Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աշխար­հը ե՞րբ և ու՞մ կսկ­սի պատ­ժել Ար­ցա­խի դեմ այ­սօր­վա պա­տե­րազ­մի հա­մար

Աշխար­հը ե՞րբ և ու՞մ կսկ­սի պատ­ժել Ար­ցա­խի դեմ այ­սօր­վա պա­տե­րազ­մի հա­մար
16.10.2020 | 00:43

(Նախորդ մասը)

Բայց դա դեռ ա­մեն ին­չը չէ։ Գեր­մա­նա­կան «Ֆրանկ­ֆուր­տեր Ալ­գե­մայ­նե ցայ­տունգ» (FAZ) թեր­թը տպագ­րել է Ռայն­հարդ Ֆե­զե­րի «Կով­կա­սի հա­կա­մար­տու­թյու­նը կա­րող է պոկ­վել Մոսկ­վա­յից» մեկ­նա­բա­նու­թյու­նը։ Ա­հա Ֆե­զե­րի հիմ­նա­կան դրույթ­նե­րը.
1) Ռու­սաս­տա­նը կորց­րել է Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան վրա ազ­դե­լու լծակ­նե­րը,
2) հա­կա­մար­տու­թյան լուծ­ման բա­նա­լին Մոսկ­վա­յի ձեռ­քում չէ,
3) հա­կա­մար­տու­թյա­նը Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյու­նը և ԱՄՆ-ի մի կողմ քաշ­ված լի­նե­լը ու­ժե­ղաց­նում են լար­վա­ծու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում,
4) Վա­շինգ­տո­նի և Մոսկ­վա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կա­րող էր կան­խել լար­վա­ծու­թյան ու­ժե­ղա­ցու­մը։ Բայց ԱՄՆ-ը ներ­կա չէ այդ գոր­ծըն­թա­ցում։
Ֆե­զե­րը գրում է. «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­մար սկս­ված ա­ռա­ջին պա­տե­րազ­մից (ո­րը հա­ջող­վեց դա­դա­րեց­նել Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դու­թյամբ հրա­դա­դա­րի շնոր­հիվ) հե­տո 26 տար­վա ըն­թաց­քում զենքն այդ տա­րա­ծաշր­ջա­նում եր­բեք չի լռել։ Բայց, մինչև մի շա­բաթ ա­ռաջ բռնկ­ված մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, մի­ջազ­գա­յին միջ­նորդ­նե­րին միշտ հա­ջող­վել է կան­խել նոր պա­տե­րազ­մը նույ­նիսկ երբ գրե­թե ա­մե­նօ­րյա մի­ջա­դե­պե­րը վե­րա­ճում էին խո­շոր ընդ­հա­րում­նե­րի։ Այժմ ադր­բե­ջան­ցի­ներն ու հա­յե­րը դա­ժան մար­տեր են մղում ճա­կա­տի ողջ եր­կայն­քով՝ օգ­տա­գոր­ծե­լով ի­րենց բա­նակ­նե­րի ողջ զի­նա­նո­ցը։ Զին­ված պայ­քար է ըն­թա­նում ա­ռա­վե­լա­պես հա­յե­րով բնա­կեց­ված, բայց խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ին միաց­ված տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար, որն ա­ռա­ջին պա­տե­րազ­մից հե­տո գտն­վում էր հա­յե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու մա­սին ԱՄՆ-ի, Ֆրան­սիա­յի և ՌԴ-ի նա­խա­գահ­նե­րի հա­մա­տեղ կո­չին ան­ցած շա­բաթ­նե­րին ոչ ոք չան­սաց։ Դեռ մինչև վեր­ջերս նման բան պատ­կե­րաց­նելն անհ­նար կլի­ներ։ Չորս տա­րի ա­ռաջ Ռու­սաս­տանն ու ԱՄՆ-ը հա­մա­տեղ ջան­քե­րով կա­րո­ղա­ցան ա­րա­գո­րեն