն ա­նի­մաստ էր մինչ օրս գոր­ծել։ Այլ հարց է, ե­թե Ար­ցա­խի ճա­նա­չու­մը ար­ձա­նագր­վի նաև այլ եր­կր­նե­րի, ա­ռա­վել ևս Մինս­կի խմ­բի ան­դամ երկ­րի կող­մից։ Այս ա­ռու­մով հե­տաքր­քիր է, որ Ֆրան­սիա­յի խոր­հր­դա­րա­նի ստո­րին պա­լա­տի օ­րա­կարգ են փոր­ձում մտց­նել Ար­ցա­խի ճա­նաչ­ման հար­ցը։ Ի­հար­կե, այն փաս­տը, որ այս խն­դի­րը հա­սել է ա­մե­նաազ­դե­ցիկ եր­կր­նե­րից մե­կի խոր­հր­դա­րա­նի օ­րա­կարգ, ո­րո­շա­կիո­րեն խառ­նում է խա­ղա­քար­տե­րը։ ՈՒ պա­տա­հա­կան չէ, որ Ա­լիևն իր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում հա­տուկ շեշ­տել է, որ ե­թե որևէ եր­կիր ըն­դու­նի Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, Ադր­բե­ջանն ան­մի­ջա­պես կչե­ղար­կի այդ երկ­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Բնա­կան է, որ այդ կան­խար­գե­լիչ հայ­տա­րա­րու­թյունն իր ազ­դե­ցու­թյու­նը թող­նում է քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա։


Այս­տեղ նկա­տենք, որ ՀՀ ո­րոշ քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­ներ պն­դում են, որ ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար է դնել Ար­ցա­խի՝ Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վոր­ման հար­ցը։ Այդ պա­րա­գա­յում ի­րա­վի­ճակն էլ ա­վե­լի կխճճ­վի, ընդ ո­րում, այս­տեղ ոչ միան­շա­նակ դիր­քում կհայ­տն­վի Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րից մե­կը՝ Ռու­սաս­տա­նը, ո­րը խն­դիր­ներ կու­նե­նա, քա­նի որ Հա­յաս­տա­նը կհայ­տա­րա­րի, որ Ար­ցախն իր տա­րածքն է, ու ՀԱՊԿ-ը պար­տա­վոր է պաշտ­պա­նել Հա­յաս­տանն ադր­բե­ջա­նա­կան կամ թուր­քա­կան ոտ­նձ­գու­թյուն­նե­րից։ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի միա­վոր­ման վտան­գը կա­րող է ստի­պել շա­տե­րին կան­խար­գե­լիչ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել՝ Հա­յաս­տա­նին բա­վա­րա­րե­լու և ա­վե­լորդ գլ­խա­ցա­վան­քից ի­րենց ա­զա­տե­լու հա­մար։ Փաս­տո­րեն, Հա­յաս­տա­նը կա­րող է խա­ղար­կել Ղրի­մի տար­բե­րա­կը, ին­չը դժ­վար թե ՌԴ-ի սր­տով լի­նի։


Հա­յաս­տա­նը ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան հնարք­ներ բա­նեց­նե­լու, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում բե­կում մտց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի։ Սա­կայն պարզ է, որ Հա­յաս­տանն ինչ էլ ա­սի, բա­նակ­ցու­թյուն­ներն ար­ձա­նագ­րե­լու են ռազ­մա­ճա­կա­տում առ­կա ի­րա­վի­ճա­կը, ե­ղած շփ­ման գծե­րը։ Եվ ա­մե­նա­մեծ խն­դիրն այն է, որ քա­ղա­քա­կան ա­մե­նա­տար­բեր մո­դի­ֆի­կա­ցիա­նե­րին, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, բաց և փակ բա­նակ­ցու­թյուն­նե­րին զու­գա­հեռ ա­ռա­ջին պլա­նում լի­նե­լու է պա­տե­րազ­մը։ Ռազ­մի դաշ­տում է ո­րոշ­վե­լու, թե ինչ են, ի վեր­ջո, բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ֆիք­սե­լու մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը հա­կա­մար­տող կող­մե­րի հա­մար։


Ա­մեն դեպ­քում նաև հար­ցա­կա­նի տակ է՝ ար­դյոք Հա­յաս­տա­նի այ­սօր­վա պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շումն ու վար­քա­գի­ծը նա­խօ­րոք հա­մա­ձայ­նեց­վա՞ծ է ե­ղել շա­հագր­գիռ ո­րոշ գոր­ծըն­կեր եր­կր­նե­րի հետ‚ ո­րոնց իր ու­ղեր­ձում հի­շա­տա­կել էր ՀՀ վար­չա­պե­տը՝ ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նե­լով նրանց գոր­ծու­նեու­թյան հա­մար։ Նաև պարզ չէ‚ թե ար­դյոք ի­րա­վի­ճա­կի վրա ազ­դե­ցու­թյուն թող­նու՞մ է այն փաս­տը‚ որ Ադր­բե­ջա­նը‚ ըստ էու­թյան‚ ուղ­ղա­կիո­րեն գրո­հել է ՀԱՊԿ-ի ան­դամ հան­դի­սա­ցող Հա­յաս­տա­նի տա­րած­քում տե­ղա­կայ­ված ռազ­մա­կան թի­րախ­նե­րի վրա‚ և ար­դյոք այս հան­գա­ման­քը նոր ռե­սուրս­ներ չի՞ ստեղ­ծում առ­կա ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նի հա­մար։ Այս ա­ռու­մով կա­րող է ա­ռա­վել քան ա­ռար­կա­յա­կան բնույթ ու­նե­նալ Վլա­դի­միր Պու­տի­նի և Ռե­ջեբ Թա­յիփ Էր­դո­ղա­նի ա­ռա­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ի վեր։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 8799

Մեկնաբանություններ