Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գազ չի լինի

Գազ չի լինի
20.10.2020 | 16:27

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան, Նոր Ախուրյան գյուղերի, Գյումրի քաղաքի «Օդանավակայան» թաղամասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Կոտայքի մարզի Փյունիկ և Արտավազ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