վերջ դնել հա­յե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի միջև 90-ա­կան­նե­րից այս կողմ ա­մե­նա­կա­տա­ղի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ 2016 թ. պա­տե­րազ­մը տևեց 4 օր և 200 կյանք տա­րավ։ Բայց այն ժա­մա­նա­կից հե­տո շատ բան է փոխ­վել ոչ միայն Հա­յաս­տա­նում և Ադր­բե­ջա­նում, այլև մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում։ Այդ եր­կու հան­գա­մանք­նե­րը փոք­րիկ, տն­տե­սա­պես անն­շա­նակ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար մղ­վող պա­տե­րազ­մը վե­րա­ծում են քա­ղա­քա­կան հիմ­նախ­նդ­րի, ո­րը կա­րող է լր­ջո­րեն ազ­դել Հա­րա­վա­յին Կով­կա­սի սահ­ման­նե­րից դուրս առ­կա ի­րադ­րու­թյան վրա»։


Այս­տեղ հար­կա­վոր է կանգ առ­նել ու մեկ­նա­բա­նել, ճշ­տել Ֆրե­զե­րի գրա­ծը։ Գլ­խա­վորն այն է, որ 1994 թ. պա­տե­րազ­մի ա­վար­տը չէր նշա­նա­կում ընդ­հան­րա­պես մար­տա­կան հա­կա­մար­տու­թյան ա­վարտ։ Զի­նա­դա­դա­րը կնք­վել է, բայց հա­յե­րի տա­րած­քա­յին ձեռք­բե­րում­նե­րը չեն ճա­նաչ­վել Ադր­բե­ջա­նի կող­մից, չնա­յած նրա պար­տու­թյա­նը։ 1994 թ. այդ պար­տու­թյու­նը ռազ­մա­վա­րա­կան բնույթ չու­ներ։ Այդ­պի­սի ի­րա­վի­ճա­կը նշա­նա­կում էր պա­տե­րազ­մի դա­դար, և կող­մե­րի հաշ­տու­թյու­նը պահ­պան­վում էր, քա­նի դեռ դա ձեռն­տու էր նրանց։ Միևնույն ժա­մա­նակ նկա­տե­լի է, որ գեր­մա­նա­ցի հե­ղի­նա­կը փոր­ձում է մե­ծաց­նել ԱՄՆ-ի դե­րը, ին­չը շա­տե­րին չէր հա­ջող­վում մինչև 2005-06 թթ., երբ աս­պա­րե­զում հայ­տն­վեց «թուր­քա­կան փե­սա» Մե­թյու Բրայ­զան՝ Մինս­կի խմ­բի ա­մե­րի­կա­ցի հա­մա­նա­խա­գա­հի դե­րում, և ԱՄՆ-ը պար­զա­պես դար­ձավ Թուր­քիա­յի և «Բաք­վի հան­րա­պե­տու­թյան» ցան­կու­թյուն­նե­րի խո­սա­փող։ Ֆե­զերն ա­սում է. «Այժմ ադր­բե­ջան­ցի­ներն ու հա­յե­րը դա­ժան մար­տեր են մղում ճա­կա­տի ողջ եր­կայն­քով՝ օգ­տա­գոր­ծե­լով ի­րենց բա­նակ­նե­րի ողջ զի­նա­նո­ցը»։ Դա ևս ճիշտ չէ։ Մար­տերն ըն­թա­նում են ոչ թե «ճա­կա­տի ողջ եր­կայն­քով», այլ խիստ սահ­մա­նա­փակ շր­ջա­նում, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուր­ջը, բայց չեն շո­շա­փում հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­գի­ծը Ար­ցա­խից դե­պի հյու­սիս և հա­րա­վում՝ Նա­խիջևա­նի շր­ջա­նում։ Սխալ է նաև Ֆե­զե­րի այն պն­դու­մը, թե մար­տե­րի ըն­թաց­քում կող­մերն այժմ «օգ­տա­գոր­ծում են ի­րենց բա­նակ­նե­րի ողջ զի­նա­նո­ցը»։ Հենց ողջ զի­նա­նո­ցը չի օգ­տա­գործ­վում։ Ընդ­հա­կա­ռա­կը, ա­ռանց ո­րո­շա­կիաց­նե­լու կա­րե­լի է ա­սել, որ սպա­ռա­զի­նու­թյան կի­րառ­ման տե­սան­կյու­նից էլ հա­կա­մար­տու­թյու­նը բա­վա­կան սահ­մա­նա­փակ բնույթ ու­նի։ Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չու­նեն սահ­մա­նա­փա­կում­ներ չու­նե­ցող ան­հաշտ պայ­քա­րի բնույթ։


