ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Մարզիկներն ունեն լուրջ բժշկական խնդիրներ

Մարզիկներն ունեն լուրջ բժշկական խնդիրներ
29.12.2020 | 14:06

«Կորոնավիրուսով պայմանավորված և պատերազմական վիճակի պատճառով մեր մարզիկներն ունեն լուրջ բժշկական խնդիրներ»,- այս խնդիրն այսօր ԿԳՄՍ նորանշանական նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպան ընթացքում բարձրացրել է Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադայանը։ ԿԳՄՍ նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանը:


2020-ին միջազգային ասպարեզում նվաճումներ գրանցած մարզիկներին պարգևատրելուց հետո, առաջին հանդիպման շրջանակներում առաջարկեց, որ մարզաշխարհի ներկայացուցիչները ներկայացնեն իրենց հուզող հարցերը, որպեսզի հետագայում կարողանան շարժվել ցանկալի ուղղությամբ։


Նախարարի խոսքին արձագանքեց ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը․ «Շնորհակալություն պարոն նախարար, որ ժամանակ գտաք մեզ հետ հանդիպելու։ Կորոնավիրուսով պայմանավորված և պատերազմական վիճակի պատճառով մեր մարզիկներն ունեն լուրջ բժշկական խնդիրներ։ Առաջնահերթ խնդիրներից մեկը դա է։ Երկու ամիս անց ըմբշամարտում օլիմպիական վարկանիշային մրցաշարերն են, մեզ պետք են դեղորայք, վիտամիններ, բժշկական սպասարկում, որն այս պահին մեզ մոտ զրո է , չկա։ Խնդրում եմ ուշադրության դարձնել այս հարցին»,-ասաց Բաղդադյանը։
Նախարարը նշեց, որ կլինեն հետևողական և կփորձեն լուծում տալ խնդիրներին։

Դիտվել է՝ 37576

Մեկնաբանություններ