Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Փորձագետները խորհուրդ են տալիս շտապ թարմացնել Google Chrome-ը

Փորձագետները խորհուրդ են տալիս շտապ թարմացնել Google Chrome-ը
10.02.2021 | 11:43

Google Chrome-ում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել, որն արդեն օգտագործում են ցանցահենները։ «Կասպերսկի» ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ թարմացնել այդ բրաուզերը մինչև 88.0.4324.150 տարբերակը, որը փակում է այդ խոցելիությունը․

CVE-2021-21148 կրիտիկական խոցելիությունը կա Google Chrome-ի բոլոր տարբերակներում, որոնք նախատեսված են անհատական համակարգիչների բոլոր հիմնական օպերացիոն համակարգերի համար՝ Windows, MacOS և Linux։ Այսօրվա դրությամբ առկա տեղեկատվության համաձայն՝ դա խոցելիություն է, որի օգնությամբ հնարավոր է իրականացնել դինամիկ հիշողության գերբեռնվածության (Heap Overflow) գրոհ, որի արդյունքում չարագործները կկարողանան զոհի համակարգչում գործարկել կամայական կոդ։ Այս խոցելիության հաջող շահագործման համար չարագործներին բավական է ստեղծել հատուկ վեբ-էջ և խաբելով այդտեղ հասցնել զոհին։ Արդյունքում նրանք կարող են հսկողության տակ վերցնել խոցելի համակարգը։

«Խոցելի է JavaScript V8 շարժակը, որն օգտագործվում է բրաուզերում։ Google ընկերությունը տեղեկություն է ստացել այդ խոցելիության մասին հունվարի 24-ին հետազոտող Մաթիաս Բուելենսից և արդեն փետրվարի 4-ին թողարկել է այն փակող թարմացում։ Անհայտ ցանցահեններն ակտիվորեն օգտագործում են CVE-2021-21148-ը հարձակումների համար»,- նշում են ընկերության փորձագետները՝ տեղեկացնելով, որ, ինչպես միշտ, Google-ը չի շտապում բացահայտել մանրամասները այնքան ժամանակ, քանի դեռ Chrome-ի ակտիվ օգտատերերի մեծ մասը չի թարմացրել իր բրաուզերները։ Դա հասկանալի է. հակառակ դեպքում տվյալ խոցելիությունը շահագործող չարագործների թիվը կարող է աճել։

Google Chrome-ը CVE-2021-21148-ից պաշտպանելու համար:

  • անհրաժեշտ է շտապ թարմացնել այն բոլոր համակարգիչներում։ Դա անելու համար պետք է սեղմել բրաուզերի վերևի աջ անկյունի երեք կետով կոճակը և անցնել Կարգավորումներ -> Chrome բրաուզերի մասին։ Դրանից հետո բրաուզերը պետք է ավտոմատ կերպով թարմացվի։

  • Անպայման պետք է վերագործարկել բրաուզերը, որպեսզի թարմացումը ուժի մեջ մտնի, դա ավելի լավ է անմիջապես անել։ Մի հետաձգեք վերագործարկումը անհրաժեշտ ներդիրների կորստի անհանգստության պատճառով. Chrome-ի ժամանակակից տարբերակները սովորաբար ճշտությամբ վերականգնում են ներդիրները վերագործարկումից հետո։

  • Եթե Կարգավորումներ -> Chrome բրաուզերի մասին պատուհանում տեսանելի է Google Chrome-ի տարբերակի 88.0.4324.150 համարը, ապա բրաուզերն արդեն թարմացվել է, և CVE-2021-21148 խոցելիությունը այլևս սարսափելի չէ։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Դիտվել է՝ 21943

Մեկնաբանություններ