Այ­նու­հետև Ֆե­զե­րը գրում է հա­կա­մար­տու­թյու­նում Ռու­սաս­տա­նի դե­րի մա­սին. «Մինչև այժմ Ռու­սաս­տա­նը ե­ղել է այդ հա­կա­մար­տու­թյան ար­տա­քին վճ­ռո­րոշ գոր­ծո­նը։ Մոսկ­վան շա­հագր­գռ­ված չի ե­ղել նրա կար­գա­վոր­մամբ, բայց այն օգ­տա­գոր­ծել է տա­րա­ծաշր­ջա­նում իր ազ­դե­ցու­թյունն ամ­րապն­դե­լու հա­մար։ Իր եր­կու գլ­խա­վոր թշ­նա­մի­նե­րի՝ Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի միջև սեղմ­ված լի­նե­լու պատ­ճա­ռով Հա­յաս­տա­նի հա­մար Մոսկ­վա­յի պաշտ­պա­նու­թյու­նը անվ­տան­գու­թյան միակ ե­րաշ­խիքն էր։ Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում Կրեմ­լը Հա­յաս­տա­նին հի­շեց­նում էր այդ կախ­վա­ծու­թյան մա­սին։ Միա­ժա­մա­նակ Ռու­սաս­տա­նը զենք էր տրա­մադ­րում Ադր­բե­ջա­նին՝ փոր­ձե­լով այդ­պի­սով պահ­պա­նել կաս­կա­ծե­լի հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը, ին­չը եր­կու կող­մե­րին ստի­պում էր հաշ­վի առ­նել ռու­սա­կան շա­հե­րը։ Եր­կար ժա­մա­նակ դա գոր­ծում էր հա­ջո­ղու­թյամբ։ Ռու­սաս­տա­նին չի կա­րե­լի մե­ղադ­րել, որ նա ար­հես­տա­կա­նո­րեն պահ­պա­նում էր հա­կա­մար­տու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում վե­րահս­կե­լի ան­կա­յու­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան մի­ջո­ցով, ինչ­պես դա ԽՍՀՄ-ի տրո­հու­մից հե­տո տե­ղի էր ու­նե­նում մյուս ազ­գա­մի­ջյան հա­կա­մար­տու­թյուն­նե­րի դեպ­քում։ Ե­թե կա նման հա­կա­մար­տու­թյան լուծ­ման բա­նա­լի, ա­պա այն ոչ թե Մոսկ­վա­յի, այլ հա­կա­մար­տող ժո­ղո­վուրդ­նե­րի ձեռ­քին է։ Նրանց հա­կա­մար­տու­թյան ար­մատ­նե­րը հաս­նում են պատ­մու­թյան խոր­քե­րը»։ Այս­պի­սով, Ֆե­զե­րը միա­ժա­մա­նակ պն­դում է և այն, որ Ռու­սաս­տա­նը ե­ղել է այդ հա­կա­մար­տու­թյան վճ­ռո­րոշ գոր­ծո­նը, և այն, որ այդ հա­կա­մար­տու­թյան լուծ­ման բա­նա­լի Մոսկ­վան չու­նի։ Ռու­սաս­տա­նը չէր կա­րող լու­ծել հա­կա­մար­տու­թյու­նը, բայց ո­րոշ հա­վա­սա­րակշ­ռու­թյուն էր ստեղ­ծում հա­կա­մար­տող կող­մե­րի միջև, ո­րով հա­կա­մար­տու­թյու­նը չէր դա­դա­րում, բայց և թույլ չէր տր­վում, որ այն վե­րա­դառ­նա թեժ փու­լին։ Առ­կա պայ­ման­նե­րում հա­կա­մար­տու­թյու­նը չի կա­րող լուծ­վել, բայց կա­րող է կա­սեց­վել հեր­թա­կան հրա­դա­դա­րով։ Մի՞­թե սա տի­պիկ ա­մե­րի­կա­մետ ե­րես­պաշ­տու­թյուն