19.11.2023|
11:32
Նոյեմբերի 15-ին, գրեթե միաժամանակ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել համանման հայտարարություններով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «հայերի վերադարձը ԼՂ սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար»։