Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հացի արքան»՝ ռուսների Մանթաշյանցը

«Հացի արքան»՝ ռուսների Մանթաշյանցը
09.06.2022 | 07:21

Պատմական (Իրադարձային)

Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բուգրովը Նիժնի Նովգորոդի նշանավոր վաճառական էր, հնադավանների աշխարհիկ առաջնորդ, հացարդյունաբերող, ֆինանսիստ, մեկենաս, Նիժեգորոդյան նահանգի և Ռուսաստանի խոշորագույն բարերարներից մեկը։


Լինելով շոգեմեքենական ալրաղացների ընկերության սեփականատեր՝ հանդիսացել է համառուսական ձեռնարկատեր, որին անվանել են «հացի արքա»։ Երրորդ անգամ կորցնելով կին ու երեխաներ՝ հրաժարվել է ճոխ կյանքից և լիովին նվիրվել աղքատների հոգսը թեթևացնելու գործին։
Կատարելագործել է ալրի արտադրությունը, 1896 թ․ ռուսական բանակին հացամատակարարման իրավունք ստացել։ Հացը և հացամթերքները Վոլգայով փոխադրելու համար ունեցել է նավակներից ու շոգենավերից բաղկացած մի ամբողջ նավատորմիղ, որը ղեկավարել է անձամբ։


Կառուցել է աղքատանոցներ, օթևանատներ և այլ բարեգործական հաստատություններ։ Իր կյանքի ընթացքում 10 մլն ռուբլու ողորմություն է բաժանել։
Եղել է Նիժնի Նովգորոդի խոշորագույն տնատերը, զգալի միջոցներ է տրամադրել քաղաքային շինարարությանը, որի եկամուտների մի մասով պահել է գիշերային օթևաններ։ Բացի այդ, կառուցել է «Այրիների տունը», Վոլգա-Կամսկի բանկի և քաղաքային դումայի շենքերը, քաղաքային կոյուղին։


Տարեկան եկամուտը բաժանել է հետևյալ կերպ. 45%-ը՝ քաղաքի շենք-շինությունների կառուցմանն ու պահպանմանը, 45%-ը՝ ֆիրմայի զարգացմանը, 10%-ը՝ անձնական կարիքներին ու բարեգործությանը։
Ապրել է վերին աստիճանի համեստ կենսակերպով։
Ինչու՞ եմ այս մարդուն անդրադառնում։ Բանն այն է, որ նա մահացել է Մանթաշյանցից 3 օր առաջ՝ 1911 թ․ ապրիլի 16-ին։ Եվ ահա հայատյաց «Русское слово» թերթի խմբագիր Վլաս Դորոշևիչը ապրիլի 21-ին, երբ Մանթաշյանցի դին դեռևս Պետերբուրգում էր, տպագրում է «Երկու միլիոնատեր» վերնագրով մի նողկալի հոդված, ուր քստմնելի որակումներ է տալիս ինչպես «հացի արքային», այնպես էլ «նավթի արքային»։ Ո՞րն էր պատճառը՝ հեղինակություն ձեռք բերելու մոլուցքը։


Նույն կերպ են վարվում նաև Դորոշևիչի մերօրյա հայ գրչակները, որոնք կիլոմետրերով սուտ ու կեղծիք են հրապարակում Մանթաշյանցի հասցեին։ Նրանք գիտեն, որ, բացի չունեցած համբավին կշիռ տալուց, սուտ ու կեղծիքը լավ են վճարվում, այնինչ, ճշմարտությունը արժեք չունի։


Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 33966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