չէ հենց այն տե­սան­կյու­նից, որ հե­ղի­նա­կը մի­տում­նա­վոր կեր­պով ստում է կար­գա­վոր­ման գոր­ծում Մոսկ­վա­յի շա­հագր­գռ­ված չլի­նե­լու կամ այն մա­սին, թե իբր Մոսկ­վան «այլևս բա­նա­լի չու­նի» տա­րա­ծաշր­ջա­նում ի­րադ­րու­թյու­նը կա­ռա­վա­րե­լու հա­մար։ Ի­րա­կա­նում 2001 թվա­կա­նից ՌԴ-ն այդ­պես է «կոո­պե­րա­ցիա կազ­մել» Ի­րա­նի հետ, և այդ եր­կու­սին ձեռն­տու չեն Այ­սր­կով­կա­սում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բռն­կում­նե­րը։ Բայց այ­սօր մենք ՌԴ-ի կամ Ի­րա­նի շա­հե­րի մա­սին չէ, որ գրում ենք։
Ֆե­զերն այ­նու­հետև պն­դում է, որ ներ­կա­յիս մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն սկս­վել են Թուր­քիա­յի մի­ջամ­տու­թյամբ հա­վա­սա­րակշ­ռու­թյան խախտ­ման պատ­ճա­ռով։ «Ա­մե­նից հա­վա­նա­կանն է, որ Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյու­նը վճ­ռա­կան գոր­ծոն է դար­ձել, որ Ա­լիևը փոր­ձի ի­րա­կա­նաց­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը հետ նվա­ճե­լու մա­սին շատ տա­րի­ներ հն­չող իր սպառ­նա­լի­քը։ Նա տե­ղի է տա­լիս նաև ներ­քա­ղա­քա­կան ճնշ­մա­նը. հու­լի­սյան բա­խում­նե­րից հե­տո Բաք­վում ե­ղան զանգ­վա­ծա­յին ցույ­ցեր, ո­րոնց մաս­նա­կից­նե­րը պա­տե­րազ­մե­լու կո­չեր էին ա­նում։ Դիկ­տա­տո­րա­կան վար­չա­կար­գը դժ­վա­րու­թյամբ կա­րո­ղա­ցավ նրանց վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­նել։ Ադր­բե­ջա­նին թուր­քա­կան օգ­նու­թյան պատ­ճա­ռով Ռու­սաս­տա­նը կորց­րեց եր­կու կող­մե­րի վրա ազ­դե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը։ Պարզ չէ, թե ինչ նկա­տա­ռում­նե­րով է Էր­դո­ղա­նը պաշտ­պա­նում ծա­վա­լա­պաշ­տու­թյու­նը։ Գու­ցե կարճ ժա­մա­նա­կով նա դրա­նով ու­շադ­րու­թյու­նը շե­ղի այլ խն­դիր­նե­րից։ Բայց վտանգ կա, որ Սի­րիա­յից ու Լի­բիա­յից հե­տո եր­րորդ ճա­կա­տում ուղ­ղա­կի հա­կա­մար­տու­թյան մեջ կմտ­նի Մոսկ­վա­յի հետ»։


Ղա­րա­բա­ղյան վեր­ջին պա­տե­րազ­մում ռու­սա­կան դիր­քո­րոշ­ման մա­սին Ֆե­զե­րը գրել է. «Մինչև հի­մա ռու­սա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը բա­ցեի­բաց չի կանգ­նել Հա­յաս­տա­նի կող­քին. եր­կու տա­րի ա­ռաջ խա­ղաղ հե­ղա­փո­խու­թյամբ իշ­խա­նու­թյան ե­կած երևա­նյան կա­ռա­վա­րու­թյան հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լար­ված են։ Բայց ե­թե Հա­յաս­տանն իս­կա­պես ծանր դրու­թյան մեջ հայ­տն­վի, Ռու­սաս­տա­նը, որն այն­տեղ ռազ­մա­բա­զա ու­նի, կբախ­վի ընտ­րու­թյան. նրա կող­մը բռ­նի՞, թե՞ ի­րեն ներ­կա­յաց­նի որ­պես թույլ դաշ­նա­կից»։ Այս­տեղ նշենք, որ հոկ­տեմ­բե­րի 7-ին Պու­տի­նը հայտ­նել է ըն­թա­ցիկ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան առն­չու­թյամբ Ռու­սաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը։ Մաս­նա­վո­րա­պես, նա ա­սել է. «Ինչ­պես հայտ­նի է, Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ-ի ան­դամ է, և այդ պայ­մա­նագ­րի շր­ջա­նակ­նե­րում մենք ո­րո­շա­կի պար­տա­վո­րու­թյուն­ներ ու­նենք Հա­յաս­տա­նի ա­ռաջ։ Բայց ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ի մեծ ցավ մեզ, մինչև այժմ շա­րու­նակ­վում են։ Դրանք ըն­թա­նում են ոչ Հա­յաս­տա­նի տա­րած­քում։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է այդ պայ­մա­նագ­րի շր­ջա­նակ­նե­րում Ռու­սաս­տա­նի կող­մից իր պայ­մա­նագ­րա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը, ա­պա մենք միշտ կա­տա­րել ենք, կա­տա­րում ենք և կա­տա­րե­լու ենք մեր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը»։ Այս­պի­սով, նա­խա­գահ Պու­տի­նը սահ­մա­նում է զին­ված հա­կա­մար­տու­թյան շր­ջա­նակ­նե­րը Ռու­սաս­տա­նի չմի­ջամ­տե­լու պայ­մա­նով։ Այն պետք է սահ­մա­նա­փակ­ված լի­նի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րած­քով։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի տե­ղա­փո­խու­մը Հա­յաս­տա­նի տա­րածք կհան­գեց­նի Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան մի­ջամ­տու­թյան։ Պա­տե­րազ­մի տե­ղա­յին սահ­մա­նա­փա­կու­մը բա­ցա­ռա­պես Ար­ցա­խի և նրան հա­րա­կից շր­ջան­նե­րի տա­րած­քում նշա­նա­կում է, որ հա­կա­մար­տու­թյու­նը չի կա­րող լուծ­վել ռազ­մա­կան ու­ղիով։ Պա­տե­րազ­մա­կան թա­տե­րա­բե­մի պայ­ման­նե­րը թույլ չեն տա­լիս ա­նել դա։ Սահ­մա­նա­փակ և բա­վա­կան յու­րա­հա­տուկ ճա­կա­տը կող­մե­րից ոչ մե­կին թույլ չի տա­լիս հաս­նել ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­նե­րին, ո­րոնք հա­կա­ռա­կոր­դին կս­տի­պեին ըն­դու­նե­լու պար­տու­թյու­նը և այն ամ­րագ­րե­լու հաշ­տու­թյան հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նագ­րով։ Եվ այդ միտքն ար­տա­ցոլ­ված է ԵԱՀԿ ՄԽ-ի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի և արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում։ Դա նշա­նա­կում է, որ Մոսկ­վա­յում և այլ մայ­րա­քա­ղաք­նե­րում (այդ թվում՝ Թեհ­րա­նում) այժմ նկա­տի ու­նեն, որ ժա­մա­նա­կա­յին հե­ռան­կա­րում հա­կա­մար­տու­թյունն ինքն ի­րեն կմա­րի, ե­թե սահ­մա­փակ­վի տե­ղա­յին տա­րած­քում՝ թույլ չտա­լով նրա տա­րա­ծումն ա­վե­լի լայն մասշ­տա­բով։


Իր հոդ­վա­ծի վեր­ջում Ֆե­զե­րը եզ­րա­կաց­նում է. «Տե­սա­կա­նո­րեն կա ևս մեկ ուժ, ո­րը կա­րող էր նպաս­տել հա­կա­մար­տու­թյան բո­ցը մա­րե­լուն կամ առն­վազն կա­սեց­նե­լուն՝ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը։ Վեր­ջին տա­րի­նե­րին այդ հար­ցում հենց Վա­շինգ­տո­նի և Մոսկ­վա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն էր կան­խում ծա­վա­լու­մը՝ չնա­յած մյուս բո­լոր տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րին։ Բայց այս գոր­ծըն­թա­ցում ԱՄՆ-ը ներ­կա չէ»։ Իսկ գու­ցե հա­կա­ռա՞կն է. ԱՄՆ-ը հենց ներ­կա՞ է հա­կա­մար­տու­թյու­նում, բայց գաղտ­նի։ Իսկ մի՞­թե ԱՄՆ-ի մեր­ձա­վո­րարևե­լյան քա­ղա­քա­կա­նու­թյան նպա­տա­կը տա­րա­ծաշր­ջա­նում հա­կա­մար­տու­թյուն­նե­րը նվա­զեց­նելն է։ Մի՞­թե ԱՄՆ-ի նպա­տա­կը տա­րա­ծաշր­ջա­նի ձևա­փո­խու­մը չէ՝ սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյան կամ նո­րե­րի ստեղծ­ման, կա­ռա­վար­վող քաո­սի քա­ղա­քա­կա­նու­թյան մի­ջո­ցով։ Պա­տա­հա­կան չէ, որ ԱՄՆ-ը լու­ռու­մունջ է նաև Սի­րիա­յից ու Լի­բիա­յից թր­քա­մետ ա­հա­բե­կիչ­նե­րին Ար­ցախ նե­տե­լու առն­չու­թյամբ, չնա­յած ՄԽ-ի մյուս եր­կու հա­մա­նա­խա­գահ­նե­րը՝ Ռու­սաս­տանն ու Ֆրան­սիան, այդ առ­թիվ բա­վա­կան միան­շա­նակ են ար­տա­հայտ­վել։ Պա­տե­րազ­մի հեր­թա­կան բռն­կու­մը սադ­րե­լու գոր­ծում ԱՄՆ-ի վե­րա­բե­րյալ կաս­կած­նե­րը միան­գա­մայն հիմ­նա­վոր են։ Այս­տեղ հարկ է վեր­հի­շել այս տար­վա հու­լի­սի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ո­րոնք 2020 թ. սեպ­տեմ­բե­րի վեր­ջի և հոկ­տեմ­բե­րի սկզ­բի պա­տե­րազ­մի նա­խա­բանն էին։ Եվ մի՞­թե այս պա­տե­րազ­մում Իս­րա­յե­լի գաղտ­նի դե­րի մա­սին ի­րան­ցի պրո­ֆե­սոր Խա­դի Բոր­խա­նիի վե­րո­բե­րյալ գնա­հա­տա­կան­ներն ա­նուղ­ղա­կի ա­պա­ցույց­ներ չեն, որ հենց ԱՄՆ-ն է (ինչ­պես և ԱՄՆ-ի «տե­րը»՝ Իս­րա­յե­լը) անդ­րա­բե­մից սադ­րո­ղը։


Ի դեպ, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներն ի­րենք պետք է սո­վո­րեն մտա­ծել և պա­տաս­խան­ներ գտ­նել, ոչ թե սպա­սեն պատ­րաս­տի ու «ծամ­ված» լու­ծում­նե­րի և գնա­հա­տա­կան­նե­րի։ Մտա­ծեք, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ, ա­մեն օր, ա­մեն գի­շեր. այս աշ­խար­հում ա­մեն ինչ չէ, որ չափ­վում է հա­ցով, փո­ղով, «որ­տեղ՝ հաց, այն­տեղ՝ կաց»-ով և այլն, և այլն։ Թուրք մի՛ ե­ղեք և մի՛ դար­ձեք, հա­յեր և հա­յու­հի­ներ...
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 26957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